Գիտնականներ․ Լողափային հանգիստը կարող է վաղաժամ մահվան պատճառ դառնալ
Լիվերփուլի համալսարանի գիտնականները հանգել են այն եզրակացության, որ լողափային հանգիստը վնասակար է առողջության համար ու նույնիսկ կարող է վաղաժամ մահվան պատճառ դառնալ, հայտնում է Daily Star-ը։
Մի խումբ գիտնականներ՝ Դեն Կաթբերթսոնի ղեկավարությամբ ուսումնասիրել է լողափին երկշաբաթյա հանգստի ազդեցությունը 28 առողջ, ֆիզիկապես ակտիվ մարդկանց վրա, որոնց միջին տարիքը 25 տարեկանն էր։ Նրանք բոլորը հանգստի ժամանակ կրում էին հատուկ սարքեր, որոնք չափում էին նրանց ֆիզիկական ակտիվությունը։
Հետազոտության արդյունքներով գիտնականները հայտնաբերել են, որ լողափային հանգստի ժամանակ մարդիկ կորցնում էին իրենց մկանային զանգվածը ու ավելացնում ճարպի շերտը, մասնավորապես որովայնի հատվածում։ «Նման փոփոխությունները կարող են հանգեցնել նյութափոխանակության քրոնիկ հիվանդությունների ու վաղաժամ մահվան»,- նշել է բժիշկ Կատբերթսոնը։
Պարզվել է, որ արձակուրդների ժամանակ զբոսաշրջիկները չէին փոխել իրենց սովորական սննդակարգը։ Բայց ավելի քան 80 տոկոսով նվազել էր նրանց ֆիզիկական ակտիվությունը՝ միջինը նրանք օրական 1․5 հազար քայլ էին անում՝ 10 հազարի փոխարեն։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
Սևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ը
Քրիստիան Ռոմերոն պահանջում է տարեկան 8 միլիոն եվրո աշխատավարձ
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն