Սամվել Ուզունյանի ուղեբեռում հայտնաբերվել է փամփուշտ
Հոկտեմբերի 27-ի գործով դատավոր Սամվել Ուզունյանի ուղեբեռում հայտնաբերվել է փամփուշտ: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից:
Փամփուշտ ուղարկվել է փորձաքննության, հանգամանքները պարզվում են:
Ավելի վաղ հայտնել էինք, որ դեկտեմբերի 21-ին ժամը 01։45-ին Երևան-Մոսկվա թիվ 1869 չվերթով մեկնող ուղևորներից մեկի ուղեբեռում հայտնաբերվել է կասկածելի իր։
Ըստ կայքի՝ ուղևորը եղել է Երևան քաղաքի բնակիչ՝ 65-ամյա բնակիչ Սամվել Ուզունյանը, ով Հոկտեմբերի 27-ի ոճրագործության գործով դատավորն է եղել։
Հիշեցնենք, որ ԲԴԽ-ն բավարարել էր «Հոկտեմբեր 27»-ի գործը քննող դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու միջնորդությունը:

















































