Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Քո ձայնը որոշիչ է. ԱԺ ընտրություններ 2026 Ուշադրության կենտրոնում է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացումը Չենք պատրաստվում ապահարզանի, կկողմնորոշվենք, երբ պահը գա ՇՎՏՄ-ն հորդորում է նշված լցակայանների ցանցից չօգտվել Ո՞ր գործակալներին է Ռուսաստանն ուղարկել Հայաստան՝ Փաշինյանի դեմ պայքարելու համար. The Insider-ի հետաքննությունը Գումար` հանրահավաքին մասնակցելու համար Ուշադրությո՛ւն՝ մտնում է Իտալիայի չեմպիոնը Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար Ես հեռանում եմ հավերժական հպարտությամբ՝ գիտակցելով, որ այս ակումբին տվել եմ ամեն ինչ Ժոզե Մոուրինյուի և «Ռեալի» միջև գործարքն արդեն փակված է Իրանի պատերազմի հետևանքները նման են «տնտեսական ցունամիի». Էրդողան Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրով դիմումների ընդունումը շարունակվում է

Քո ձայնը որոշիչ է. ԱԺ ընտրություններ 2026Ուշադրության կենտրոնում է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացումըՉենք պատրաստվում ապահարզանի, կկողմնորոշվենք, երբ պահը գաՇՎՏՄ-ն հորդորում է նշված լցակայանների ցանցից չօգտվելՈ՞ր գործակալներին է Ռուսաստանն ուղարկել Հայաստան՝ Փաշինյանի դեմ պայքարելու համար. The Insider-ի հետաքննությունըԳումար` հանրահավաքին մասնակցելու համարՈւշադրությո՛ւն՝ մտնում է Իտալիայի չեմպիոնըՀրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համարԵս հեռանում եմ հավերժական հպարտությամբ՝ գիտակցելով, որ այս ակումբին տվել եմ ամեն ինչԺոզե Մոուրինյուի և «Ռեալի» միջև գործարքն արդեն փակված էԻրանի պատերազմի հետևանքները նման են «տնտեսական ցունամիի». ԷրդողանՂարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրով դիմումների ընդունումը շարունակվում էԴեսպան Մկրտչյանը ԱՄՆ Կոնգրեսում մասնակցել է ընտանիքների բարօրությանը նվիրված միջոցառմանըՔրեական ոստիկաններն ու պարեկները երիտասարդների մոտ 4 կիլոգրամ թմրամիջոց են հայտնաբերելԴատարանը մերժել է Իլոն Մասկի հայցն ընդդեմ OpenAI-իՎիկտորյա Ուլիխանյանն ու Գարիկ Հարությունյանը Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների մրցույթի հաղթողներն ենՇակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացելՏարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. ՊենտագոնԱմեն ինչ լավ է լինելու. Լիտվայի ԱԳ նախարարի՝ հայերեն տեսաուղերձըԼրացումներ եւ փոփոխություն «Ընտանեկան եւ կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան եւ կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքումՌԴ հետախուզությունը պնդում է, որ Ուկրաինան Լատվիայի տարածքից հարվածներ է նախապատրաստում Ռուսաստանի ուղղությամբ«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար»Պուտինը կարող է զղջալ. Ծինպինը՝ ԹրամփինՀայաստան-Թուրքիա ու Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացներն ընթանում են զուգահեռաբար. ՄամեդովԱդրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. ԲայրամովԳվարդիոլային կփոխարինի Մարեսկան. The Athletic25 ֆուտբոլիստների ցանկում է Հայաստանի գործող չեմպիոն «Նոայի» դարպասապահ Թիմոտի Ֆայուլուն«Տեխնոլոգիական նորարարությունների դերը կրթության մեջ» ուսուցչական համաժողովին մասնակցության հրավերԵրկու դեռահաս կրակ են բացել Սան Դիեգոյի ամենամեծ մզկիթումԱվելի քան 138.954 այցելու՝ «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառման շրջանակումԷլեկտրաէներգիայի մեծածախ շուկայի ազատականացման արդյունքները. ՀԾԿՀ-ն արձանագրել է շոշափելի առաջընթացՄԻՊ ներկայացուցիչները այցելել են ՁՊՎ՝ Արթուր Օսիպյանին տեսակցելու. նա հրաժարվել է առանձնազրույց ունենալ ԲԸՏՄ-ն Արմավիրի և Արագածոտնի մարզերում կասեցրել է 3 ջերմոցների ապօրինի ջրառն ու կաթսայատան շահագործումըՄիրզոյանը Լիտվայի ԱԳ նախարարին է ներկայացրել TRIPP նախագիծը և ձեռնարկվող քայլերը Հայաստանը և Լիտվան, այս պահից սկսած, ռազմավարական գործընկերներ են. ՄիրզոյանՀայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարների համատեղ մամուլի ասուլիսըՀայաստանի տարբեր շրջաններում շարունակվում է մշակաբույսերի ակտիվ աճըՍևան քաղաքի որոշ հասցեներում 8 ժամ գազ չի լինիԲանակցությունները չեն նշանակում հանձնվել«2 միլիոն 608». Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի գործով տեսանյութ է հրապարակելԱմբակում Գրիգորյանը նշանակվել է ՔԿ նախագահի խորհրդականՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 19.05.2026«Ուժեղ Հայաստան»-ից մի շարք ընտրողների բնակարանի վարձավճար են տվել«Անկախ դիտորդ»- ը պահանջում է ազատ արձակել Արթուր ՕսիպյանինԵրեւանում են քուրդ եւ թուրք մտավորականներ Մազլում Վեսեքը եւ Բուրչին ԳերչեքըՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Հորդանանի թագավորինՀՀ ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավարի հետԿառլեն Աբազյանը նշանակվել է ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնի պետՆԱՏՕ-ի վեց երկիր մասնակցում է Սև ծովում մեկնարկած միջազգային վարժանքներինՄեկնարկել է ՀՀ և Լիտվայի ԱԳ նախարարների առանձնազրույցը
Հայաստան

