Անցած կիրակի ընտանիքով փախել էինք մեր հին մեքենայով եւ 1,5-2 ժամ շրջել քաղաքում. Փաշինյան
Հայաստանում մարդիկ կան, որ մտածում են, թե «ախռանա» ունենալը, «ախռանայով» շրջելը գերագույն հաճույք է: Այս մասին Facebook-ի իր էջում ուղիղ եթերում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ես ուզում եմ ասել, որ վերջին 1,5 տարվա ընթացքում մեր ընտանիքի ամենամեծ պրոբլեմները կապված է այս երեւույթի հետ: Իմ ընտանիքի անդամներն անընդհատ իմ առաջ հարց են դնում, որ սաիրենց համար մեծ պրոբլեմ եւ դիսկոմֆորտ է: Սա մեր ընտանեկան համար մեկ պրոբլեմն է»,-ասաց նա;
Փաշինյանը պատմեց, որ անցած կիրակի ընտանիքով «փախել են» իրենց հին մեքենայով եւ 1,5-2 ժամ շրջել են քաղաքում. «Կարծում եմ՝ քաղաքացիներ կան, որ դա նկատել են: Այդ հիշարժան փաստի հետ կապված մենք ունենք նաեւ ֆոտոներ: Բայց տվյալ դեպքում իմ գործողությունը կարող է մեկնաբանվել նաեւ որպես օրենքի խախտում:
Վերջերս էլ վերնագիր տեսա, որ մինչեւ թիկնազորը դուռը չի բացում, Մարիամ Փաշինյանը մեքենայից չի իջնում: Ես ձեզ համար մեծ անակնկալ ունեմ. պարզվում է՝ դա պետական պահպանության պահանջն է: Ես էլ երբեմն լինում է, որ մեկ րոպե սպասում եմ, մինչեւ պետական պահպանության աշխատակիցը բացում է մեքենայի դուռը: Ձեզ թվում է, որ պագոններս կընկնե՞ր, որ ես դուռը բացեի: Անվտանգության որոշակի ընթացակարգեր կան եւ մենք այդ մարդկանց աշխատանքը հարգում ենք: Սկզբից ես մի քանի անգամ դուռը բացել եմ, ինձ ասել են՝ խնդրում ենք, մի բացեք: Երբ ինձ հետ այլ պաշտոնյաներ են լինում, անվտանգությունն զգուշացնում է՝ հանկարծ դուք դուռը չբացեք, երբ պետք լինի մենք կբացենք»,-ասաց նա:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Առաջիկա օրերին Հայաստան կմատակարարվի իրանական հեղուկ գազ, ինչը կարող է նպաստել գների նվազմանը. Պապոյ...
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Ուկրաինական AI դրոնները կաթվածահար են անում մատակարարման ուղիները
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Եղբայրները կառուցվող մանկապարտեզից գողություն են կատարել
Երևանը պատրաստվում է COP17-ին