Ո՞վ է վայելում Քոչարյանի համակրանքը Արցախի նախագահի թեկնածուներից. Աղվան Վարդանյանի մեկնաբանությունը
Արցախյան բանակցությունների այս հեղհեղուկ փուլում կարեւոր է, որ Արցախը սեփական հստակ դիրքորոշում ունենա, եւ Արցախը ղեկավարեն պատերազմով անցած խիզախ առաջնորդներ: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 18-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Ռոբերտ Քոչարյանի ազատության հանձնախմբի համակարգող Աղվան Վարդանյանը:
Դիտարկմանը, որ Ռոբերտ Քոչարյանը վերջերս հայտարարել էր, որ ճիշտ կլինի, որ Արցախի նախագահը լինի պատերազմով անցած մեկը, տեղյա՞կ եք, թե ով է թեկնածուներից վայելում նրա բարեհաճությունը, Աղվան Վարդանյանը պատասխանեց. «Ռոբերտ Քոչարյանն իր հարցազրույցում ասել է այն, ինչ ասել է, եւ բոլոր նրանք, որոնք քիչ թե շատ տեղյակ են արցախյան իրադարձություններին, կարծում եմ՝ պատկերացում ունեն, ոչ թե ում, այլ ովքեր կարող են հավակնել, որովհետեւ որեւէ անուն այդտեղ չի տրված:
Մենք ապրում ենք մի երկրում, որտեղ ժամանակ առաջ դավադրության մեջ է մեղադրվել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը, հանցագործներ են համարվել պատերազմով անցած գեներալները: Այս իրավիճակում բնական է, որ այն, ինչ ունեցել ենք արցախյան ազատամարտի տարիներին, նաեւ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարման տարիներին, այդ վճռականությունը, կամքն է հաղթանակ բերել մեր ամբողջ ժողովրդին: Բնական է, որ բանակցությունների այս հեղհեղուկ փուլում կարեւոր է, որ Արցախը սեփական հստակ դիրքորոշում ունենա, եւ Արցախը ղեկավարեն պատերազմով անցած խիզախ առաջնորդներ: Արցախում այս գիտակցումը մեծ տարածում ունի, շատերն են տեսնում այսօրվա վիճակն ու հնարավոր վտանգները: Կապրենք, կտեսնենք, ընտրությունները ցույց կտան»:


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձին
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում տեղի ունեցավ նորակոչիկ զինծառայողների երդման արարողություն