Ինձ Երևանի ավագանուց հետ կանչելու հարցն առիթ դարձավ, որ «Հանրային»-ից հրավիրեն եթերի, մինչդեռ «ԿամԱզ»-ների դեպքերում ես այնտեղից այդպես էլ հրավեր չստացա. Դավիթ Խաժակյան

Ինձ Երևանի ավագանուց հետ կանչելու հարցն առիթ դարձավ, որ Հանրային հեռուստաընկերությունից, մասնավորապես Պետրոս Ղազարյանից հարցազրույցի հրավեր ստանամ, մինչդեռ երբ «ԿամԱԶ»-ների դիմաց շինթույլտվություններին աղմուկը բարձրացավ, ինձ այդպես էլ Հանրային հեռուստաընկերություն չհրավիրեցին: Այս մասին 168.am-ի «Ռեվյու» հաղորդման ժամանակ հայտարարել է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը՝ նշելով, թե այս անգամ հնարավորություն է ունեցել քննադատել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին և ասել, որ վերջինս պաշտոնեական լիազորություն է անցել, կեղծել է փաստաթուղթ, ինչը քրեական օրենսգրքով պատժելի է:

Անդրադառնալով հարցին, թե «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը դժգո՞հ է ավագանու «Լույս» խմբակցության մյուս երկու անդամների՝ Անի Խաչատրյանի և Թեհմինա Վարդանյանի ակտիվ գործելաոճից, Խաժակյանն ասել է.

