Ինչու է Դատախազությունը Ժ. Սեֆիլյանին ու Սասնա Ծռերին իրար կապում
«Սասնա ծռերի» գործով անցնող 14 հոգու վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է և գործն ուղարկվել դատարան։ Քննչական մարմինը ոստիկանության ՊՊԾ գնդի գրավումը կապել է «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի բանտարկության հետ։ Գործողությունը դիտարկվում է պետությանը հարկադրանք՝ Սեֆիլյանին եւ այլ անձանց ազատ արձակելու համար։
Սեֆիլյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանն «Ա1+»-ի հետ զրույցում ասում է. «Դատախազությունը վերջին շրջանում դուրս է եկել իրավաբանությունից, և ավելի շատ բանասիրությամբ է սկսում զբաղվել։ Երբ որ ՊՊԾ գունդը գրավվեց, հայտարարվեց, որ դա քաղաքական ակցիա է և մի շարք պահանջներ դրվեց։ Այդ պահանջները ոչ թե քրեակատարողական հիմնարկից նշված անձանց ազատելն էր, այլ մի քանի պահանջներ էր՝ սկսած նախագահի հրաժարականից»։
Փաստաբանի խոսքով՝ Գլխավոր դատախազությունը փորձում է քաղաքական հարցը բերել քրեական դաշտ։ Ըստ նրա՝ Սասնա ծռերին ու Սեֆիլյանին երկար ժամանակով ճաղերի հետևում պահելու հիմք է պատրաստվում։
«Սա նաև միջոց է, որպեսզի հանրությանը ներկայացվի որպես հանցագործների խումբ։ Փորձ է արվում, որ հենց սկզբից այդ անձինք հեղինակազրկվեն, և ներկայացվեն որպես օրենքով արգելված արարք կատարողներ»։
Քննչական մարմնի բոլոր հայտարարությունները Տիգրան Հայրապետյանը անմեղության կանխավարկածի խախտում է որակում. «Սա անզորությունից է, Դատախազությունը հասկանում է, որ չկա լուրջ ապացույցներ հենց Ժիրայր Սեֆիլյանի հետ կապված, և փորձում է Ժիրայր Սեֆիլյանին ներքաշել այս մեղադրանքների մեջ»։
Փաստաբանը վստահ է՝ հիմնավոր չեն նաև Ժիրայր Սեֆիլյանին առաջադրված մեղադրանքները։ Մի դեպքում նա մեղադրվում է՝ երթեր-ցույցեր կազմակերպելով ժողովրդին իշխանության դեմ լարելու մեջ, ինչն ընդամենը ընդդիմադիր քաղաքական գործունեություն է։ Մեկ այլ պարագայում Սեֆիլյանին վերագրվում է ինչ-որ տարածքներ գրավելու ցանկություն, բայց փաստացի այդպիսի բան տեղի չի ունեցել։
Տիգրան Հայրապետյանը շարունակում է. «Մնացել է զենքի ապօրինի շրջանառությունը՝ շատ լավ հասկանալով, որ այդտեղ երկու ցուցմունք կա, որտեղ զենքի ապօրինի շրջանառությունը չի հաստատվում»։
Ժիրայր Սեֆիլյանի և ևս 6 հոգու գործը դատարանը կլսի մայիսի 26-ին։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
Սևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ը
Քրիստիան Ռոմերոն պահանջում է տարեկան 8 միլիոն եվրո աշխատավարձ
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն