Քարի եւ ավազի շուկան՝ վերահսկողությունից դուրս․ թանկ շինարարության հետքերով
«Ժողովուրդ» թերթը գրում է․
«Շինանյութի, մասնավորապես` քարի, ավազի շուկաները վերահսկողությունից դուրս են մնացել: «Ժողովուրդ» օրաթերթը շրջայց է իրականացրել եւ պարզել, որ քարն է՛լ, ավազն է՛լ ավելի էժան գնով են վաճառվում քարի եւ ավազի հանքերում, քան շուկայում:
Նախ՝ նշենք, որ քարի գինը որոշվում է չափերով: Որքան մեծ է, այնքան թանկ է: Բացի այս, քարն է՛լ, ավազն է՛լ վերջին շրջանում զգալի թանկացել են: Սա, ըստ մասնագետների, պայմանավորված է շինարարության ոլորտի աճով: Օրինակ` 1 հատիկ քարը՝ 22 չափ, մի քանի ամիս առաջ վաճառվում էր 180 դրամով, հիմա այն արժե 220-250 դրամ, մինչդեռ այն վերավաճառողները քարի հանքերից ձեռք են բերում ավելի էժան գնով եւ զգալի տարբերությամբ վաճառում:
Բացի այս, սպառողներին զայրացնում է այն, որ քար վաճառողները ավտոմեքենաներով են հաշվարկում արժեքը. ինչքան շատ, այնքան գինը ցածր: Նույն պատկերն է նաեւ ավազի շուկայում: Օրինակ` մեկ բեռնատարով ավազը հանքից գնում են 15 հազար դրամով, բայց շուկայում վաճառում 20-22 հազար դրամով»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Առաջիկա օրերին Հայաստան կմատակարարվի իրանական հեղուկ գազ, ինչը կարող է նպաստել գների նվազմանը. Պապոյ...
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Ուկրաինական AI դրոնները կաթվածահար են անում մատակարարման ուղիները
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Եղբայրները կառուցվող մանկապարտեզից գողություն են կատարել
Երևանը պատրաստվում է COP17-ին