«Ոչ, ես կարծում եմ՝ այդպես չի կարելի ձևակերպել: Երեկ Երևանի ավագանու նիստին իմ՝ հանցագործության մասին հաղորդումից թեման շեղվեց, շատ քաղաքացիներ դիմեցին թե՛Էդմոն Մարուքյանին, թե՛ մեր կուսակցության խորհրդի մյուս անդամներին՝ ասելով, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներն արդեն անձնական վիրավորանքներ են հասցնում քաղաքապետին, անձնական բնույթի մտքեր են արտահայտում»:

Խաժակյանը նշել է, որ իրենց մոտ տարակուսանք է առաջացրել այն հանգամանքը, որ մարդիկ չէին ասում, որ նոր Հայաստանի համար առնվազն տարօրինակ է, որ պաշտոնեական կեղծիքի և պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ է մեղադրվում ընտրովի պաշտոն զբաղեցնող անձը՝ քաղաքապետը. «Մարդիկ կենտրոնացել էին այլ բանի վրա և անընդհատ ասում էին՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամներ, մինչդեռ Երևանի ավագանու «Լույս» խմբակցությունում «Լուսավոր Հայաստան»-ից ներկայացված եմ միայն ես՝ որպես կուսակցության անդամ, իսկ Թեհմինա Վարդանյանը և Անի Խաչատրյանը «Հանրապետություն» կուսակցության անդամներ են»:

Դավիթ Խաժակյանը նաև ընդգծել է, թե իրենք խմբակցության ներսում հաճախ են քննարկումներ ունենում իրենց արտահայտած մտքերի վերաբերյալ՝ փորձելով ընդհանուր գիծը կարգավորել, բայց այս անգամ, ըստ Խաժակյանի, քաղաքապետը սադրանքի է դիմել, և իր ծիծաղով ու Թեհմինա Վարդանյանի խոսափողն անջատելով՝ հասցրել այնպիսի վիճակի, երբ Վարդանյանը, քաղաքապետին դիմելով, որոշակի անձնական բնորոշումների է անցել, ինչը շատերի մոտ զայրույթ է առաջացրել:

«Այսպիսի բան չէր եղել, որ, օրինակ, Ազգային Ժողովի որևէ նախագահ Նիկոլ Փաշինյանի ելույթն ընդհատած լիներ՝ անկախ նրանից՝ բովանդակությունը լա՞վն էր, թե՞ վատն էր, կամ համապատասխանո՞ւմ էր օրակարգին, թե՞ ոչ»,-հավելել է Խաժակյանը՝ ընդգծելով նաև, թե ոչ մի դեպքում սադրանքի չպետք է տրվեին:

«Նույնիսկ երբ քաղաքապետի պահվածքը հարիր չէ քաղաքապետին, մենք պետք է զերծ մնանք նույն հարթության մեջ անցնելուց, և մեր խոսքի բովանդակությունը դրանով չպետք է ստվերվի, պետք է անձնականի բնորոշումները նվազեցնենք և իրական քաղաքական գնահատականները բերենք առաջ»,-նշել է «Լույս» խմբակցության ղեկավարը:

Նա նշել է նաև, թե կուսակցությունում իրենից հետաքրքրվել են՝ Վարդանյանի հետ քննարկե՞լ է վերջինիս երեկվա ելույթը.

«Պատասխանել եմ, որ ես համոզված չեմ, որ հաջորդ ավագանու նիստին, երբ մենք հերթական կարևոր քայլը կանենք, քննադատությունը կուղղենք, դա չի լինի: Պարզապես կուսակցությունը պատասխանատու է իմ պահվածքի համար, այլ ոչ իրենց, սակայն ստացվում է, որ կուսակցությունը ստանում է այն արձագանքը, որը կարգավորելու լիազորություն չունի»,-ասել է Դավիթ Խաժակյանը:

Անդրադառնալով դիտարկմանը, թե երբ «ԵԼՔ» դաշինքի դեպքում անձնական վիրավորանքների ժամանակ Էդմոն Մարուքյանը վայր չի դրել մանդատը և դուրս չի եկել, Դավիթ Խաժակյանն արձագանքել է, որ «ԵԼՔ»-ի դեպքում բոլորը տարանջատում էին՝ ով է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից, ով՝ «Լուսավոր Հայաստան»-ից: