Վրաերթի քրեական գործով նախաքննությունը շարունակվում է․Տիգրան Աթանեսյանը՝ Դավիթ Սանասարյանին
Ամենասկզբից չէի կասկածում, որ այս քրեական գործն ունենալու է նման վախճան։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վրաերթի ենթարկված 9-ամյա երեխայի մոր փաստաբանը՝ Տիգրան Աթանեսյանը։
«Այսօր Էրեբունու քննչական բաժնի քննիչի կողմից կարճվել է ՀՀ ՊՎԾ լիազորությունները կասեցված պետ Դ.Սանասարյանի կողմից ներկայացված շորթման հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործի վարույթը՝ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:
Հիշեցնեմ, որ Դ.Սանասարյանը պնդում էր, թե իր կողմից վրաերթի ենթարկված 9-ամյա տղայի մայրը իրենից շորթել է 300.000 դրամ՝ իբր վթարի մասին իրավապահներին չհայտնելու համար:
Նախ պետք է նշեմ, որ նման բան չի եղել և հաղորդումը ամբողջությամբ ստահոդ էր և դրա իրական նպատակը, իմ կարծիքով, վրաերթի գործով պաշտպանվել էր:
Հաշվի առնելով հաղորդում ներկայացրած անձի հանրային կերպար լինելը, նման վարքագծի բարոյական կողմի մասին դատողությունները թողնում եմ հանրությանը: Պետք է նաև նշեմ, որ նույնիսկ եթե Դ.Սանասարյանի հաղորդումը համապատասխաներ իրականությանը, ապա այդ դեպքում էլ շորթման հանցակազմը կբացակայեր, քանի որ խոսքը գնում է մասնավոր մեղադրանքի գործի մասին, այսինքն՝ տուժողի կողմից վնասի հատուցում պահանջելը՝ մասնավոր բողոքի գործով հաղորդում չներկայացնելու համար, կրում է միանգամայն օրինական բնույթ:
Սա էլ թողնեմ հաղորդման հեղինակի և նրա խորհրդատուների մասնագիտական խղճին:
Նշեմ, որ ամենասկզբից չէի կասկածում, որ այս քրեական գործը ունենալու է նման վախճան և թող դա դաս լինի բոլոր նրանց համար, ով զազրելի չի համարի ստահոդ հաղորդումներ ներկայացնելը երկու փոքրիկ տղաների մայր հանդիսացող կնոջ դեմ:
Հ.Գ.Վրաերթի քրեական գործով նախաքննությունը շարունակվում է, մեղադրյալներ այս պահին դեռ չկան»,-նշել է նա:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Առաջիկա օրերին Հայաստան կմատակարարվի իրանական հեղուկ գազ, ինչը կարող է նպաստել գների նվազմանը. Պապոյ...
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Ուկրաինական AI դրոնները կաթվածահար են անում մատակարարման ուղիները
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Եղբայրները կառուցվող մանկապարտեզից գողություն են կատարել
Երևանը պատրաստվում է COP17-ին