Գիշերը ներխուժել են «Ժողովուրդ»-ի խմբագրություն. ամբողջ խմբագրությունը տակնուվրա է արված. Նաիրա Զոհրաբյան
Գիշերը ներխուժել են «Ժողովուրդ» օրաթերթի և ArmLur.am կայքի խմբագրություն: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 19-ին, Ազգային ժողովում հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Նրա խոսքով, ներխուժել են դռնից և պատուհանից, ամբողջ խմբագրությունը տակնուվրա է արված. «Կոչ եմ անում իրավապահներին շուտափույթ պարզել` ինչ է տեղի ունեցել, ովքեր են ներխուժել խմբագրություն»,-ասաց Զոհրաբյանը:

















































