Հայաստանը 5 տարի չունի կրթության զարգացման ծրագիր. փորձագետ
3 նախարարությունների միավորումը լավ քայլ չէր: Այս մասին այսօր` դեկտեմբերի 21-ին, հրավիրված մամուլի ասուլիսին ասաց կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը` անդրադառնալով Կրթության եւ գիտության նախարարությանը սպորտ եւ Մշակույթի նախարարությունների միացմանը
«Ես կարծու եմ, որ կգա ժամանակ, եւ մենք կհասկանանք, որ էս քայլը ճիշտ չէր: Կարծում եմ, որ այս 3, 4 նույնիսկ 5 ոլորտները միավերել մեկ նախարարության մեջ բավական ռիսկային է,որովհետեւ մենք բոլորս գիտենք, որ կրթության եւ մշակույթի ոլորտները միշտ եղել են այսպես աղմկոտ ոլորտները, որովհետեւ դրանք առնչվում են հասարակության լայն շերտերի եւ այս ամենը կենտրոնացնել մեկ նախարարությունում, նշանակում է այս ամեն պահել հանրային որոշակի խնդիրների մեջ»,-ասաց նա:
Փորձագետի խոսքով` դրական ինչ-որ բաներ կան, սակայն նախարարությունը հաղորդակցման ռազմավարություն չունի եւ դրանք այդպես ակնհայտ չեն երեւում:
Մյուս խնդիրն, ըստ փորձագետի այն է, որ տարին փակում ենք առանց ռազմավարական փաստաթղթեր ընդունելու:
«Կրթության ոլորտում որեւէ ռազմավարական փաստաթուղթ չընդունվեց, եւ հաջորդ տարի կլրանա արդեն 5 տարին, որ Հայաստանը չունի կրթության զարգացման ծրագիր, այս տարի էլ հայտարրավեց, որ ռազմավարության մշակման աշխատանքներ են ընթանում, բայց տենց էլ չիմացանք` ինչ եղավ»,- հավելեց նա:
Փորձագետի կարծիքով` մեր կրթական համակարգը իմիտացիոն համակարգ է. «Ունենք մեծ թվով համալսարաննե, բայց եթե նայենք էդ համալսարաննեին, կտեսնենք, որ ունենք մեծ թվով բացակայություններ, կրթվելու մոտիվացիայի բացակայություն եւ մեր կրթական համակարգը լավը չէ եւ այս վատ համակարգով չես կարող լավ ադյունք ունենաս, այսինքն` պետք է լավ համակարգ ստղծես, նոր բարեփոխում անես»:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Առաջիկա օրերին Հայաստան կմատակարարվի իրանական հեղուկ գազ, ինչը կարող է նպաստել գների նվազմանը. Պապոյ...
Սիսիանի համայնքային ոստիկանները հայտնաբերել են 12-ամյա տղային նվաստացրած պատանիներին
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Ուկրաինական AI դրոնները կաթվածահար են անում մատակարարման ուղիները
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Եղբայրները կառուցվող մանկապարտեզից գողություն են կատարել
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը