Սկանդալ՝ ԱԺ-ում. Սորոսական ռեստարտ խուլիգանախումբը փորձել է ԱԺ դահլիճում ներկաների հետ ընդմիջման ընթացքում «ռազբոռկա» անել
ՎԵՏՕ նախաձեռնության ղեկավար Նարեկ Մալյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ-ում կրթության ոլորտի բարեփոխումների մասին քննարկման ժամանակ տեղի ունեցած սկանդալի մասին:
«Սկանդալ՝ ԱԺ-ում: Հենց հիմա:
Իմ տեղեկություններով, իմ էջում այս լուսանկարի հրապարակումից հուզված Լարիսա Մինասյանը հանձնարարել է ԱԺ տարածքում գտնվող սորոսական ռեստարտ խուլիգանախմբի անդամներին պարզել թե ով է նկարել և ինձ փոխանցել լուսանկարը: Սորոսական ռեստարտ խուլիգանախումբը տիրուհուն հաճոյանալու նպատակով փորձել է ԱԺ դահլիճում ներկաների հետ ընդմիջման ընթացքում «ռազբոռկա» սկսել, ինչի արդյունքում անվտանգության աշխատակիցները հեռացրել են սորոսական խուլիգանախմբին ԱԺ տարածքից, սակայն սորոսականները դիմել են ԱԺ փոխխնախագահ Լենա Նազարյանին, ով սորոսական խուլիգանախմբին վերադարձրել է ԱԺ քննարկումների դահլիճ...
Հիշեցնեմ, որ ռեստարտ խուլիգանախմբի անդամների նկատմամբ գործում է խափանման միջոց», - գրել է Մալյանը:

















































