ԱԺ-ն Կառավարությանը զսպող մարմին է, ոչ թե հենարանը. Սիսակ Գաբրիելյանը՝ «Իմ քայլի» փլուզման մասին
«Հրապարակ» թերթը գրում է.
«Դուք կառավարության հենարա՞նն եք, ձեր ֆրակցիայի որոշ պատգամավորներ գտնում են, որ չեք։ «Չկա նման բան՝ մեր ֆրակցիայի պատգամավորը չի ասել, որ իշխող մեծամասնությունը կառավարության հենարանը չէ։ Այո, ԱԺ-ն կառավարությանը զսպող մարմին է, ոչ թե հենարանը»,- ասաց «Իմ քայլի» պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը:
Հիմա ի՞նչ, իշխող մեծամասնությունը կառավարության հենարանը չէ՞։ «Խմբակցությունը, այո, կարող է հենարանը լինել՝ իր քաղաքական թիմն է, իր ընտրած վարչապետն է, բա, ուրեմն, հենարանն է, բայց ԱԺ-ն չի սահմանափակվում միայն «Իմ քայլը» խմբակցությամբ»: Իսկ կարո՞ղ է տենդենցը շարունակվել` դուք մերժեք կառավարության բերած նախագծերը, ինչպես, ասենք, դեղերի օրինագծի դեպքում եղավ։
«Այդ տենդենցը մեզանում եղել է առաջին օրվանից՝ վարչապետի ներկայացրած թեկնածու չենք ընտրել` ՏՄՊՊՀ-ի թեկնածուին նկատի ունեմ։ Շատ նախագծեր մերժում ենք կամ՝ հակառակը»: Չե՞ք վախենում, որ տենդենցը վերածվի օրինաչափության, ֆրակցիան փլուզվի` միասնական քաղաքական գծի բացակայության պատճառով։ «Ես նման խնդիր չեմ տեսնում»:
Իսկ եթե իրականությունն այլ բան ապացուցե՞ց։ «Դե, եթե իրականությունն այլ բան ապացուցեց, ուրեմն կստացվի, որ իրականությունն այլ բան ապացուցեց»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Առաջիկա օրերին Հայաստան կմատակարարվի իրանական հեղուկ գազ, ինչը կարող է նպաստել գների նվազմանը. Պապոյ...
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Ուկրաինական AI դրոնները կաթվածահար են անում մատակարարման ուղիները
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Եղբայրները կառուցվող մանկապարտեզից գողություն են կատարել
Երևանը պատրաստվում է COP17-ին