Իշխանությունների կողմից հանրային կարծիքի ներկայացման մանիպուլյացիա է տեղի ունենում. Բեքարյան
Երբ կա ահազանգ, վերլուծվող խոսք ինչ-ինչ հարցերի վտանգավորության, մարտահրավերների վերաբերյալ, եկող պատասխանը կամ արձագանքը երբևէ կապ չի ունենում ուղղակիորեն առաջադրված հարցի հետ: Այս մասին այսօր` դեկտեմբերի 23-ին, ասաց «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի համաժողովում ասաց քաղաքական վերլուծաբան Կարեն Բեքարյանը:
«Երբ խոսում ենք այն մասին, որ տեղի է ունենում իշխանությունների կողմից հանրային կարծիքի, հանրությանն ուղղված ուղերձների, սեփական դիրքորոշումների ներկայացման աննկարագրելի մեծ մանիպուլյացիա. ինչո՞ւ ենք խոսում, որովհետև շատ հետաքրքիր ձեռագիր կա իշխանությունների մոտ: Օրինակ, երբ կա ահազանգ, վերլուծվող խոսք ինչ-ինչ հարցերի վտանգավորության, մարտահրավերների վերաբերյալ, եկող պատասխանը կամ արձագանքը երբևէ կապ չի ունենում ուղղակիորեն առաջադրված հարցի հետ: Սա շատ հետաքրքիր ձեռագիր է: Ես կարծում եմ, որ մեր հանրությունը սա պետք է վաղուց ապակոդավորեր, զգալով, որ այդ կերպ կատարվում է շեղման ինչ-որ գործողություն հիմնական դրված խնդրից: Մենք սրա օրինակներին ականատես ենք եղել բազմիցս»,- ասաց նա:
Նրա նշեց, որ կա մի վտանգավոր տենդենց, որ այդ նույնն իրականացվում է նաև արտաքին քաղաքականության դաշտում, գրեթե բոլոր ուղղություններով:
«Մարդկանց ներկայացնում ես ինչ խնդիրներ կան օրինակ՝ մեր ռազմավարական դաշնակցի հետ հարաբերություններում, մարդը դուրս է գալիս և հանրային խոսքում ասում, որ հայ-ռուսական հարաբերությունները երբևէ չեն եղել այն մակարդակի, ինչպիսին այսօր են: Ոչ մի անդրադարձ բարձրաձայնված խնդիրներին, այլ ուղղակի օդում նետված ուղերձ, խոսք, բառ, որի ամբողջ նպատակադրումը հետևյալն է՝ հանրության ինչ-որ լայն շրջանակի մոտ, որ այդ թեմայով չի մտածում, չի մտահոգվում, չի խորանում, ուղղակի թողնել տպավորություն, որ մենք որևէ դաշտում որևէ խնդիր չունենք: Բառիս բուն իմաստով մանիպուլյացիա է, հետք թողելու նպատակով»,- ասաց նա:
Նա շեշտեց, որ եվրոպական գործընկերները վերջին տարվա և մի քանի ամսվա շրջանակներում արդեն Հայաստանի հետ ոչ թե շփվում են արժեքային դաշտում, այլ՝ միայն շահերի դաշտում: «Եվրոպական գործընկերների առնչությունների հետ կապված միշտ կա երկու կոմպոնենտ և որոշակի բալանսավորում. երբեք շահերը չեն մոռացվում, բայց կա նաև արժեքային դաշտը: Մենք այսօր հայտնվել ենք մի իրավիճակում, որ արժեքային դաշտում առնչություն չկա»,- հավելեց Բեքարյանը:
Նա նշեց, որ սրանից չի հետևում, թե եվրոպացիները մեզ հետ հարաբերությունները պետք է դադարեցնեն կամ չառնչվեն, որովհետև երկրներից յուրաքանչյուրն ունի իր շահերը. «Բայց եթե մեր առնչությունը միայն շահերի դաշտում է, որտե՞ղ մենք կարող ենք ինչ-որ ակնկալիք ունենանք: Սրանք խնդիրներ են, որոնք ուղղակիորեն այդ մանիպուլյացիայի արդյունքն են»:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Առաջիկա օրերին Հայաստան կմատակարարվի իրանական հեղուկ գազ, ինչը կարող է նպաստել գների նվազմանը. Պապոյ...
Սիսիանի համայնքային ոստիկանները հայտնաբերել են 12-ամյա տղային նվաստացրած պատանիներին
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Ուկրաինական AI դրոնները կաթվածահար են անում մատակարարման ուղիները
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Եղբայրները կառուցվող մանկապարտեզից գողություն են կատարել