Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Քո ձայնը որոշիչ է. ԱԺ ընտրություններ 2026 Ուշադրության կենտրոնում է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացումը Չենք պատրաստվում ապահարզանի, կկողմնորոշվենք, երբ պահը գա ՇՎՏՄ-ն հորդորում է նշված լցակայանների ցանցից չօգտվել Ո՞ր գործակալներին է Ռուսաստանն ուղարկել Հայաստան՝ Փաշինյանի դեմ պայքարելու համար. The Insider-ի հետաքննությունը Գումար` հանրահավաքին մասնակցելու համար Ուշադրությո՛ւն՝ մտնում է Իտալիայի չեմպիոնը Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար Ես հեռանում եմ հավերժական հպարտությամբ՝ գիտակցելով, որ այս ակումբին տվել եմ ամեն ինչ Ժոզե Մոուրինյուի և «Ռեալի» միջև գործարքն արդեն փակված է Իրանի պատերազմի հետևանքները նման են «տնտեսական ցունամիի». Էրդողան Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրով դիմումների ընդունումը շարունակվում է

Քո ձայնը որոշիչ է. ԱԺ ընտրություններ 2026Ուշադրության կենտրոնում է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացումըՉենք պատրաստվում ապահարզանի, կկողմնորոշվենք, երբ պահը գաՇՎՏՄ-ն հորդորում է նշված լցակայանների ցանցից չօգտվելՈ՞ր գործակալներին է Ռուսաստանն ուղարկել Հայաստան՝ Փաշինյանի դեմ պայքարելու համար. The Insider-ի հետաքննությունըԳումար` հանրահավաքին մասնակցելու համարՈւշադրությո՛ւն՝ մտնում է Իտալիայի չեմպիոնըՀրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համարԵս հեռանում եմ հավերժական հպարտությամբ՝ գիտակցելով, որ այս ակումբին տվել եմ ամեն ինչԺոզե Մոուրինյուի և «Ռեալի» միջև գործարքն արդեն փակված էԻրանի պատերազմի հետևանքները նման են «տնտեսական ցունամիի». ԷրդողանՂարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրով դիմումների ընդունումը շարունակվում էԴեսպան Մկրտչյանը ԱՄՆ Կոնգրեսում մասնակցել է ընտանիքների բարօրությանը նվիրված միջոցառմանըՔրեական ոստիկաններն ու պարեկները երիտասարդների մոտ 4 կիլոգրամ թմրամիջոց են հայտնաբերելԴատարանը մերժել է Իլոն Մասկի հայցն ընդդեմ OpenAI-իՎիկտորյա Ուլիխանյանն ու Գարիկ Հարությունյանը Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների մրցույթի հաղթողներն ենՇակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացելՏարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. ՊենտագոնԱմեն ինչ լավ է լինելու. Լիտվայի ԱԳ նախարարի՝ հայերեն տեսաուղերձըԼրացումներ եւ փոփոխություն «Ընտանեկան եւ կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան եւ կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքումՌԴ հետախուզությունը պնդում է, որ Ուկրաինան Լատվիայի տարածքից հարվածներ է նախապատրաստում Ռուսաստանի ուղղությամբ«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար»Պուտինը կարող է զղջալ. Ծինպինը՝ ԹրամփինՀայաստան-Թուրքիա ու Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացներն ընթանում են զուգահեռաբար. ՄամեդովԱդրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. ԲայրամովԳվարդիոլային կփոխարինի Մարեսկան. The Athletic25 ֆուտբոլիստների ցանկում է Հայաստանի գործող չեմպիոն «Նոայի» դարպասապահ Թիմոտի Ֆայուլուն«Տեխնոլոգիական նորարարությունների դերը կրթության մեջ» ուսուցչական համաժողովին մասնակցության հրավերԵրկու դեռահաս կրակ են բացել Սան Դիեգոյի ամենամեծ մզկիթումԱվելի քան 138.954 այցելու՝ «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառման շրջանակումԷլեկտրաէներգիայի մեծածախ շուկայի ազատականացման արդյունքները. ՀԾԿՀ-ն արձանագրել է շոշափելի առաջընթացՄԻՊ ներկայացուցիչները այցելել են ՁՊՎ՝ Արթուր Օսիպյանին տեսակցելու. նա հրաժարվել է առանձնազրույց ունենալ ԲԸՏՄ-ն Արմավիրի և Արագածոտնի մարզերում կասեցրել է 3 ջերմոցների ապօրինի ջրառն ու կաթսայատան շահագործումըՄիրզոյանը Լիտվայի ԱԳ նախարարին է ներկայացրել TRIPP նախագիծը և ձեռնարկվող քայլերը Հայաստանը և Լիտվան, այս պահից սկսած, ռազմավարական գործընկերներ են. ՄիրզոյանՀայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարների համատեղ մամուլի ասուլիսըՀայաստանի տարբեր շրջաններում շարունակվում է մշակաբույսերի ակտիվ աճըՍևան քաղաքի որոշ հասցեներում 8 ժամ գազ չի լինիԲանակցությունները չեն նշանակում հանձնվել«2 միլիոն 608». Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի գործով տեսանյութ է հրապարակելԱմբակում Գրիգորյանը նշանակվել է ՔԿ նախագահի խորհրդականՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 19.05.2026«Ուժեղ Հայաստան»-ից մի շարք ընտրողների բնակարանի վարձավճար են տվել«Անկախ դիտորդ»- ը պահանջում է ազատ արձակել Արթուր ՕսիպյանինԵրեւանում են քուրդ եւ թուրք մտավորականներ Մազլում Վեսեքը եւ Բուրչին ԳերչեքըՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Հորդանանի թագավորինՀՀ ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավարի հետԿառլեն Աբազյանը նշանակվել է ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնի պետՆԱՏՕ-ի վեց երկիր մասնակցում է Սև ծովում մեկնարկած միջազգային վարժանքներինՄեկնարկել է ՀՀ և Լիտվայի ԱԳ նախարարների առանձնազրույցը
Հայաստան

