Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Քո ձայնը որոշիչ է. ԱԺ ընտրություններ 2026 Ուշադրության կենտրոնում է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացումը Չենք պատրաստվում ապահարզանի, կկողմնորոշվենք, երբ պահը գա ՇՎՏՄ-ն հորդորում է նշված լցակայանների ցանցից չօգտվել Ո՞ր գործակալներին է Ռուսաստանն ուղարկել Հայաստան՝ Փաշինյանի դեմ պայքարելու համար. The Insider-ի հետաքննությունը Գումար` հանրահավաքին մասնակցելու համար Ուշադրությո՛ւն՝ մտնում է Իտալիայի չեմպիոնը Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար Ես հեռանում եմ հավերժական հպարտությամբ՝ գիտակցելով, որ այս ակումբին տվել եմ ամեն ինչ Ժոզե Մոուրինյուի և «Ռեալի» միջև գործարքն արդեն փակված է Իրանի պատերազմի հետևանքները նման են «տնտեսական ցունամիի». Էրդողան Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրով դիմումների ընդունումը շարունակվում է

Քո ձայնը որոշիչ է. ԱԺ ընտրություններ 2026Ուշադրության կենտրոնում է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացումըՉենք պատրաստվում ապահարզանի, կկողմնորոշվենք, երբ պահը գաՇՎՏՄ-ն հորդորում է նշված լցակայանների ցանցից չօգտվելՈ՞ր գործակալներին է Ռուսաստանն ուղարկել Հայաստան՝ Փաշինյանի դեմ պայքարելու համար. The Insider-ի հետաքննությունըԳումար` հանրահավաքին մասնակցելու համարՈւշադրությո՛ւն՝ մտնում է Իտալիայի չեմպիոնըՀրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համարԵս հեռանում եմ հավերժական հպարտությամբ՝ գիտակցելով, որ այս ակումբին տվել եմ ամեն ինչԺոզե Մոուրինյուի և «Ռեալի» միջև գործարքն արդեն փակված էԻրանի պատերազմի հետևանքները նման են «տնտեսական ցունամիի». ԷրդողանՂարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրով դիմումների ընդունումը շարունակվում էԴեսպան Մկրտչյանը ԱՄՆ Կոնգրեսում մասնակցել է ընտանիքների բարօրությանը նվիրված միջոցառմանըՔրեական ոստիկաններն ու պարեկները երիտասարդների մոտ 4 կիլոգրամ թմրամիջոց են հայտնաբերելԴատարանը մերժել է Իլոն Մասկի հայցն ընդդեմ OpenAI-իՎիկտորյա Ուլիխանյանն ու Գարիկ Հարությունյանը Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների մրցույթի հաղթողներն ենՇակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացելՏարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. ՊենտագոնԱմեն ինչ լավ է լինելու. Լիտվայի ԱԳ նախարարի՝ հայերեն տեսաուղերձըԼրացումներ եւ փոփոխություն «Ընտանեկան եւ կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան եւ կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքումՌԴ հետախուզությունը պնդում է, որ Ուկրաինան Լատվիայի տարածքից հարվածներ է նախապատրաստում Ռուսաստանի ուղղությամբ«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար»Պուտինը կարող է զղջալ. Ծինպինը՝ ԹրամփինՀայաստան-Թուրքիա ու Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացներն ընթանում են զուգահեռաբար. ՄամեդովԱդրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. ԲայրամովԳվարդիոլային կփոխարինի Մարեսկան. The Athletic25 ֆուտբոլիստների ցանկում է Հայաստանի գործող չեմպիոն «Նոայի» դարպասապահ Թիմոտի Ֆայուլուն«Տեխնոլոգիական նորարարությունների դերը կրթության մեջ» ուսուցչական համաժողովին մասնակցության հրավերԵրկու դեռահաս կրակ են բացել Սան Դիեգոյի ամենամեծ մզկիթումԱվելի քան 138.954 այցելու՝ «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառման շրջանակումԷլեկտրաէներգիայի մեծածախ շուկայի ազատականացման արդյունքները. ՀԾԿՀ-ն արձանագրել է շոշափելի առաջընթացՄԻՊ ներկայացուցիչները այցելել են ՁՊՎ՝ Արթուր Օսիպյանին տեսակցելու. նա հրաժարվել է առանձնազրույց ունենալ ԲԸՏՄ-ն Արմավիրի և Արագածոտնի մարզերում կասեցրել է 3 ջերմոցների ապօրինի ջրառն ու կաթսայատան շահագործումըՄիրզոյանը Լիտվայի ԱԳ նախարարին է ներկայացրել TRIPP նախագիծը և ձեռնարկվող քայլերը Հայաստանը և Լիտվան, այս պահից սկսած, ռազմավարական գործընկերներ են. ՄիրզոյանՀայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարների համատեղ մամուլի ասուլիսըՀայաստանի տարբեր շրջաններում շարունակվում է մշակաբույսերի ակտիվ աճըՍևան քաղաքի որոշ հասցեներում 8 ժամ գազ չի լինիԲանակցությունները չեն նշանակում հանձնվել«2 միլիոն 608». Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի գործով տեսանյութ է հրապարակելԱմբակում Գրիգորյանը նշանակվել է ՔԿ նախագահի խորհրդականՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 19.05.2026«Ուժեղ Հայաստան»-ից մի շարք ընտրողների բնակարանի վարձավճար են տվել«Անկախ դիտորդ»- ը պահանջում է ազատ արձակել Արթուր ՕսիպյանինԵրեւանում են քուրդ եւ թուրք մտավորականներ Մազլում Վեսեքը եւ Բուրչին ԳերչեքըՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Հորդանանի թագավորինՀՀ ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավարի հետԿառլեն Աբազյանը նշանակվել է ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնի պետՆԱՏՕ-ի վեց երկիր մասնակցում է Սև ծովում մեկնարկած միջազգային վարժանքներինՄեկնարկել է ՀՀ և Լիտվայի ԱԳ նախարարների առանձնազրույցը
Հայաստան

ՍԴ-ի նկատմամբ անվստահություն ունեն նրանք, ում հետաքրքիր է, որ երկրի թիվ մեկ դատավարությունով լինի ցանկալի ելք. Փաստաբան

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը, ամփոփելով 2019 թվականը, պնդում է՝ տարին արդարադատության տեսանկյունից շոկային էր: 2018-ի ապրիլյան իրադարձություններից հետո տեղի ունեցող դատաիրավական զարգացումները խոստացածի պես չեն ընթացել:

«Մեր երկրում տեղի ունեցող պետական կառավարումն ու դատաիրավական զարգացումները դասագրքային օրինակ են, թե ինչպես չպետք է լինի պետական կառավարումն ու դատաիրավական զարգացումները: Քաղաքական մոտիվներով ձեբակալություններ, ընտրովի արդարադատություն, ընդդիմադիր մամուլի ճնշում: Սրանք տարին ամփոփող արատներն են, որոնց վերացումը թավշյա օրակարգում էր»:

Փաստաբանը տեղի ունեցած գործողությունների հաջորդականությունը ներկայացնում է, իր խոսքով, ըստ իր ցնցվելու աստիճանի: Առաջինը մայիսին դատարանների արգելափակումն էր, երբ վարչապետի հրահանգով, ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխությունից հետո, մեկ օր դատավորներին թույլ չէին տալիս մտնել աշխատավայր:

«Այսօր թիվ 1 դատավարությունում, որը, բացի քրեականից, նաև քաղաքական դատավարություն է, քննարկվում է, թե արդյո՞ք 2008-ի մարտի 1-ին տապալվել էր սահմանադրական կարգը: Եթե այս պարագայում քննարկելու հարց է, արդյոք տապալվա՞ծ էր, թե՞ ոչ, անորոշության սեգմենտներով պայմանավորված, ապա մայիսյան իրադարձություններին ամեն ինչ ակնհայտ էր, այդ օրը սահմանադրական կարգը տապալված էր, քանի որ առնվազն մեկ օր ՀՀ-ում արդարադատության համակարգը չի գործել, մարդու իրավունքները չեն պաշտպանվել և չեն երաշխավորվել, սահմանադրական կարգը տապալված է եղել»:

