Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Քո ձայնը որոշիչ է. ԱԺ ընտրություններ 2026 Ուշադրության կենտրոնում է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացումը Չենք պատրաստվում ապահարզանի, կկողմնորոշվենք, երբ պահը գա ՇՎՏՄ-ն հորդորում է նշված լցակայանների ցանցից չօգտվել Ո՞ր գործակալներին է Ռուսաստանն ուղարկել Հայաստան՝ Փաշինյանի դեմ պայքարելու համար. The Insider-ի հետաքննությունը Գումար` հանրահավաքին մասնակցելու համար Ուշադրությո՛ւն՝ մտնում է Իտալիայի չեմպիոնը Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար Ես հեռանում եմ հավերժական հպարտությամբ՝ գիտակցելով, որ այս ակումբին տվել եմ ամեն ինչ Ժոզե Մոուրինյուի և «Ռեալի» միջև գործարքն արդեն փակված է Իրանի պատերազմի հետևանքները նման են «տնտեսական ցունամիի». Էրդողան Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրով դիմումների ընդունումը շարունակվում է

Քո ձայնը որոշիչ է. ԱԺ ընտրություններ 2026Ուշադրության կենտրոնում է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացումըՉենք պատրաստվում ապահարզանի, կկողմնորոշվենք, երբ պահը գաՇՎՏՄ-ն հորդորում է նշված լցակայանների ցանցից չօգտվելՈ՞ր գործակալներին է Ռուսաստանն ուղարկել Հայաստան՝ Փաշինյանի դեմ պայքարելու համար. The Insider-ի հետաքննությունըԳումար` հանրահավաքին մասնակցելու համարՈւշադրությո՛ւն՝ մտնում է Իտալիայի չեմպիոնըՀրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համարԵս հեռանում եմ հավերժական հպարտությամբ՝ գիտակցելով, որ այս ակումբին տվել եմ ամեն ինչԺոզե Մոուրինյուի և «Ռեալի» միջև գործարքն արդեն փակված էԻրանի պատերազմի հետևանքները նման են «տնտեսական ցունամիի». ԷրդողանՂարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրով դիմումների ընդունումը շարունակվում էԴեսպան Մկրտչյանը ԱՄՆ Կոնգրեսում մասնակցել է ընտանիքների բարօրությանը նվիրված միջոցառմանըՔրեական ոստիկաններն ու պարեկները երիտասարդների մոտ 4 կիլոգրամ թմրամիջոց են հայտնաբերելԴատարանը մերժել է Իլոն Մասկի հայցն ընդդեմ OpenAI-իՎիկտորյա Ուլիխանյանն ու Գարիկ Հարությունյանը Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների մրցույթի հաղթողներն ենՇակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացելՏարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. ՊենտագոնԱմեն ինչ լավ է լինելու. Լիտվայի ԱԳ նախարարի՝ հայերեն տեսաուղերձըԼրացումներ եւ փոփոխություն «Ընտանեկան եւ կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան եւ կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքումՌԴ հետախուզությունը պնդում է, որ Ուկրաինան Լատվիայի տարածքից հարվածներ է նախապատրաստում Ռուսաստանի ուղղությամբ«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար»Պուտինը կարող է զղջալ. Ծինպինը՝ ԹրամփինՀայաստան-Թուրքիա ու Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացներն ընթանում են զուգահեռաբար. ՄամեդովԱդրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. ԲայրամովԳվարդիոլային կփոխարինի Մարեսկան. The Athletic25 ֆուտբոլիստների ցանկում է Հայաստանի գործող չեմպիոն «Նոայի» դարպասապահ Թիմոտի Ֆայուլուն«Տեխնոլոգիական նորարարությունների դերը կրթության մեջ» ուսուցչական համաժողովին մասնակցության հրավերԵրկու դեռահաս կրակ են բացել Սան Դիեգոյի ամենամեծ մզկիթումԱվելի քան 138.954 այցելու՝ «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառման շրջանակումԷլեկտրաէներգիայի մեծածախ շուկայի ազատականացման արդյունքները. ՀԾԿՀ-ն արձանագրել է շոշափելի առաջընթացՄԻՊ ներկայացուցիչները այցելել են ՁՊՎ՝ Արթուր Օսիպյանին տեսակցելու. նա հրաժարվել է առանձնազրույց ունենալ ԲԸՏՄ-ն Արմավիրի և Արագածոտնի մարզերում կասեցրել է 3 ջերմոցների ապօրինի ջրառն ու կաթսայատան շահագործումըՄիրզոյանը Լիտվայի ԱԳ նախարարին է ներկայացրել TRIPP նախագիծը և ձեռնարկվող քայլերը Հայաստանը և Լիտվան, այս պահից սկսած, ռազմավարական գործընկերներ են. ՄիրզոյանՀայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարների համատեղ մամուլի ասուլիսըՀայաստանի տարբեր շրջաններում շարունակվում է մշակաբույսերի ակտիվ աճըՍևան քաղաքի որոշ հասցեներում 8 ժամ գազ չի լինիԲանակցությունները չեն նշանակում հանձնվել«2 միլիոն 608». Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի գործով տեսանյութ է հրապարակելԱմբակում Գրիգորյանը նշանակվել է ՔԿ նախագահի խորհրդականՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 19.05.2026«Ուժեղ Հայաստան»-ից մի շարք ընտրողների բնակարանի վարձավճար են տվել«Անկախ դիտորդ»- ը պահանջում է ազատ արձակել Արթուր ՕսիպյանինԵրեւանում են քուրդ եւ թուրք մտավորականներ Մազլում Վեսեքը եւ Բուրչին ԳերչեքըՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Հորդանանի թագավորինՀՀ ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավարի հետԿառլեն Աբազյանը նշանակվել է ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնի պետՆԱՏՕ-ի վեց երկիր մասնակցում է Սև ծովում մեկնարկած միջազգային վարժանքներինՄեկնարկել է ՀՀ և Լիտվայի ԱԳ նախարարների առանձնազրույցը
Մամուլ

