«Շատ տեղեր կան, որտեղ պայմանները վատ են»․ՊՆ մամուլի խոսնակը՝ Զինկոմիսարիատի շենքում փլուզման մասին
Պաշտպանության նախարարության ենթակայության ներքո գտնվող շատ տեղերում կա, որ իրականում պայմանները վատ են և հիմնավոր նորոգման կարիք կա, բայց մեր հնարավորությունները հիմա չեն ներում, որ հիմա նորոգենք։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ արձագանելով N1 Զինվորական կոմիսարիատի երկհարկանի շենքում փլուզման մասին հարցին։
Նա հայտնեց, որ զորակոչիկներից մեկի ծնողի ոտքը կամ ձեռքը հնարավոր է կոտրված լինի․ «Մնացած 10 հոգին թեթև քերծվածքներ են ստացել, շուտով դուրս կգրվեն։ Տուժողների թվում կոմիսարիատի աշխատակիցներ չկան»։
Դեկտեմբերի 19-ին, ժամը 15:35-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան 19ա հասցեում գտնվող N1 Զինվորական կոմիսարիատի երկհարկանի շենքում տեղի է ունեցել փլուզում. կա 11 տուժած։


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Առաջիկա օրերին Հայաստան կմատակարարվի իրանական հեղուկ գազ, ինչը կարող է նպաստել գների նվազմանը. Պապոյ...
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Ուկրաինական AI դրոնները կաթվածահար են անում մատակարարման ուղիները
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Եղբայրները կառուցվող մանկապարտեզից գողություն են կատարել
Երևանը պատրաստվում է COP17-ին