Ի՞նչ նպատակով է Դատախազության համար 15 միլիոն դրամանոց նոր մեքենա գնվելու
168.am-ն այսօր Գլխավոր դատախազությունից փորձեց ճշտել, թե դատախազության ո՞ր պաշտոնյայի համար է գնվելու 2019 թվականի արտադրության մոտ 15 միլիոն դրամ արժողությամբ մեքենան։
Ի պատասխան մեր հարցման՝ Գլխավոր դատախազության հանրային կապերի պատասխանատու Արևիկ Խաչատրյանը նշեց.
«Ավտոմեքենայի ձեռքբերման անհրաժեշտությունը պայմանավորված է դատախազության անվտանգության ծառայության պատշաճ գործունեությունն ապահովելու հրատապ կարիքներով»։
Թե կոնկրետ ո՞ր պաշտոնյային սպասարկելու համար է իրականացվելու թանկարժեք գնումը, Դատախազությունից, փաստորեն, ճշտել չհաջողվեց. հանրային կապերի պատասխանատուն հրաժարվեց անուն տալ։

















































