Եթե մարդիկ լավ չեն ընկալել, թե ինչի տակ են ստորագրել՝ միշտ ազատ են հայտարարությունից հրաժարվել. Հայկ Ալումյան
Այսօր Հայաստանի և ՌԴ մշակույթի ավելի քան 60 գործիչներ հանդես են եկել հայտարարությամբ, որով կոչ են արել ազատ արձակել Արցախի առաջին նախագահ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, փոխել նրա խափանման միջոցը։
ArmDaily.am-ի հետ զրույցում Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը նշեց, որ չի կարող ասել, թե իրավաբանական տեսանկյունից ինչ ընթացք կարող են տալ այդ ստորագրություններին։ «Հնարավոր է, որ առհասակ այդ հարթության մեջ այդ հարցը չքննակվի։ Կարծեմ իրենք հենց այդպես էլ նախաբանի մեջ ասել են, որ չեն ստորագրում որպես իրավական շրջանակի մաս։ Եթե իրենք իրավական ընթացակարգը նկատի չեն ունեցել, իհարկե, իրավական ընթացակարգերում չենք կարող օգտագործել առանց իրենց թույլտվության»։

















































