«Հայ ինքնության հարցերն առաջնահերթություն են եւ դրված են առարկայական չափորոշիչների վերանայման հիմքում». ԿԳՄՍ նախարար
Հայ ինքնության հետ կապված հարցերը շատ կոնկրետ դրված են առարկայական չափորոշիչների վերանայման հիմքում եւ համարվում են առաջնահերթություն։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 19-ին, կառավարության նիստում հայտարարեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:
«Այդ հանձնարարականը տրված է, եւ դրա հետ կապված բոլոր շահարկումները որեւէ աղերս չունեն մեր մշակած ու իրականացվող ծրագրերի եւ մեր օրակարգում եղած բարեփոխումների հետ»,- նշեց նա՝ ընդգծելով, որ հայագիտական առարկաների ուժեղացումն ու ուսումնասիրումը առաջնահերթություն է։
Նրա խոսքով՝ 2020 թվականի բյուջեում զգալի ավելացել է արտերկրի հայագիտական կենտրոններում իրականացվող ծրագրերին հատկացվող միջոցները։ Բացի այդ, նախատեսվում են հայագիտական նոր ծրագրերի իրականացում եւ դպրոցներում հայագիտական առարկաների ուժեղացում։
Վարչապետ Փաշինյանը նաեւ նշել է, որ տեխնոլոգիական կրթությունը չի նշանակում, որ երեխաների հայրենասիրական դաստիարակությունը կտուժի կամ կարհամարհվի։ Ըստ նրա՝ հնարավոր չէ դպրոցներում աշակերտներին չսովորեցնել Հայոց լեզու, Հայ գրականություն եւ Հայոց պատմություն, եւ այդ բացը լրացնել բուհերի ինժեներական ֆակուլտետներում։ Ն. Փաշինյանի խոսքով՝ անցած տարի միասնական քննություն անցկացնելու նախարարության նախաձեռնությանն ի պատասխան աղմուկ էր բարձրացել, քանի որ մտավախություն կար, որ մատյաններում դրված գնահատականներն ու սովորողների իրական գիտելիքներն իրար չեն համապատասխանում։ Ընդգծելով ձեւը բովանդակությունից տարանջատելու կարեւորությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է. «Մենք գնում ենք հանրակրթության խորքային եւ բովանդակային բարեփոխման ուղղությամբ, եւ 2020 թվականն այս առումով լինելու է գործողությունների, շատ կոնկրետ քայլերի տարի»։
Նրա տեղեկացմամբ, այսօր 126 դպրոցներում 222 դեպքով հարուցված են քրեական գործեր, երբ տնօրեններն իրենց ազգականներին ձեւակերպել են այս կամ այն հաստիքի վրա ու աշխատավարձ են վճարել այն դեպքում, երբ այդ մարդիկ, անգամ, չեն ներկայացել աշխատանքի։ «Սա նշանակում է, որ այս երեւույթը համատարած բնույթ է կրում»,- արձանագրել է Ն. Փաշինյանը՝ բացատրելով, որ սրա պատճառով հնարավոր չի եղել ուսուցիչների աշխատավարձերը 10 %-ի փոխարեն բարձրացնել 20-ով։
«Աղքատությունից ապահովագրելու համար մենք միայն մեկ տարբերակ ունենք՝ տալ պատշաճ կրթություն։ Սոցիալական օգնությունից զատ, մենք պետք է ապահովենք բազմազավակ ընտանիքների երեխաների մրցունակ կրթություն ստանալու իրավունքը, որ նրանք ստացած մասնագիտությամբ աշխատաշուկայում կարողանան գործ գտնել։ Սա պետական պարտավորություն է, եւ սա աղքատության հաղթահարման միակ ճանապարհն է։ Աղքատությունը հաղթահարելու միակ ճանապարհն աշխատանքն է, իսկ աշխատանք ունենալու ճանապարհը պատշաճ կրթությունն է։ Ես հույս ունեմ, որ մեր երեխաներին այս ուղերձը կհասնի»,- եզրափակել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում` անդրադառնալով առանց ծնողական խնամքի մնացած, ինչպես նաեւ բազմազավակ ընտանիքների երեխաներին սոցիալական ապահովության ծրագրերից զատ որակյալ կրթություն տրամադրելու եւ մտածողության փոփոխության կարեւորությանը։


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Առաջիկա օրերին Հայաստան կմատակարարվի իրանական հեղուկ գազ, ինչը կարող է նպաստել գների նվազմանը. Պապոյ...
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Ուկրաինական AI դրոնները կաթվածահար են անում մատակարարման ուղիները
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Եղբայրները կառուցվող մանկապարտեզից գողություն են կատարել
Երևանը պատրաստվում է COP17-ին