Գյումրիի ռուսական ռազմաբազան Հայաստանի եւ ողջ տարածաշրջանի անվտանգության երաշխավորն է. ՌԴ դեսպանատան ներկայացուցիչ
Գյումրիի ռուսական ռազմաբազան Հայաստանի եւ ողջ տարածաշրջանի անվտանգության երաշխավորն է: Այս մասին այսօր Երեւանում Եվրասիական տնտեսական ակումբի 6-րդ ամենամյա նիստում «2019 թվականին հայ-ռուսական հարբերությունները: Նոր հնարավորությունների պատուհան» թեմայով համաժողովի ժամանակ հայտարարեց Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպանի խորհրդական Ալեքսեյ Սինեգուբովը:
Նա նշեց, որ 2020 թվականը հատուկ տարի կլինի երկու երկրների համար: Բարձր գնահատելով Մեծ Հաղթանակի գործում հայ ժողովրդի ներդրումը, ինչպես նաեւ այն փաստը, որ Հայաստանն այդ ամսաթիվը նշում է մեծ շուքով, Սինեգուբովը վստահություն հայտնեց, որ Մեծ Հաղթանակի 75-ամյակը կնշվի բարձր մակարդակով եւ դաշնակցային հարաբերությունների ոգով:
Նշենք, որ տվյալ համաժողովը կազմակերպել են «Ինտեգրացիա եւ զարգացում» հետազոտավերլուծական հասարակական կազմակերպությունն ու Եվրասիական փորձագիտական ակումբը:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Առաջիկա օրերին Հայաստան կմատակարարվի իրանական հեղուկ գազ, ինչը կարող է նպաստել գների նվազմանը. Պապոյ...
Սիսիանի համայնքային ոստիկանները հայտնաբերել են 12-ամյա տղային նվաստացրած պատանիներին
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Ուկրաինական AI դրոնները կաթվածահար են անում մատակարարման ուղիները
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Եղբայրները կառուցվող մանկապարտեզից գողություն են կատարել
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը