Անցում են համայնքների ղեկավարների անուղղակի ընտրության
«Փաստ» թերթը գրում է.
«Ինչպես հայտնի է, Հայաստանում համայնքի ղեկավարի անուղղակի, այսինքն՝ համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ անցկացվում են միայն Երևանում, Գյումրիում և Վանաձորում:
Ընտրություններից հետո ավագանին իր կազմից ընտրում է համայնքի ղեկավար: Մնացած համայնքներում անցկացվում է ղեկավարի ուղղակի ընտրություն:
Եվ ահա, իշխանությունները որոշել են փոփոխություններ կատարել այս ոլորտում:
Ըստ այդմ, հանրային քննարկման է ներկայացվել համապատասխան օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական փաթեթի նախագիծ, որով մասնավորաբար առաջարկվում է «4 000-ից ավելի ընտրող ունեցող, ինչպես նաև մինչև 4000 ընտրող ունեցող բազմաբնակավայր համայնքներում կատարել անցում համայնքի ավագանու ընտրության համամասնական ընտրակարգի»:
Ի դեպ, այս նախագծի հետ կապված՝ մասնագիտական շրջանակներում արդեն իսկ կարծիք կա, որ իշխանություններն այս քայլին գնում են՝ հաշվի առնելով անցած մեկուկես տարում ՏԻՄ ընտրություններում իրենց ունեցած ձախողումները, քանի որ տեղերում չունեն այնպիսի անհատներ, որոնք հեղինակություն ու վարկանիշ ունենան հանրության շրջանում:
Ի դեպ, «Փաստի» տեղեկություններով, քննարկվում է նաև այս փաթեթից հետո նոր նախաձեռնություն ներկայացնելու հարցը, որով կվերացվի նաև, այսպես կոչված, «ռեյտինգային» ընտրակարգը, այսինքն՝ ԱԺ ընտրությունները նույնպես անցկացնել մաքուր համամասնական ընտրակարգով»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Առաջիկա օրերին Հայաստան կմատակարարվի իրանական հեղուկ գազ, ինչը կարող է նպաստել գների նվազմանը. Պապոյ...
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
Ուկրաինական AI դրոնները կաթվածահար են անում մատակարարման ուղիները
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Եղբայրները կառուցվող մանկապարտեզից գողություն են կատարել
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Երևանը պատրաստվում է COP17-ին