Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը պետք է փոխվի, Նիկոլ Փաշինյանը սխալ է անում․ Շանթ Հարությունյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սխալ է անում, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին բանտում է պահում։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 19-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը։
«Որպես հայ մարդ՝ ինձ համար ամոթ է, երբ Փաշինյանին հարցնում են՝ Խաչատուրովին բաց թողեցիր, ասում է՝ Լուկանշենկոն ու Նազարբաեւը միջնորդեցին, բա չասե՞մ՝ ա՛յ սրիկա, Քոչարյանի համար էլ միացիր Բակո Սահակյանին ու Արկադի Ղուկասյանին: Քո միջնորդությունն արա, ասա՝ Քոչարյային էլ ես եմ ազատում: Ինչի՞ Նազարբաեւը եւ Լուկաշենկոն կարողանում են մեր երկրում մարդ ազատեն, քո երկրում միանում ես իրանց, բայց քո ղարաբաղցի ղեկավարությանը չես միանում, բա քո բարոյականությունն ո՞ւր մնաց»,-նշեց նա:
Շանթ Հարությունյանը շեշտեց՝ միանշանակ կողմ է, որ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխվի, ազատ արձակվի։


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Առաջիկա օրերին Հայաստան կմատակարարվի իրանական հեղուկ գազ, ինչը կարող է նպաստել գների նվազմանը. Պապոյ...
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Ուկրաինական AI դրոնները կաթվածահար են անում մատակարարման ուղիները
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Եղբայրները կառուցվող մանկապարտեզից գողություն են կատարել
Երևանը պատրաստվում է COP17-ին