Աշխատանքի հրավե՞ր, թե՞ գործատուի քմահաճույք
«Հայաստանի Հանրապետությունը» գրում է. «ՀՀ աշխատանքային օրենսգիրքը որքան էլ կարգավորի գործատուի և պոտենցիալ աշխատողի հարաբերությունները, աշխատանքի տերը, ի վերջո, գործատուն է, և, որքան էլ նա պահպանի աշխատանք առաջարկելու ձևական կողմը՝ հայտարարություն տալն ու CV-ներ պահանջելը, առաջարկվող աշխատանքի դիմաց հաճախ նաև այնպիսի պահանջներ է դնում աշխատանք փնտրողի առջև, որ ակամա մտածմունքի տեղիք է տալիս. գործատուն ինքը հասկանո՞ւմ է այն աշխատանքից, որ առաջարկում է և պատկերացնո՞ւմ է հմտությունների շրջանակը, որն անհրաժեշտ է տվյալ աշխատանքը կատարելու համար... Հաճախ չպատկերացնելով աշխատանքի ծավալն ու բարդությունը, դրա վրա ծախսվելիք ժամանակն ու նյութական ռեսուրսը, թերի, կիսատ-պռատ ներկայացնելով այն, միաժամանակ դիմումատուից պահանջում է առաջարկվող աշխատանքի փորձառություն, հաճախ էլ անտեղի տանել-բերելով, վատնելով այլոց ժամանակն ու նյարդեր քայքայելով։ Տարրական հարգանքը մարդու ժամանակի ու ինքնասիրության հանդեպ քողարկվում է երեսպաշտական ժպիտներով, իսկ դրանից ոչ ոք օգուտ չի քաղում՝ ո՛չ գործատուն, ո՛չ դիմողը։
Կադրեր պատրաստելը, կադրերի նկատմամբ հոգատար, ուշադիր լինելը բխում է նախ և առաջ գործատուի շահերից ու նրա հեղինակությունից, ինչը եթե չասենք՝ չեն հասկանում, ապա, գոնե, չեն պատկերացնում շատ գործատուներ։ Դա բացատրվում է ոչ միայն նրանց մեծամտությամբ, աշխատողին վերևից նայելու գեշ սովորությամբ, իբր, գործի տեր են ու գործ առաջարկող, այլև, մեղմ ասած, անգիտությամբ և, շատ դեպքերում, նոր սկսած գործի մեջ խորամուխ չլինելու հանգամանքով, երբ դեռևս գործ սկսողն ինքը չի պատկերացնում սկսած գործի էությունը։
Եզրակացությունն այնքան էլ մխիթարական չէ՝ կա՛մ գործատուին չեն հետաքրքրում օրինական ճանապարհով աշխատանք փնտրողները, և նա ձևականորեն է հայտարարություն տարածում՝ աչքի տակ ունենալով արդեն իսկ ընտրված, ծանոթ թեկնածուին, կա՛մ գործատուն ինքը հասուն չէ աշխատանք առաջարկելու հարցում, կա՛մ արհամարհում է աշխատողին ընդհանրապես, ինչի արդյունքում ինչ-որ կերպ ձևավորված կամ չձևավորված կամ ձևավորման փուլում գտնվող աշխատաշուկան չի կայանում որպես մշակութային արժեք կրող համակարգ, առանց որի դժվար է պատկերացնել երկրի ու հասարակության զարգացման առաջընթացը որևէ ասպարեզում»,-գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Առաջիկա օրերին Հայաստան կմատակարարվի իրանական հեղուկ գազ, ինչը կարող է նպաստել գների նվազմանը. Պապոյ...
Սիսիանի համայնքային ոստիկանները հայտնաբերել են 12-ամյա տղային նվաստացրած պատանիներին
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Ուկրաինական AI դրոնները կաթվածահար են անում մատակարարման ուղիները
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Եղբայրները կառուցվող մանկապարտեզից գողություն են կատարել
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը