Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոնջորյանի կինն անդրադարձել է շահարկումներին Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ Հիմա ունենք հրետանային համակարգեր, որոնք համարվում են առաջատար ՆԱՏՕ-ի անդամ առաջատար պետություններում. Վահագն Ալեքսանյան Գորիսում, Մեղրիում, Ստեփանավանում և Ֆիոլետովոյում նշանակվել են հերթական ընտրություններ Երեւանին Անօրինական միգրանտների պահման կենտրոն ստեղծելու առաջարկ չի արվել Արարատ Միրզոյանը և Նիլակշի Սահա Սինհան ամփոփել են ռազմավարական բնույթի գործընկերության արդյունքները Արուսյակ Ջուլհակյանը ներկայացրեց ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու Վահագն Ալեքսանյանի կենսագրությունը Երևանի քաղաքապետարանի նախկին պաշտոնյան մեղադրվում է հողատարածքներն ապօրինի օտարելու մեջ. նախաքննությունն ավարտվել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև փոխադարձ հարվածները շարունակվում են Վանաձոր և Գյուլագարակ համայնքներին է վերադարձվել 12 հողատարածք Վերանշանակումը վկայում է հասարակության կողմից Ձեր քաղաքական ուղեգծին ցուցաբերվող աջակցության մասին. Ռահմոնը՝ Փաշինյանին

Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենԵս «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոնջորյանի կինն անդրադարձել է շահարկումներինՉժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբՀիմա ունենք հրետանային համակարգեր, որոնք համարվում են առաջատար ՆԱՏՕ-ի անդամ առաջատար պետություններում. Վահագն ԱլեքսանյանԳորիսում, Մեղրիում, Ստեփանավանում և Ֆիոլետովոյում նշանակվել են հերթական ընտրություններԵրեւանին Անօրինական միգրանտների պահման կենտրոն ստեղծելու առաջարկ չի արվելԱրարատ Միրզոյանը և Նիլակշի Սահա Սինհան ամփոփել են ռազմավարական բնույթի գործընկերության արդյունքներըԱրուսյակ Ջուլհակյանը ներկայացրեց ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու Վահագն Ալեքսանյանի կենսագրությունըԵրևանի քաղաքապետարանի նախկին պաշտոնյան մեղադրվում է հողատարածքներն ապօրինի օտարելու մեջ. նախաքննությունն ավարտվել էՌուսաստանի և Ուկրաինայի միջև փոխադարձ հարվածները շարունակվում ենՎանաձոր և Գյուլագարակ համայնքներին է վերադարձվել 12 հողատարածքՎերանշանակումը վկայում է հասարակության կողմից Ձեր քաղաքական ուղեգծին ցուցաբերվող աջակցության մասին. Ռահմոնը՝ ՓաշինյանինԲերնարդու Սիլվան «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ»Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախագահը շնորհավորել է ՀՀ ԱԺ նախագահինՀայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում առաջընթաց է սպասվում. ԲայրամովՌԴ-ում դադարեցվել է հայկական արտադրության ավելի քան 70 հազար շիշ խմելու ջրի և գազավորված ըմպելիքների վաճառքըՂազախստանում Ձեզ ճանաչում են որպես ականավոր պետական գործչի. Տոկաևի շնորհավորական ուղերձը՝ ՓաշինյանինՀՀ Պետական եկամուտների կոմիտեն հարկ վճարողներին հորդորում է զերծ մնալ նման արատավոր վարքագծիցՍոցիալական ցանցերի վերահսկողության դարաշրջան․ ինչո՞ւ են երկրները սահմանափակում առցանց հարթակներըՀայկ Կոնջորյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալՄասկը խոստանում է վերականգնել կույրերի տեսողությունը և մարդկանց «սուպերունակություններ» տալՀելդեր Ֆերեյրան կշարունակի ելույթները Երևանի «Նոայի» կազմումԴանիայում մեկնարկել է երկարացված պարտադիր զինվորական ծառայությունըԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել ՌԴ մի շարք ընկերությունների և քաղաքացիների նկատմամբԼատվիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ ՄիրզոյանինԱրիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտիցԴիպլոմը բավակա՞ն է. ինչ է պահանջում աշխատաշուկան երիտասարդիցԳաֆէսճեան պատանեկան խորհրդի` «Սինեսթեզիա․ բազմազգայական փորձառություն» ինտերակտիվ ցուցադրությունըԸնկերության կողմից 1 մլրդ դրամի հարկեր չվճարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթՎինիսիուս Ժունիորը կարող է պահանջել պայմանագրի երկարաձգման հավելյալ բոնուսՄադրիդի «Ռեալը» հայտարարել են հարձակվող Գոնսալո Գարսիայի տրանսֆերի մասինԴատարանի դահլիճում կալանավորված անձը հայհոյել է, կոտրել ոստիկանության մեքենայի ապակին, հարցաքննության ժամանակ շիշը նետել է աշխատակցի ուղղությամբԵս ցանկանում եմ Իրանին հնարավորություն տալ՝ մինչև վերջնական գլխատումը. ԹրամփՀայաստանը կմասնակցի Վենետիկի կինոփառատոնի շրջանակում անցկացվելիք «Նկարահանման տարածքների շուկա»- ինՄոլդովայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվՍոթք գյուղում կառուցվում է ոռոգման համակարգՔնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյանը՝ Լևոն ՔոչարյանինՃապոնիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթովԱՄՆ-ն լուրջ խնդիրների կբախվի իրանական նավահանգիստների շրջափակումը շարունակելու պարագայումԺամանակավորապես արգելվում է տոմատի մածուկի ներկրումը ՀայաստանԿԲ խորհուրդը որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքըԵ՛վ հայհոյանքը, և՛ բռնությունը խստիվ դատապարտում եմ. Հասմիկ Հակոբյանը՝ Հայկ Կոնջորյանի եղբոր դեպքի մասինԵրկրաշարժ Սիսիան քաղաքից 23 կմ հարավ-արևմուտք Կատարը, Եգիպտոսը և Թուրքիան Իսրայելին մեղադրել են Գազայում զինադադարի խախտման մեջՄնալ «Սանթոսում», թե՞ գնալ այլ ակումբ, թոշակի անցնել, թե՞ շարունակել. ՆեյմարԵղբայրական Թուրքիայի շահերը միշտ էլ առաջնահերթ են եղել Ադրբեջանի համարՔԿՀ-ում 10 հզր դոլարի շորթում կատարելու և քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը ներգրավված լինելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հարցը կարող է քննարկվել նոյեմբերի 11-ի նիստում. ՎասիլևԿասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունըՖրանսիայում անտառային հրդեհների հետևանքով հայտնաբերվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի շուրջ 400 միավոր զինամթերք
Հայաստան

ԱՄՆ կարեւոր մեսիջը. ինչ են հասկացնում Հայաստանին

«Ժամանակ» թերթը գրում է. «Երեւանում ԱՄՆ դեսպանատան կազմակերպած Վերականգնվող էներգետիկայի զարգացման հեռանկարներին վերաբերող համաժողովում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզն արել է, կարելի է ասել, սենսացիոն մի հայտարարություն: Նա ասել է, որ Հայաստանում վերականգնվող էներգետիկայի բնագավառում կա 8 միլիարդ դոլարի ներդրումային հեռանկար, եւ իրենք Հայաստանի հնարավորությունները ներկայացնելու համար Երեւան են հրավիրել ամերիկյան մի քանի խոշոր ընկերությունների ներկայացուցիչների: Դեսպանը հայտարարել է, որ ակնկալիքը Հայաստանի իշխանությունից այն է, որ ստեղծվեն ներդրումային հավասար պայմաններ:

8 միլիարդ դոլարը պարզապես թիվ չէ, ներդրումային ծավալ չէ: Խոսքը չի վերաբերում դրա իրատեսական կամ հռչակագրային լինելուն: Խոսքը վերաբերում է ներդրումային մի հեռանկարի, որը, այսպես ասած, տեխնոլոգիական ներդրում է, Հայաստանի տնտեսության կառուցվածք եւ պատկեր փոխելու հեռանկար եւ ներուժ պարունակող ներդրում: Ընդ որում, Ռիչարդ Միլզի հայտարարության մեջ ուշագրավ է մեկ այլ հանգամանք: Նա հայտարարել է, որ Հայաստանի ներուժն ու հեռանկարներն այդ առումով ունեն տարածաշրջանային նշանակություն: Այլ կերպ ասած՝ ԱՄՆ-ն առաջարկում է Հայաստանը դարձնել տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն: Իսկ սա արդեն ունի ոչ միայն տնտեսական նշանակություն: Ավելին, այստեղ լոկ քաղաքական նշանակության մասին խոսելն է ավելորդ: Այստեղ խոսքը աշխարհաքաղաքական եւ ռազմաքաղաքական նշանակության մասին է:

Եվ այս առումով հարկ է ուշադրություն դարձնել մի կարեւոր նրբերանգի: ԱՄՆ դեսպանը Երեւանում հայտարարում է 8 միլիարդ դոլարի գործակցության հեռանկարի, ներուժի մասին, հայտարարում է ամերիկյան խոշոր ընկերությունների ակնկալվածից ավելի մեծ հետաքրքրության մասին՝ Հայաստանում արդիական, վերականգնվող էներգետիկայի ոլորտում, եւ իշխանությունից ակնկալիքն ընդամենը հավասար մրցակցային պայմանների ապահովումն է:

Ինչն է այստեղ ուշագրավը: Այն, որ ԱՄՆ դեսպանը այդ ահռելի ծավալի ներդրումների «պայմանների» շարքում չի մատնանշում Արցախյան խնդիրը, հակամարտության առկայությունը: Մինչդեռ տարածված է այն տեսակետը, թե Հայաստանում օտարերկրյա ներդրումների խոչընդոտ է այդ հակամարտությունը, եւ մինչեւ այն չկարգավորվի, անմիտ է ակնկալել խոշոր ներդրումներ եւ զարգացում ու արդիականացում: Հայաստանում ԱՄՆ դեսպանը խոսում է 8 միլիարդ ներդրումների հնարավորության, Հայաստանի արդիական էներգետիկայի ներուժի, դրանով ամերիկյան խոշոր ընկերությունների հետաքրքրվածության մասին եւ չի անդրադառնում արցախյան «խոչընդոտին»:

Սա իրապես ուշագրավ տողատակ պարունակող հանգամանք է, որը ոչ միայն վկայում է չափազանցվածությունն ու անհամարժեքությունն այն պնդման, թե Արցախի «խնդիրը» Հայաստանի զարգացման եւ արդիականացման խոչընդոտ է, այլեւ պարունակում է իր մեջ թերեւս մեկ այլ ուշագրավ շերտ: ԱՄՆ-ը խոսում է միլիարդավոր դոլարների ներդրումների հեռանկարի, էներգետիկ արդիականացման խոշոր հեռանկարի եւ դրա տարածաշրջանային ընդգրկման մասին՝ միաժամանակ չանդրադառնալով առկա հակամարտությանը: Դրա տողատակում նշմարվում է բավականին ուշագրավ հաղորդագրություն առ այն, որ ԱՄՆ-ը գործնականում առաջիկա տարիների հեռանկարում իր ռազմավարության մեջ տարածաշրջանը դիտարկում է կայունության ռեժիմում:

Այստեղ է նաեւ առերեւույթ զուտ տնտեսական բնույթի հայտարարության աշխարհաքաղաքական եւ նաեւ ռազմաքաղաքական տողատակը՝ լիովին համահունչ Հայաստանի թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական, թե՛ անվտանգային առաջնահերթություններին եւ խնդիրներին:

Ամբողջ հարցը մնում է այն, թե որքանով է այդ ամենին համահունչ Հայաստանի իշխանությունը: Թեեւ, համենայնդեպս, առնվազն մինչ այժմ առկա իրողությունն այդ հարցը դժբախտաբար դարձնում է զուտ հռետորական, որովհետեւ իշխանության համարժեքության մասին խոսում է այդ իշխանության գործունեության հետեւանքով ստեղծված հայաստանյան, մեղմ ասած, մտահոգիչ իրականությունը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

news.am