Հայաստանի կառավարությանը հաջողվել է լուծել դպրոցների քաղաքականացման խնդիրը. նախարար
Հայաստանի կրթական համակարգում լուրջ խնդիրներ կան՝ սկսած բարոյահոգեբանական իրավիճակից եւ վերջացրած ենթակառուցվածքով: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 20-ին, Ազգային ժողովի Կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերով մշտական հանձնաժողովի կողմից նախաձեռնված «Կրթության ոլորտում բարեփոխումները, առաջիկա ռազմավարական մարտահրավերները» թեմայով լսումների ընթացքում հայտարարեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:
Նրա խոսքով՝ հաջողվել է լուծել լուծել դպրոցների քաղաքականացման խնդիրը: «Դրա լավագույն ապացույցն են համապետական ընտրությունները, ներառյալ նաեւ Երեւանի Ավագանու Խորհրդի ընտրությունները: Այդ օրերին մենք որեւէ բողոք չստացանք քաղաքական գործընթացներին կրթական հաստատությունների ներգրավման հարցով: Դա, իմ կարծիքով, լավագույն ցուցանիշն է»,- ասաց Հարությունյանը:

















































