Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Քրեական ոստիկաններն ու պարեկները երիտասարդների մոտ 4 կիլոգրամ թմրամիջոց են հայտնաբերել Դատարանը մերժել է Իլոն Մասկի հայցն ընդդեմ OpenAI-ի Վիկտորյա Ուլիխանյանն ու Գարիկ Հարությունյանը Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների մրցույթի հաղթողներն են Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն Ամեն ինչ լավ է լինելու. Լիտվայի ԱԳ նախարարի՝ հայերեն տեսաուղերձը Լրացումներ եւ փոփոխություն «Ընտանեկան եւ կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան եւ կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքում ՌԴ հետախուզությունը պնդում է, որ Ուկրաինան Լատվիայի տարածքից հարվածներ է նախապատրաստում Ռուսաստանի ուղղությամբ «Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» Պուտինը կարող է զղջալ. Ծինպինը՝ Թրամփին Հայաստան-Թուրքիա ու Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացներն ընթանում են զուգահեռաբար. Մամեդով Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով

Քրեական ոստիկաններն ու պարեկները երիտասարդների մոտ 4 կիլոգրամ թմրամիջոց են հայտնաբերելԴատարանը մերժել է Իլոն Մասկի հայցն ընդդեմ OpenAI-իՎիկտորյա Ուլիխանյանն ու Գարիկ Հարությունյանը Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների մրցույթի հաղթողներն ենՇակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացելՏարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. ՊենտագոնԱմեն ինչ լավ է լինելու. Լիտվայի ԱԳ նախարարի՝ հայերեն տեսաուղերձըԼրացումներ եւ փոփոխություն «Ընտանեկան եւ կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան եւ կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքումՌԴ հետախուզությունը պնդում է, որ Ուկրաինան Լատվիայի տարածքից հարվածներ է նախապատրաստում Ռուսաստանի ուղղությամբ«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար»Պուտինը կարող է զղջալ. Ծինպինը՝ ԹրամփինՀայաստան-Թուրքիա ու Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացներն ընթանում են զուգահեռաբար. ՄամեդովԱդրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. ԲայրամովԳվարդիոլային կփոխարինի Մարեսկան. The Athletic«Տեխնոլոգիական նորարարությունների դերը կրթության մեջ» ուսուցչական համաժողովին մասնակցության հրավերԵրկու դեռահաս կրակ են բացել Սան Դիեգոյի ամենամեծ մզկիթումԱվելի քան 138.954 այցելու՝ «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառման շրջանակումԷլեկտրաէներգիայի մեծածախ շուկայի ազատականացման արդյունքները. ՀԾԿՀ-ն արձանագրել է շոշափելի առաջընթացՄԻՊ ներկայացուցիչները այցելել են ՁՊՎ՝ Արթուր Օսիպյանին տեսակցելու. նա հրաժարվել է առանձնազրույց ունենալ ԲԸՏՄ-ն Արմավիրի և Արագածոտնի մարզերում կասեցրել է 3 ջերմոցների ապօրինի ջրառն ու կաթսայատան շահագործումըՄիրզոյանը Լիտվայի ԱԳ նախարարին է ներկայացրել TRIPP նախագիծը և ձեռնարկվող քայլերը Հայաստանը և Լիտվան, այս պահից սկսած, ռազմավարական գործընկերներ են. ՄիրզոյանՀայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարների համատեղ մամուլի ասուլիսըՀայաստանի տարբեր շրջաններում շարունակվում է մշակաբույսերի ակտիվ աճըՍևան քաղաքի որոշ հասցեներում 8 ժամ գազ չի լինիԲանակցությունները չեն նշանակում հանձնվել«2 միլիոն 608». Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի գործով տեսանյութ է հրապարակելԱմբակում Գրիգորյանը նշանակվել է ՔԿ նախագահի խորհրդականՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 19.05.2026«Ուժեղ Հայաստան»-ից մի շարք ընտրողների բնակարանի վարձավճար են տվել«Անկախ դիտորդ»- ը պահանջում է ազատ արձակել Արթուր ՕսիպյանինԵրեւանում են քուրդ եւ թուրք մտավորականներ Մազլում Վեսեքը եւ Բուրչին ԳերչեքըՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Հորդանանի թագավորինՀՀ ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավարի հետԿառլեն Աբազյանը նշանակվել է ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնի պետՆԱՏՕ-ի վեց երկիր մասնակցում է Սև ծովում մեկնարկած միջազգային վարժանքներինՄեկնարկել է ՀՀ և Լիտվայի ԱԳ նախարարների առանձնազրույցըՔըրք Քըրքորյան փողոցի որոշ հասցեներում 3 ժամ գազ չի լինիԵրևանում խոշորամասշտաբ խուզարկություններ են իրականացվում․ ՆԳՆԵԱՀԿ ԽՎ դիտորդական պատվիրակության ղեկավարը մայիսի 22-23-ը կլինի Երևանում6 անձ կալանավորվել է, 4-ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք․ ՔԿ-ն՝ «Ուժեղ Հայաստան»-ի կողմից ՔՊ քարոզչությանը խոչընդոտելու դեպքի մասինԸնտրողների ռեգիստրում ընդգրկված է 2 միլիոն 483 հազար 520 ընտրողԲելառուսն ու Ռուսաստանն սկսել են միջուկային զենքի կիրառման զորավարժություններԻրանը պատրաստ է հարստացված ուրանը փոխանցել Ռուսաստանին. Al HadathԼեհաստանը պատրաստվում է երկրում ԱՄՆ զորքերի կրճատմանը. PoliticoՄի՛ թող, որ ընտրություններին ընդառաջ փորձեն «գնել» քո ձայնը․ ՀԿԿ-ն իրազեկում էԱՄՆ-ն համաձայնել է դադարեցնել իրանական նավթի նկատմամբ պատժամիջոցները. TasnimՀնդկաստանը հայտարարել է Ռուսաստանից նավթ գնելու իր մտադրության մասինՔԿ-ն ՆԳՆ-ից ստացել է Արթուր Օսիպյանի վերաբերյալ նյութերըՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՔննարկվել են Հայաստան-Իրան երկկողմ օրակարգային հարցեր
Հայաստան

