2020-ին Արցախում բարձրանալու են թոշակները, ուսուցիչների աշխատավարձերը եւ նվազագույն աշխատավարձը. Բակո Սահակյան
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 19-ին մասնակցել է 2020 թվականի պետական բյուջեի նախագծի հաստատմանը նվիրված Ազգային ժողովի նիստին:
Իր ելույթում Բակո Սահակյանը կանգ է առել բյուջեի նախագծի մի շարք ուղղությունների վրա:
Երկրի ղեկավարը ընդգծել է, որ 2020 թվականի բյուջեն իր էությամբ իրատեսական է, ապահովելու է երկրում ֆինանսական կայունությունը, նպաստելու է տնտեսության զարգացմանն ու մարդկանց բարեկեցության մակարդակի բարձրացմանը, ունի ընդգծված սոցիալական ուղղվածություն, իսկ տնտեսության զարգացման գլխավոր թիրախներից է լինելու աճի բարձր տեմպերի ապահովումը:
Բակո Սահակյանը նշել է, որ գալիք տարում կիրականացվեն մի շարք ծրագրեր՝ ուղղված բնակչության եկամուտների ավելացմանը, այդ թվում, նախատեսվում է բարձրացնել թոշակառուների կենսաթոշակները, հանրակրթական ուսումնական հաստատություններում աշխատող ուսուցիչների աշխատավարձերը եւ նվազագույն աշխատավարձը:
«Իշխանությունների անմիջական ուշադրության կենտրոնում են մնալու բանակաշինության, անվտանգության եւ քաղաքացիական պաշտպանության ոլորտները: Նախատեսվում է իրականացնել տարբեր ծրագրեր բանակի մարտունակության հետեւողական բարձրացման, զինված ուժերը ժամանակակից զինտեխնիկայով համալրման, քաղաքացիական պաշտպանության համակարգի ամրապնդման ու արդիականացման, զինծառայողների, վետերանների եւ հաշմանդամների սոցիալական խնդիրների լուծման ուղղությամբ»,- շեշտել է իր ելույթում Նախագահը:
Երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել պատգամավորներին բյուջետային քննարկումներին ակտիվ մասնակցության ու համագործակցության համար եւ առաջարկել բյուջեի նախագծի ներկայացված վերջնական տարբերակն ընդունել որպես օրենք:
Տեղի ունեցած քննարկումների արդյունքում Ազգային ժողովն ընդունել է Արցախի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեն:


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձին
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում տեղի ունեցավ նորակոչիկ զինծառայողների երդման արարողություն