Հայաստանից Ղրիմ չվերթ է բացվում
Ռուսական «Իկար» ավիաընկերությունը (Pegas Fly) ՌԴ իշխանություններից թույլտվություն է ստացել Երևանից թռիչքներ կատարելու Ռուսաստանի 3 ուղղություններով։ Այս մասին հայտնում է Rusarminfo-ն։
Ղրիմ-Սիմֆերոպոլ թռիչքները կիրականացվեն շաբաթական 7 թռիչք, դեպի Ստավրոպոլ՝ շաբաթական 2 թռիչք, դեպի Ուֆա՝ շաբաթական 2 թռիչք:
Երևան-Ղրիմ չվերթի մասին հայտարարվում է այն բանից հետո, երբ Ուկրաինայի նախագահը Բաքվում հայտարարեց, որ իրենք ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում պաշտպանելու են Ադրբեջանի դիրքորոշումը։

















