Դատարանների արգելափակման օրը պատուհանով աշխատավայր մտնել փորձող դատավոր Դավիթ Բալայանին ակտիվիստները հրեցին և ցած գցեցին, այս գործով հաղորդում կա, բայց քրեական գործ հարուցված չէ: Փաստաբանն առանց անուններ տալու, սակայն վստահ, որ բոլորը կհասկանան, պնդեց՝ երկրի թիվ մեկ քրեական գործի շրջանակներում քաղբանտարկյալ ունենք: Ալեքսանդր Կոչուբաևի համոզմամբ՝ կան քրեական այլ գործերով քաղաքական դրդապատճառներով հետապնդվող մարդիկ.

«Ես անուններ կհրապարակեմ՝ Նարեկ Մութաֆյան, Սարգիս Օհանջանյան, Արսեն Բաբայան, Արա Բաբլոյան և այլք: Առաջին երկուսը քրեական հետապնդման են ենթարկվում այն բանի համար, որ վերարտադրել են երկրի ղեկավարի արտահայտությունը առ այն, որ երկրում կան «վնգստացող դատավորներ»: Սա իրավահավասարության սահմանադրական սկզբունքի լրջագույն խախտում է: Երկրի ղեկավարը հանրահավաքի ժամանակ ի լուր աշխարհի հայտարարում է, որ Հայաստանում կան «վնգստացող դատավորներ», իսկ քաղաքացին, մոտենալով դատավորին, փորձում է հասկանալ՝ ինքը գործ ունի «վնգստացո՞ղ դատավորի» հետ, թե՞ ոչ: Եթե առաջին դեպքում չունենք քրեաիրավական զարգացումներ, իսկ երկրորդ դեպքում ունենք, ապա սա իրավահավասարության լրջագույն խախտում է»:

Ինչ վերաբերում է Սահմանադրական դատարանի նկատմամբ անվստահությանը, Ալեքսանդր Կոչուբաևի գնահատմամբ՝ դա կեղծ օրակարգ է, և ինքը՝ որպես փաստաբան, անվստահություն չունի: Իսկ ովքե՞ր ունեն, և կա՞ արդյոք ՍԴ-ում ճգնաժամ:

«Այս իրավիճակը ես կցանկանայի բնորոշել ԱԺ ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանի խոսքերով, որ «Սահմանադրական դատարանի միակ ճգնաժամը Վահե Գրիգորյանն է»… Փաստաբանական համայնքը գրեթե միաձայն վստահություն ունի ՍԴ-ի նկատմամբ: Չեմ ուզում անուներ տալ, օրինակ, Հրայր Թովմասյանին վստահո՞ւմ եմ, թե՞ չեմ վստահում, Ալվինա Գյուլումյանին վստահո՞ւմ եմ, թե՞ չեմ վստահում, համակարգային առումով ես վստահում եմ ՍԴ-ին, որովհետև ՍԴ-ն մարդու իրավունքների օրակարգը առաջ տանող, Սահմանադրության գերակայություն ապահովող մեխանիզմ է: Այն շրջանակին դուր չի գալիս այս մեխանիզմը, ում հետաքրքիր է, որ թիվ մեկ դատավարությունով լինի ցանկալի ելք, քանի որ ՍԴ-ն արձանագրեց, որ քրեական հետապնդում այդ գործով չէր կարող սկսվել, իսկ սկսվածն էլ ենթակա էր կարճման՝ գլխավոր դերակատարի սահմանադրական և գործառութային անձեռնմխելիությամբ պայմանավորված»:

Վերջին շոկը փաստաբանների նկատմամբ ճնշումներն են: Նախորդ ամսվա ավարտին ԱԱԾ-ն փորձ էր արել փաստաբան Հովհաննես Չամսարյանի փաստաբանական գրասենյակից առգրավել 2 համակարգիչ, ինչը, սակայն, կանխվել էր փաստաբանական համայնքի շնորհիվ:

168.am