«Սուպերքաղաքապետը» իջեցրել է աշխատակազմի ներքեւի օղակների պրեմիաները
«Կարգին» Հայկոյի պահած քաղաքը տոներից 5 պակաս տոնական տրամադրություն չունի, շրջելով քաղաքում տեսնում ես նախկին ձևավորումները ու մի քանի անճաշակ նորարարություններ։ Սա այն դեպքում, երբ միջոցառումների համար նախատեսված է 1 մլն դոլարից ավելի։ Մինչդեռ տոնածառները, լուսավորությունը, զարդարանքը ամբողջովին հինն է։ Սա այն դեպքում, երբ Հյուսիսային պողոտայի տոնավաճառը կայացել է, բայց նորից տոնավաճառի համար փող են դուրս գրում, մարդ են դրսից կանչում՝ վիրավորելով մեր արտիստներին։ Եւ այս ամենը արվում է հիմնականում մեկ ընկերության հետ, որն, ըստ օդում կախված լուրերի, փոխքաղաքապետ Վիրաբյան Տիգրանի հետ ասոցացվող կազմակերպություն է։ Չէ, մենք չենք ասում կոռուպցիա կա, ուղղակի մտերիմ են քաղաքապետի տեղակալ Տիկոն ու «Ֆակտորի» կազմակերպության սեփականատերերը։
Բացի դա, Հայկոն չի կարողանում նաև քաղաքապետարանի ներսում նորմալ կառավարել։ Այն, որ իր բերած կադրերի մեծ մասը, մեղմ ասած, հեռու են քաղաքային տնտեսությունից, դա գիտեն բոլորը։ Եւ հատկապես՝ քաղաքապետարանի աշխատակիցները, որոնք ամեն օր հազիվ են զսպում իրենց էմոցիաները՝ երբեմն ծիծաղը, նրանց հետ աշխատելիս։
Իսկ վերջերս քաղաքապետարանի աշխատողները ոչ թե ծիծաղում, այլ վրդովվում են, որովհետեւ «սուպերքաղաքապետը» իջեցրել է աշխատակազմի բուն աշխատողների պրեմիաները, բացի իհարկե վարչության պետերից, աշխատակազմի ղեկավարից, խորհրդական, օգնականներից, տեղակալներից և մի քանի «լյուբիմչիկներից», որոնց արտահերթ էլ է տրվում խրախուսում։ Իսկ շարքային աշխատողներն անհավասար ու անարդար քիչ պրեմիաներ են ստանում, չնայած իրենց կյանքը պլանավորել են՝ հաշվի առնելով նաեւ այդ եկամուտները։ Ամենամեծ աբսուրդն այն է, որ քաղաքապետարանում միշտ 13-րդ աշխատավարձ է եղել, բայց այս տարի Հայկոն ասել է ՝ չէ, շատ են քննադատում, չենք տալու, իսկ աշխատակազմում էլ բունտ է հասունանում, քանի որ չտալու դեպքում շատերը ի վիճակի չեն լինի Ամանոր նշել: Եւ քաղաքի ամանորյա տոնակատարության վրա ծախսվելիք 1 մլն դոլարն ավելի է զայրացնում մարդկանց՝ չլսված գումար են ծախսում, չգիտենք՝ ինչի համար, ինչի վրա։ Ամեն դեպքում Հրապարակում նշվելիք՝ «առանց բլինչիկի ու ոչ բդին» խորագրով Ամանորը շատերի սրտով չէ։


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Առաջիկա օրերին Հայաստան կմատակարարվի իրանական հեղուկ գազ, ինչը կարող է նպաստել գների նվազմանը. Պապոյ...
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Ուկրաինական AI դրոնները կաթվածահար են անում մատակարարման ուղիները
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Եղբայրները կառուցվող մանկապարտեզից գողություն են կատարել
Երևանը պատրաստվում է COP17-ին