Մեկնարկել են 12-րդ դասարանի պետական ավարտական քննությունները

Հանրակրթական դպրոցների 12-րդ դասարաններում այսօր` դեկտեմբերի 24-ին մեկնարկել են պետական ավարտական քննությունները, հայտնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։

Դեկտեմբերի 24-ին կազմակերպվել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի գրավոր քննությունը (թեստ): «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից հանրապետության 247 դպրոցում քննություն հանձնելու հայտ է ներկայացրել 3844 12-րդ դասարանցի:


Դեկտեմբերի 25-ին 352 դպրոցում «Մաթեմատիկա» առարկայից գրավոր (թեստ) քննություն կհանձնի 6287 աշակերտ: Իսկ դեկտեմբերի 26-ին տեղի կունենա «Հայոց պատմություն» առարկայի գրավոր (թեստ) քննությունը` թվով 381 դպրոցում, որին կմասնակցի 8886 աշակերտ::

12-րդ դասարանի սովորողը դեկտեմբերին կարող է հանձնել այն առարկաների պետական ավարտական քննությունները, որոնք չի ընտրել և չի ուսումնասիրելու 2-րդ կիսամյակում:

Առաջին կիսամյակի ընթացքում պետական ավարտական քննությունների համար սահմանված վերջնաժամկետը դեկտեմբերի 28-ն է: 12-րդ դասարանի այն աշակերտները, ովքեր քննություններ հանձնելու նպատակով այս փուլում դիմումներ չեն ներկայացրել, պետական ավարտական քննությունները կհանձնեն երկրորդ կիսամյակի ավարտին:

Քննական առարկաների թեստերը կազմում է ԳԹԿ-ն, առաջադրանքներն ընտրվում են ԿԳՄՍՆ-ի երաշխավորած շտեմարաններից և ուսումնական հաստատությունում գործածվող դասագրքերից կամ նյութերից: Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների քննական գնահատակաները դրվում են անհատական ուսուցման պլանով իրականացված գնահատման հիման վրա:

Ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների համար քննաշրջանի ընթացքում կանցկացվի բանավոր քննություն ռուսերենից (Ռուսաց լեզու, ռուս գրականություն): Ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների համար «Մաթեմատիկա» առարկայի պետական ավարտական քննության թեստերը կազմվում են ռուսերեն:

Քննաշրջանի ընթացքում սովորողները ստուգարք են հանձնելու նաև «Ֆիզկուլտուրա» առարկայից:

Հիշեցնենք, որ քննությունները սկսվում են ժամը 10:00-ին: Սովորողներն ուսումնական հաստատություն են ներկայանում ժամը 9:00-ին` անձը հաստատող փաստաթղթով` (ծննդյան վկայական, անձնագիր, նույնականացման քարտ) կամ հաստատության տնօրենի տրամադրած տեղեկանքով: Քննություններին չի թույլատրվում քննասենյակ բերել բջջային հեռախոս կամ կապի այլ միջոց, տետրեր, դասագրքեր, ուսումնական և այլ ուղեցույց-ձեռնարկներ:

Արդյունքները հայտնի կլինեն քննությունը հանձնելու հաջորդ օրը՝ ժամը 14-ին: