Այդ նախկին քաղաքապետը Գագիկ Բեգլարյանն է
Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդել էր որ փաստական տվյալներ են ստացվել, որ 2009 թ. Երևան համայնքը ղեկավարող պաշտոնատար անձը քաղաքում բազմաբնակարան շենք կառուցապատող կազմակերպության հիմնադիրից՝ նրա օգտին գործողություններ կատարելու, կասեցված շինարարության վերսկսման հետ կապված խոչընդոտները վերացնելու, հարկայնությունն ավելացնելու համար, իր եղբոր միջնորդությամբ 2009 թ. ընթացքում մաս-մաս, այդ թվում նաև քաղաքապետարանի պաշտոնատար անձանց միջոցով, ստացել է առանձնապես խոշոր՝ 75000 ԱՄՆ դոլարի չափի կաշառք, իսկ խնդիրներին վերջնական լուծում տալու նպատակով պահանջել է նաև կառուցվող շենքում Երևանի քաղաքապետարանի կարիքների համար հատկացնել 200 մ² մակերեսով բնակարան: Առաջին տպավորությունն այն է, որ քրգործը Տարոն Մարգարյանի դեմ է,բայց հասկացանք, որ խոսքը Գագիկ Բեգլարյանի մասին է։ Տարոն Մարգարյանը Երևանի քաղաքապետ դարձել է 2011 թվականի նոյեմբերի 15-ից։
Իսկ Գագիկ Բեգլարյանը 2009 թվականի մարտի 4-ից ՀՀ նախագահի հրամանագրով նշանակված լինելով Երևանի քաղաքապետ, 2010 թվականի դեկտեմբերի 8-ին հրաժարական էր տվել Սերժ Սարգսյանի արարողակարգի բաժնի աշխատակից Արամ Կանդայանին ծեծի ենթարկելու սկանդալով պայմանավորված։

















































