Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Քո ձայնը որոշիչ է. ԱԺ ընտրություններ 2026 Ուշադրության կենտրոնում է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացումը Չենք պատրաստվում ապահարզանի, կկողմնորոշվենք, երբ պահը գա ՇՎՏՄ-ն հորդորում է նշված լցակայանների ցանցից չօգտվել Ո՞ր գործակալներին է Ռուսաստանն ուղարկել Հայաստան՝ Փաշինյանի դեմ պայքարելու համար. The Insider-ի հետաքննությունը Գումար` հանրահավաքին մասնակցելու համար Ուշադրությո՛ւն՝ մտնում է Իտալիայի չեմպիոնը Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար Ես հեռանում եմ հավերժական հպարտությամբ՝ գիտակցելով, որ այս ակումբին տվել եմ ամեն ինչ Ժոզե Մոուրինյուի և «Ռեալի» միջև գործարքն արդեն փակված է Իրանի պատերազմի հետևանքները նման են «տնտեսական ցունամիի». Էրդողան Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրով դիմումների ընդունումը շարունակվում է

Քո ձայնը որոշիչ է. ԱԺ ընտրություններ 2026Ուշադրության կենտրոնում է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացումըՉենք պատրաստվում ապահարզանի, կկողմնորոշվենք, երբ պահը գաՇՎՏՄ-ն հորդորում է նշված լցակայանների ցանցից չօգտվելՈ՞ր գործակալներին է Ռուսաստանն ուղարկել Հայաստան՝ Փաշինյանի դեմ պայքարելու համար. The Insider-ի հետաքննությունըԳումար` հանրահավաքին մասնակցելու համարՈւշադրությո՛ւն՝ մտնում է Իտալիայի չեմպիոնըՀրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համարԵս հեռանում եմ հավերժական հպարտությամբ՝ գիտակցելով, որ այս ակումբին տվել եմ ամեն ինչԺոզե Մոուրինյուի և «Ռեալի» միջև գործարքն արդեն փակված էԻրանի պատերազմի հետևանքները նման են «տնտեսական ցունամիի». ԷրդողանՂարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրով դիմումների ընդունումը շարունակվում էԴեսպան Մկրտչյանը ԱՄՆ Կոնգրեսում մասնակցել է ընտանիքների բարօրությանը նվիրված միջոցառմանըՔրեական ոստիկաններն ու պարեկները երիտասարդների մոտ 4 կիլոգրամ թմրամիջոց են հայտնաբերելԴատարանը մերժել է Իլոն Մասկի հայցն ընդդեմ OpenAI-իՎիկտորյա Ուլիխանյանն ու Գարիկ Հարությունյանը Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների մրցույթի հաղթողներն ենՇակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացելՏարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. ՊենտագոնԱմեն ինչ լավ է լինելու. Լիտվայի ԱԳ նախարարի՝ հայերեն տեսաուղերձըԼրացումներ եւ փոփոխություն «Ընտանեկան եւ կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան եւ կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքումՌԴ հետախուզությունը պնդում է, որ Ուկրաինան Լատվիայի տարածքից հարվածներ է նախապատրաստում Ռուսաստանի ուղղությամբ«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար»Պուտինը կարող է զղջալ. Ծինպինը՝ ԹրամփինՀայաստան-Թուրքիա ու Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացներն ընթանում են զուգահեռաբար. ՄամեդովԱդրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. ԲայրամովԳվարդիոլային կփոխարինի Մարեսկան. The Athletic25 ֆուտբոլիստների ցանկում է Հայաստանի գործող չեմպիոն «Նոայի» դարպասապահ Թիմոտի Ֆայուլուն«Տեխնոլոգիական նորարարությունների դերը կրթության մեջ» ուսուցչական համաժողովին մասնակցության հրավերԵրկու դեռահաս կրակ են բացել Սան Դիեգոյի ամենամեծ մզկիթումԱվելի քան 138.954 այցելու՝ «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառման շրջանակումԷլեկտրաէներգիայի մեծածախ շուկայի ազատականացման արդյունքները. ՀԾԿՀ-ն արձանագրել է շոշափելի առաջընթացՄԻՊ ներկայացուցիչները այցելել են ՁՊՎ՝ Արթուր Օսիպյանին տեսակցելու. նա հրաժարվել է առանձնազրույց ունենալ ԲԸՏՄ-ն Արմավիրի և Արագածոտնի մարզերում կասեցրել է 3 ջերմոցների ապօրինի ջրառն ու կաթսայատան շահագործումըՄիրզոյանը Լիտվայի ԱԳ նախարարին է ներկայացրել TRIPP նախագիծը և ձեռնարկվող քայլերը Հայաստանը և Լիտվան, այս պահից սկսած, ռազմավարական գործընկերներ են. ՄիրզոյանՀայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարների համատեղ մամուլի ասուլիսըՀայաստանի տարբեր շրջաններում շարունակվում է մշակաբույսերի ակտիվ աճըՍևան քաղաքի որոշ հասցեներում 8 ժամ գազ չի լինիԲանակցությունները չեն նշանակում հանձնվել«2 միլիոն 608». Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի գործով տեսանյութ է հրապարակելԱմբակում Գրիգորյանը նշանակվել է ՔԿ նախագահի խորհրդականՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 19.05.2026«Ուժեղ Հայաստան»-ից մի շարք ընտրողների բնակարանի վարձավճար են տվել«Անկախ դիտորդ»- ը պահանջում է ազատ արձակել Արթուր ՕսիպյանինԵրեւանում են քուրդ եւ թուրք մտավորականներ Մազլում Վեսեքը եւ Բուրչին ԳերչեքըՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Հորդանանի թագավորինՀՀ ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավարի հետԿառլեն Աբազյանը նշանակվել է ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնի պետՆԱՏՕ-ի վեց երկիր մասնակցում է Սև ծովում մեկնարկած միջազգային վարժանքներինՄեկնարկել է ՀՀ և Լիտվայի ԱԳ նախարարների առանձնազրույցը
Մամուլ

Սեփական պահպանության վարչությո՞ւն

«168 ժամ» թերթը գրում է.

«Վերջերս սոցիալական ցանցերում լուրեր էին շրջանառվում, որ նոյեմբերի 28-ին լրանում է թվով 7000 օբյեկտների պահպանության վերաբերյալ ոստիկանության հետ կնքված պայմանագրերի ժամկետը, որը չի երկարաձգվելու: Սա նշանակում է՝ բազմաթիվ ոստիկաններ կարող են ազատվել աշխատանքից եւ անաշխատանք մնալ։ Իսկ այս օբյեկտների պահպանությունը, ըստ սոցցանցերում շրջանառվող տեղեկությունների, վստահվելու է մասնավոր որոշ ընկերությունների, որոնց հետ կապվում էր նաեւ հայտնի գործարարներից մեկի անունը։

168.am-ը ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունից պարզաբանումներ էր խնդրել հետեւյալ հարցերի կապակցությամբ. «Որքանո՞վ է այս տեղեկությունը համապատասխանում իրականությանը: Եթե համապատասխանում է, ապա ի՞նչ հիմնավորումներով, որքա՞ն ընկերությունների հետ պայմանագրերի ժամկետներն են փոփոխվելու, եւ ո՞ր մասնավոր պահնորդական ընկերության մասին է խոսքը»:


Մեր հարցադրումներին ի պատասխան՝ ուղարկած պաշտոնական գրության մեջ Ոստիկանությունը վստահեցրել էր, որ «համացանցում տարածված լուրերը իրականությանը չեն համապատասխանում»: Այնուհետ տեղեկացրել էր, որ պետական պահպանության գլխավոր վարչությունում կառուցվածքային փոփոխությունների հարց է քննարկվում: Այսինքն՝ ինչ-որ գործընթացներ են տեղի ունենում։

«Միաժամանակ տեղեկացնում ենք, որ, եթե ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչությունում առանձին հաստիքների կրճատման հետեւանքով լինեն ազատված աշխատակիցներ, ապա վերջիններիս, առաջնահերթության կարգով, կառաջարկվի համալրել ՀՀ ոստիկանությունում առկա թափուր աշխատատեղերը: Այն անձինք, ովքեր չեն ցանկանա նշանակվել ՀՀ ոստիկանության համապատասխան պաշտոններում, մասնավոր պահնորդական ընկերություններում աշխատանքի ընդունվելու հնարավորություն նույնպես կունենան»,- ասված էր Ոստիկանության պատասխանի մեջ:

Եվ ահա, օրերս պարզ դարձավ, որ լուծարվում է Պետական պահպանության գլխավոր վարչության (ՊՊԳՎ) ռազմականացված ջոկատը, որի աշխատակիցները ոստիկաններ են: «168 Ժամի» աղբյուրի փոխանցմամբ՝ Պետական պահպանության գլխավոր վարչությունում հիմա մասշտաբային կրճատում է տեղի ունենում, եւ մինչեւ դեկտեմբերի 16-ը պետք է կրճատվեր մոտ 800 աշխատակից: «Հիմա, որպեսզի մարդկանց աշխատանքից չազատեն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածով, որն է՝ Աշխատանքային պայմանագրի լուծումը գործատուի նախաձեռնությամբ, մարդկանց պարտադրել են դիմումներ գրել եւ նշել, որ այլ աշխատանքի են անցնում: Ապօրինությունն այն է, որ վերոնշյալ հոդվածով արձակման նպաստ չեն տալու:

Բոլորի դիմումները գրված են, անձնական գործերը պատրաստ են, մնում է այդ օրը կնիքներն ընդամենը խփեն: Այնպես չէ, որ ծառայությունը վերացնելն ապօրինի է, հարցը մարդկանց ապօրինի կերպով աշխատանքից ազատելու մեջ է: Մի մեծ աշխատավարձ էլ չեն ստանում. մարդ կա՝ 60.000 դրամ, մարդ կա՝ 80.000 դրամ է ստանում: Արձակման նպաստն էլ դրան մոտ մի թիվ է լինելու, մեծ չէ: Այլ աշխատանք չի առաջարկվել, անգործ են մնալու»,- նշել է մեր աղբյուրը:

Հավելենք, որ ՊՊԳՎ ռազմականացված ջոկատը ֆինանսավորվում է արտաբյուջետային միջոցներով: Կառավարությունն իր 2018 թվականի նոյեմբերի 19-ի արտահերթ նիստում քննարկման էր դրել արտաբյուջեներից հրաժարվելու հարցը: ՀՀ Ոստիկանության 2015թ. տվյալներով՝ ՀՀ-ում պահնորդական գործունեություն են իրականացնում թվով 28 կազմակերպություններ, որոնցից մի քանիսը կոնկրետ գործարարների են պատկանում։ Այժմ իշխանությունները մտադիր են այդ կազմակերպություններից մեկ-երկուսին արտոնություններ տալ: Ավելին, մեր տեղեկություններով՝ նման ծառայություն բացելու մտադրություն ունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիկնազորի անդամ Ղազար Ղազարյանը (նա, ով հեղափոխության օրերին բռնում էր Փաշինյանի ուսապարկը)։ Մեր աղբյուրները նշում են, որ Ղ. Ղազարյանի եւ գործարարներից մեկին պատկանող կազմակերպություններ են տեղափոխվելու գործազուրկ դարձած ոստիկաների մի մասը։ Թվով 7000 օբյեկտների պահպանության պայմանագրերն այսուհետ կկնքվեն ոչ թե ոստիկանության, այլ այդ անձանց պահնորդական ծառայությունների հետ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում