Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը դեկտեմբերի 24-ին և 25-ին փակ կլինի
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ինստագրամյան էջը տեղեկացնում է․
«Դեսպան Թրեյսին հայ ժողովրդին ուղղված իր առաջին ամանորի ուղերձը պատրաստեց հայ և ամերիկացի երեխաների մասնակցությամբ, որոնք խորհրդանշում են երկու երկրների միջև բարեկամության վառ ապագան։
ԱՄՆ դեսպանությունը շնորհավորում է բոլորին Սուրբ Ծննդյան տոնի առթիվ: Ի դեպ, տոնի առթիվ դեսպանատունը դեկտեմբերի 24-ին և 25-ին փակ կլինի»:

















































