Ինչու բարերարների գումարները տեղ չեն հասել․ բացառիկ մանրամասներ մանկատանը տիրող իրավիճակից
«Ժողովուրդ» թերթը գրում է․
«Գյումրու «Թռչունյան տուն» մանկատան սաները մնացել են բախտի քմահաճույքին. այստեղ երեխաները քաղցած են, թե մերկ, հիվանդ են, թե առողջ, ոչ ոքի չի հետաքրքրում, անգամ մանկատունը 16 տարի ղեկավարող Սոնյա Սիմոնյանին, Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանին եւ սոցապնախարար Զարուհի Բաթոյանին:
Նշենք, որ սփյուռքահայ բարերարները՝ Հերման Հինթիրյանի գլխավորությամբ, որոնք 16 տարի շարունակ ֆինանսավորել են կառույցը, այս տարվա հունիսից դադարեցրել են գումար տրամադրել: Բայց պարզվում է, որ բարերարի կողմից ֆինանսավորումը դադարեցնելն ավելի խորը պատճառներ ունի:
«Ժողովուրդ» օրաթերթին բացառիկ մանրամասներ են հայտնել մանկատան ներսում տիրող իրավիճակից: Մեր տեղեկություններով` անհատ բարերարները մանկատան սաների կողմից նամակներ են ստացել այն մասին, որ ղեկավարությունը որեւէ բան չի տվել իրենց, անգամ հիգիենիկ պարագաներ՝ ատամի մածուկ, խոզանակ, սրբիչ, շամպուն եւ այլն: Էլ չենք խոսում այն մասին, որ երեխաներին չեն տվել միրգ՝ կիվի, նարինջ, խնձոր, շոկոլադ, կոնֆետ, հալվա:
Ի դեպ, նշենք, որ անհատ բարերարները իրենց հետ տարել են նաեւ շոգեխաշած պահածոյացված տավարի միս, խտացրած կաթ, որոնցից եւս երեխաները չեն օգտվել, փոխարենը երեխաներին կերակրում են ճաշեր, որի մեջ ջուր է եւ մակարոն՝ առանց կանաչու, փլավ՝ կիսաթթված կաղամբով:
«Ժողովուրդ» օրաթերթը, լինելով մանկատանը, ավելի սարսափելի պատկերի ականատես եղավ. երբ շրջեցինք մանկատան զուգարաններով, բաղնիքներով, տեսանք, որ լվացարանների մոտ օճառներ չկային. եթե կային, ապա հին, տարօրինակ գույն ունեցող, կտրտված, եւ սա այն դեպքում, երբ անհատ բարերարները լիտրերով հեղուկ օճառ էին ուղարկել: Իսկ բաղնիքներում չկային շամպուններ, օճառներ, ցնցուղը կոտրված էր:
Զրույցի ընթացքում մանկատան աղջիկները պատմեցին, որ երկար ժամանակ է, ինչ ցնցուղը կոտրված է, եւ տնտեսվարը, որը մանկատան տնօրենի եղբայրն է, չի վերանորոգում: Ստիպված աղջիկները լողանում են ծորակից հոսող ջրով՝ կիսանստած վիճակում` նայած` ով ինչ ելք կգտնի այդ պահին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Առաջիկա օրերին Հայաստան կմատակարարվի իրանական հեղուկ գազ, ինչը կարող է նպաստել գների նվազմանը. Պապոյ...
Սիսիանի համայնքային ոստիկանները հայտնաբերել են 12-ամյա տղային նվաստացրած պատանիներին
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Ուկրաինական AI դրոնները կաթվածահար են անում մատակարարման ուղիները
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Եղբայրները կառուցվող մանկապարտեզից գողություն են կատարել