Երբ արագ կտրվում են իրականությունից՝ հավատալով սեփական հանճարեղությանն ու անսխալականությանը

«Փաստը» գրում է. «Անցած տարի տեղի ունեցած իշխանափոխությունից հետո համընդհանուր էյֆորիայի ֆոնի վրա սկսվեց Նիկոլ Փաշինյանի հերոսացման գործընթաց։

Վաճառքում հայտնվեցին Փաշինյանի նկարով շապիկներ, «թավշյա» օղիներ, «դուխով» գլխարկներ և այլն, որոնք սկսեցին լայն պահանջարկ վայելել։

Սակայն այսպիսի իրավիճակը, ըստ երևույթին, Փաշինյանի ու իր թիմի սրտով էր, և այս ամենը տեղի էր ունենում իշխանությունների խրախուսման պայմաններում։ Բայց ամենահետաքրքիրն այն էր, որ Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհին տեղադրվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի արձանը: Արձանն, ի պատիվ Գյումրի-Երևան փաշինյանական քայլերթի, անվանակոչվեց «Իմ քայլը»։

Ուշագրավ է, որ պատմության մեջ շատ քիչ դեպքեր են եղել, երբ ղեկավարի կենդանության օրոք տեղադրվել է նրա արձանը։ Այսպիսի երևույթներ հիմնականում նկատվում են ամբողջատիրական երկրներում և անձի պաշտամունքին բնորոշ տարրեր են։

Նշենք, որ անձի պաշտամունքը առանձին անհատի (սովորաբար՝ պետական գործչի) անձի առանձնահատուկ որակների (հանճարեղ, իմաստուն, անսխալական) չափազանցված բարձրացումն է, դրա հանրայնացումը, այդ անձի կամքին ենթարկումը:

Եվ թվում էր, թե իր աչքի առջև ունենալով այն փորձը, թե ինչ ճակատագրի են ի վերջո արժանանում անհատի պաշտամունքի ենթակա գործիչները, Փաշինյանը պետք է գոնե ձևականորեն դեմ արտահայտվեր իր արձանի տեղադրման հետ կապված, սակայն այդպես չեղավ։

Նույնիսկ արձանը վնասելու դեպքեր գրանցվեցին, բայց դա Փաշինյանի մոտեցման մեջ փոփոխություն չմտցրեց, ու դրան գումարվեց նաև Փաշինյանին ուղղված ներբող հիշեցնող գրքի հրատարակումը։ Ավելին՝ հասարակական հույզերի պոռթկումը և էյֆորիայի ալիքը այնպիսի իրավիճակ ստեղծեցին, որ Փաշինյանը կտրվեց իրականությունից՝ հավատալով իր հանճարեղությանն ու անսխալականությանը։

Թերևս պատահական չէ, որ վերջինս իր ուղիղ եթերներից մեկում, երբ ներկայացնում էր կառավարական առանձնատունը, հանրությանը ցույց տվեց իր՝ «անհատի պաշտամունքի» անկյունը, իսկ վերջերս էլ հայտարարեց, թե ինքը Հռոմի պապն է։

Մինչ այդ, իհարկե, նա խոսել էր Թումանյանի անունից, իրեն համեմատել Հիսուսի հետ...

Ստացվում է մի իրավիճակ, որ Փաշինյանին և իր թիմակիցներին պատել է այն զգացողությունը, որ իրենք միշտ էլ ժողովրդի սիրելին են լինելու, դրա համար էլ շատ արագ մոռացան, թե ինչպիսի համեստ տեղ էին զբաղեցնում ՀՀ քաղաքական կյանքում նախքան իշխանափոխությունը, և հիմա, երկրի բազմապիսի խնդիրները լուծելու փոխարեն, զբաղված են միայն իրենց գովերգելով։

Անգամ տոնական օրացույցում իշխանությունների ձեռամբ իշխանափոխության կապակցությամբ «Քաղաքացու օր» ավելացվեց, իսկ կարկառուն ՔՊ-ականներն էլ հայտարարում էին, թե Քաղաքացու տոնը հավասարազոր է Հայաստանի անկախության տոնին։

Այնուամենայնիվ, վերջին շրջանի զարգացումները ցույց են տալիս, որ իշխանությունների վարկանիշը շարունակում է նվազել, նրանցից քաղաքացիների պահանջներն աճում են, և, ըստ էության, արդեն իսկ դժգոհություններ կան ստեղծված սոցիալ-տնտեսական իրավիճակից, սակայն իշխանությունները ցանկություն չունեն առերեսվել իրականությանը և իրենց կատարած հեղափոխությունը գովերգելու փոխարեն կենտրոնանալ գործի վրա, իսկ անհատի պաշտամունքի նմանվող երևույթները շարունակվում են։

Դրա վերջին ակորդը եղավ «Քայլող մարդը» քանդակը Հյուսիսային պողոտայում տեղադրելու որոշման տեսքով։ Հասկանալի է, որ նշանավոր քանդակագործ, նկարիչ Արտո Չաքմաքչյանի այդ գործը նոր չէ, սակայն ինչքան էլ փորձում ես քաղաքական ենթատեքստ չտալ այդ որոշմանը, չի ստացվում, որովհետև հարցեր են առաջանում՝ ինչո՞ւ հենց «Քայլող մարդու» քանդակը (այլ ոչ, ասենք, «Նստած մարմինը»), կամ ինչո՞ւ էր հոկտեմբերին ԱԺ-ում բարձր մակարդակով քննարկվում Չաքմաքչյանի հենց այդ գործը Երևանի կենտրոնում տեղադրելու հարցը։ Ուստի բազմաթիվ քաղաքագետներ այդ արձանի մեջ տեսնում են Փաշինյանի և ՔՊ-ի սիմվոլը։

Ի դեպ, կարող են Չաքմաքչյանի գրաֆիկական գործերից մեկն էլ կառավարության պատին փակցնել: Խոսքը «Սևը և ճերմակը» աշխատանքի մասին է: Ժամանակն է, որ Փաշինյանը հասկանա, որ ինչպես ցանկացած իշխանություն, այնպես էլ իր իշխանությունը ժամանակավոր է, և եթե ուզում է, որ իր գործունեությունը մեծ հետք թողնի Հայաստանի պատմության մեջ, ապա պետք է քրտնաջան աշխատի և երկրի շահերից բխող որոշումներ ընդունի, և եթե ինքն արժանի լինի, ապա հետագայում ժողովուրդն անպայման իրեն կպատվի»,-գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: