Հայաստանում միսը կարող է թանկանալ արդեն մյուս տարվա հունվարից
Ուժի մեջ մտնող բարեփոխումների լույսի ներքո Հայաստանում մյուս տարվանից միսը կարող է թանկանալ կիլոգրամի դիմաց 120-160 դրամով: Խոսքը սպանդանոցների մսի եւ ենթամթերքի իրացման պարտադիր պահանջի մասին է: Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին առընթեր անասնաբուժական տեսչության ղեկավարի տեղակալ Լիլիթ Սարգսյանը տեղեկացրեց, որ սպանադանոցում անասունի մորթի կազմակերպումը 1 կգ մսի արժեքը կբարձրացնի 80-100 դրամով, անասունի տեղափոխումը սպանդանոց՝ 20-30 դրամով, մսի կիլոգրամը այդքան էլ կթանկանա միսն առեւտրի կետեր հասցնելու տրանսպորտային ծախսերի հետեւանքով: «Արդյունքում մասնագիտացված արտադրամասերում անասունի մորթի հետեւանքով 1 կգ մսի արժեքը կարող է աճել 120-160 դրամով»,- հայտարարեց նա:
Ներկայումս խոշոր եղջերավոր անասունի դեպքում մորթի եւ տրանսպորտային ծախսերի արժեքը կազմում է միջինը 10 հազար դրամ, մանր եղջերավոր անասունինը՝ 2500 դրամ, խոզինը՝ 5 հազար դրամ: Սպանդանոցների մշտական աշխատանքի դեպքում ինքնարժեքը կարող է նվազել, խոստացավ Սարգսյանը: Նա հավաստիացրեց, որ բարեփոխումը չի անդրադառնա անասունի իրացման ու մորթի ոլորտում աշխատող քաղաքացիների սոցիալական վիճակի վրա: «Նրանք, ովքեր անմիջականորեն զբաղված են անասունի մորթով, կարող են աշխատանք գտնել սպանդանոցներում: Իսկ նրանք, ովքեր մինչեւ բարեփոխումը անասուն են ձեռք բերել, մորթ կազմակերպել, այնուհետեւ միսը վաճառել իրացման կետերին, կարող են դա շարունակել անել, բայց արդեն բաց թողնելով մորթի փուլը եւ սպանդանոցների հետ համապատասխան պայմանագիր կնքելով»,- հայտարարեց նա:
Սարգսյանը նշեց, որ այս բարեփոխումը նաեւ աշխատանքով կապահովի անասնաբույժներին: նա շեշտեց, որ սպանդանոցներում անցկացվելու է ոչ միայն մսի եւ ենթամթերքի փորձաքննություն, այլեւ մինչեւ մորթը կենդանու անասնաբուժական պարտադիր զննում:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Առաջիկա օրերին Հայաստան կմատակարարվի իրանական հեղուկ գազ, ինչը կարող է նպաստել գների նվազմանը. Պապոյ...
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
Ուկրաինական AI դրոնները կաթվածահար են անում մատակարարման ուղիները
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Եղբայրները կառուցվող մանկապարտեզից գողություն են կատարել
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Երևանը պատրաստվում է COP17-ին