Մենք ըստ էության բարձրացնում ենք նաև գողացողների աշխատավարձը. Նիկոլ Փաշինյան
Կրթության ոլորտում 2020 թվականը մեզ համար պետք է լինի գործողությունների տարի: Այն, ինչ մենք հայտարարել ենք մինչև հիմա՝ սկսած դպրոցական ծրագրերից ու բուհական ծրագրերի, ես մինչ հիմա որևէ ռացիոնալ հակափաստարկ չեմ լսել: Որ պահին ռացիոնալ հակափաստարկ լինի, մենք կարձագանքենք: Կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ում խոսքերով, հանրակրթութան ոլորտում պետք է գնալ խորքաին փոփոխությունների. «Չի կարող այնպես լինել, որ մենք բարձր տեխնոլոգիական երկիր լինելու նպատակ ունենանք, սակայն դա չարտահայտվի կրթական ոլորտում: Սակայն դա չի նշանակում, որ երեխաների հայրենասիրական դաստիարակությունը պետք է հանվի կամ արհամարհվի: Չի կարող նման բան լինել: Այլ բան է, որ մենք ձևերն ու բովանդակությունը պետք է տարանջատենք»:
Վարչապետի խոսքերով, աղքատության դեմ պայքարի մի միջոց կա՝ մրցունակ կրթությունը, ինչով պետք է ապահովված լինեն բոլորը:
Նիկոլ Փաշինյանի խոսքերով, պետք է արձանագրել, որ մեր դպրոցներում պատշաճ պատմություն, գրականություն, հայոց լեզու չի ուսուցանվում. «Երբ անցած տարի նախարարությունը հանդես եկավ միասնական քննություններ անցկացնելու կողմին, աղմուկ բարձրացվեց, քանի որ պարզվելու էր, որ մատյաններում եղած գնահատականներն ու իրականությունն իրար հետ չեն բռնում: Այսօրվա դրությամբ 126 դպրոցի վերաբերյալ կա քրեական գործ: Դրանց տնօրեններն իրենց հարազատներին ձևակերպել են այս կամ այն հաստիքին ու վերջիններս առանց գործի գնալու աշխատավարձ են ստացել պետությունից: Հետո էլ պիտի ասեն, թե ինչու է ուսուցիչների աշխատավարձը բարձրանում ոչ թե 20, այլ 10 տոկոսով: Մենք ըստ էության բարձրացնում ենք նաև գողացողների աշխատավարձը: Եթե 222 դեպքի առիթով քրեական գործ կա, նշանակում է այդ երևույթը համատարած է»:
Կառավարության ղեկավարի խոսքերով, պետք է արմատախիլ անել վերոնշյալ երևույթները, որևէ մեկը չի կարող խանգարել դրան. «Խեղդվող քաղաքական ուժեր կան, որոնք փրփուրներին ձեռք են գցում: Եթե ուզում են, որ իրենց ձեռք մեկնվի, պետք է իրենց այնպես պահեն, որ խեղդվելն ավելի չահագնանա»:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Առաջիկա օրերին Հայաստան կմատակարարվի իրանական հեղուկ գազ, ինչը կարող է նպաստել գների նվազմանը. Պապոյ...
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Ուկրաինական AI դրոնները կաթվածահար են անում մատակարարման ուղիները
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Եղբայրները կառուցվող մանկապարտեզից գողություն են կատարել
Երևանը պատրաստվում է COP17-ին