Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը շարունակում է մնալ ՌԴ ղեկավարության ուշադրության կենտրոնում. դեսպան
Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը շարունակում է մնալ ՌԴ ղեկավարության ուշադրության կենտրոնում: Այս մասին դեկտեմբերի 24-ին ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:
Նրա խոսքով՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը եղել է եւ մնում է Ռուսաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը: «Ռուսաստանը միջնորդ է, որը փորձում է օգնել քաղաքական ճանապարհով կարգավորմանը հասնելուն՝ երկու կողմերի համար ընդունելի տարբերակների հիման վրա»,- ասաց Կոպիրկինը:

















