Սաֆարյանի նշանակումը ՀԽ նախագահի պաշտոնում ոչ լիովին է համապատասխանում օրենքին

 

Որքան գիտեմ, Ստյոպա Սաֆարյանի նշանակումը Հանրային խորհրդի նախագահի պաշտոնում ոչ լիովին է համապատասխանում օրենքին։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի առաջին օմբուդսմեն, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը։

Նրա խոսքով՝ ՀԽ իրավական հանձնաժողովի նախկին նախագահ Կարեն Զադոյանը հրաժարվել է պաշտոնից, բայց թափուր տեղի համար մինչեւ այժմ մեկ ուրիշը չի ընտրվել։ «Օրենքով, ՀԽ ղեկավարի նշանակումը պետք է տեղի ունենա միայն այն բանից հետո, երբ խորհուրդը լիովին համալրված լինի։ Նախագահի պաշտոնին առաջադրվելու իրավունք ունեն ՀԽ բոլոր անդամները։ Չի բացառվում, որ, օրինակ, վարչապետը կարողանար առաջարկել նաեւ հանձնաժողովի հավանական նախագահի թեկնածությունը, բայց նա սահմանափակված է իր ընտրությունում»,- նշել է իրավապաշտպանը։

Ալավերդյանն ավելացրել է, որ «Հանրային խորհրդի մասին» օրենքը տարօրինակ է նրանով, որ վարչապետը ոչ թե պարզապես նշանակում է նախագահին, այլ ՀԽ-ն իրավունք չունի ներկայացնելու իր թեկնածուին, ինչը հարիր չէ կառույցի գործառույթին։ «Մի տարօրինակ նորմ էլ կա, որով նախագահը իր գործունեության ժամանակ չի կարող քաղաքական նախապատվություններ ունենալ։ Բայց չէ՞ որ արտահայտված դիրքորոշումը կամ համապատասխանում է իշխանությունների մոտեցումներին, կամ ոչ։ Այս նորմի համաձայն՝ ստացվում է, որ երբ ՀԽ նախագահը կառավարամետ տեսակետ է արտահայտում, ապա այն չի համարվում քաղաքականացված, մինչդեռ մնացած դեպքերում կարող է դիտարկվել որպես քաղաքական կարծիք։ Պետք է սպասել՝ կնախաձեռնի՞ արդյոք ՀԽ-ը Սաֆարյանի գլխավորությամբ փոփոխություններ օրենքում»,- ընդգծել է երկրի առաջին օմբուդսմենը։

Նա նկատեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս բարյացակամ վերաբերմունք է ցուցաբերել Ռուսաստանի նկատմամբ, եւ այն առումով, որ Սաֆարյանը արեւմտամետ հայացքներ ունի, դրական է, քանի որ որոշակի բազմակարծություն է ձեւավորվում: «Սակայն մենք չգիտենք՝ արդյոք այժմ վարչապետը արեւմտամետ հայացքներ ունի, թե ոչ: Այդուհանդերձ, Ստյոպա Սաֆարյանի նշանակումը սպասելի էր: Այդ սպասումը կապված էր նրա հետ, որ երկրի ղեկավարություն չի թաքցնում, որ բոլոր հաստատություններում եւ կազմակերպություններում ցանկանում է տեսնել միայն այն մարդկանց, որոնք միայն հիացմունքով են արտահայտվում իշխանության գործունեության մասին: Չեմ ողջունում կառավարության, մասնավորապես, վարչապետի նման քաղաքականությունը: Կառավարման համակարգի համար ավելի նախընտրելի է իրավիճակը, երբ տարբեր պաշտոնների տարբեր հայացքների տեր մարդիկ են գտնվում: Հասարակությունը կազմված չէ միայն հիացող կամ նոր ղեկավարության հետ բոլոր առումներով համաձայնվող մարդկանցից»,- նշեց Լարիսա Ալավերդյանը: