Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Քո ձայնը որոշիչ է. ԱԺ ընտրություններ 2026 Ուշադրության կենտրոնում է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացումը Չենք պատրաստվում ապահարզանի, կկողմնորոշվենք, երբ պահը գա ՇՎՏՄ-ն հորդորում է նշված լցակայանների ցանցից չօգտվել Ո՞ր գործակալներին է Ռուսաստանն ուղարկել Հայաստան՝ Փաշինյանի դեմ պայքարելու համար. The Insider-ի հետաքննությունը Գումար` հանրահավաքին մասնակցելու համար Ուշադրությո՛ւն՝ մտնում է Իտալիայի չեմպիոնը Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար Ես հեռանում եմ հավերժական հպարտությամբ՝ գիտակցելով, որ այս ակումբին տվել եմ ամեն ինչ Ժոզե Մոուրինյուի և «Ռեալի» միջև գործարքն արդեն փակված է Իրանի պատերազմի հետևանքները նման են «տնտեսական ցունամիի». Էրդողան Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրով դիմումների ընդունումը շարունակվում է

Քո ձայնը որոշիչ է. ԱԺ ընտրություններ 2026Ուշադրության կենտրոնում է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացումըՉենք պատրաստվում ապահարզանի, կկողմնորոշվենք, երբ պահը գաՇՎՏՄ-ն հորդորում է նշված լցակայանների ցանցից չօգտվելՈ՞ր գործակալներին է Ռուսաստանն ուղարկել Հայաստան՝ Փաշինյանի դեմ պայքարելու համար. The Insider-ի հետաքննությունըԳումար` հանրահավաքին մասնակցելու համարՈւշադրությո՛ւն՝ մտնում է Իտալիայի չեմպիոնըՀրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համարԵս հեռանում եմ հավերժական հպարտությամբ՝ գիտակցելով, որ այս ակումբին տվել եմ ամեն ինչԺոզե Մոուրինյուի և «Ռեալի» միջև գործարքն արդեն փակված էԻրանի պատերազմի հետևանքները նման են «տնտեսական ցունամիի». ԷրդողանՂարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրով դիմումների ընդունումը շարունակվում էԴեսպան Մկրտչյանը ԱՄՆ Կոնգրեսում մասնակցել է ընտանիքների բարօրությանը նվիրված միջոցառմանըՔրեական ոստիկաններն ու պարեկները երիտասարդների մոտ 4 կիլոգրամ թմրամիջոց են հայտնաբերելԴատարանը մերժել է Իլոն Մասկի հայցն ընդդեմ OpenAI-իՎիկտորյա Ուլիխանյանն ու Գարիկ Հարությունյանը Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների մրցույթի հաղթողներն ենՇակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացելՏարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. ՊենտագոնԱմեն ինչ լավ է լինելու. Լիտվայի ԱԳ նախարարի՝ հայերեն տեսաուղերձըԼրացումներ եւ փոփոխություն «Ընտանեկան եւ կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան եւ կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքումՌԴ հետախուզությունը պնդում է, որ Ուկրաինան Լատվիայի տարածքից հարվածներ է նախապատրաստում Ռուսաստանի ուղղությամբ«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար»Պուտինը կարող է զղջալ. Ծինպինը՝ ԹրամփինՀայաստան-Թուրքիա ու Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացներն ընթանում են զուգահեռաբար. ՄամեդովԱդրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. ԲայրամովԳվարդիոլային կփոխարինի Մարեսկան. The Athletic25 ֆուտբոլիստների ցանկում է Հայաստանի գործող չեմպիոն «Նոայի» դարպասապահ Թիմոտի Ֆայուլուն«Տեխնոլոգիական նորարարությունների դերը կրթության մեջ» ուսուցչական համաժողովին մասնակցության հրավերԵրկու դեռահաս կրակ են բացել Սան Դիեգոյի ամենամեծ մզկիթումԱվելի քան 138.954 այցելու՝ «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառման շրջանակումԷլեկտրաէներգիայի մեծածախ շուկայի ազատականացման արդյունքները. ՀԾԿՀ-ն արձանագրել է շոշափելի առաջընթացՄԻՊ ներկայացուցիչները այցելել են ՁՊՎ՝ Արթուր Օսիպյանին տեսակցելու. նա հրաժարվել է առանձնազրույց ունենալ ԲԸՏՄ-ն Արմավիրի և Արագածոտնի մարզերում կասեցրել է 3 ջերմոցների ապօրինի ջրառն ու կաթսայատան շահագործումըՄիրզոյանը Լիտվայի ԱԳ նախարարին է ներկայացրել TRIPP նախագիծը և ձեռնարկվող քայլերը Հայաստանը և Լիտվան, այս պահից սկսած, ռազմավարական գործընկերներ են. ՄիրզոյանՀայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարների համատեղ մամուլի ասուլիսըՀայաստանի տարբեր շրջաններում շարունակվում է մշակաբույսերի ակտիվ աճըՍևան քաղաքի որոշ հասցեներում 8 ժամ գազ չի լինիԲանակցությունները չեն նշանակում հանձնվել«2 միլիոն 608». Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի գործով տեսանյութ է հրապարակելԱմբակում Գրիգորյանը նշանակվել է ՔԿ նախագահի խորհրդականՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 19.05.2026«Ուժեղ Հայաստան»-ից մի շարք ընտրողների բնակարանի վարձավճար են տվել«Անկախ դիտորդ»- ը պահանջում է ազատ արձակել Արթուր ՕսիպյանինԵրեւանում են քուրդ եւ թուրք մտավորականներ Մազլում Վեսեքը եւ Բուրչին ԳերչեքըՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Հորդանանի թագավորինՀՀ ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավարի հետԿառլեն Աբազյանը նշանակվել է ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնի պետՆԱՏՕ-ի վեց երկիր մասնակցում է Սև ծովում մեկնարկած միջազգային վարժանքներինՄեկնարկել է ՀՀ և Լիտվայի ԱԳ նախարարների առանձնազրույցը
Հայաստան

Ադրբեջանի իշխանությունները շարունակում են հետապնդել բլոգեր Ալեքսանդր Լապշինին

Ադրբեջանի իշխանությունները չեն հրաժարվում բլոգեր Ալեքսանդր Լապշինին ձերբակալելու փորձերից։

Համապատասխան գրառումները Լապշինն արել է Ֆեյսբուքի իր էջում։


«Ժողովուրդ, պատմում եմ, թե ինչ է տեղի ունենում ինձ հետ։ Հայաստանի ԶԼՄ-ները դեռ երեկ հրապարակեցին եւ հեռուստատեսությամբ ցույց տվեցին իմ խոսքերը, որտեղ ես պատմում եմ ինձ ձերբակալելու Բաքվի փորձի մասին Մերձբալթիկայում։ Այժմ պատմեմ մի փոքր ավելի մանրամասն։

Եվ այսպես, 2019 թվականի դեկտեմբերի 12-ին առեւանգվեց ադրբեջանցի թալիշ, բլոգեր Էլվին Իսաեւը Կիեւից եւ հասցվեց Բաքու՝ շրջանցելով ուկրաինական սահմանապահ հսկողությունը։ Որոշ աղբյուրներ տեղեկացնում են, որ Ուկրաինայի գլխավոր դատախազությունը ժխտում է նրան Ադրբեջանին հանձնելու փաստը, այնպես որ սկանդալը խոստանում է լուրջ լինել։ Բայց իմ իրավիճակն Իսաեւի հետ կապված է միայն շատ հեռավոր կերպով։ Ես նրան անձամբ ծանոթ չեմ, մենք ընկերներ չենք, եւ միակ բանը, որ կապում է մեզ, կարճ գրագրությունն է այն թեմայով, թե որտեղ է ավելի լավ, որ նա գաղթի Ռուսաստանից անվտանգության համար։ Եվ ահա, այդ օրը Ադրբեջանի Պետանվտանգության ծառայությունը փորձեց առեւանգել ոչ միայն Իսաեւին Կիեւում, այլեւ ինձ Ռիգայում։

Իսաեւի առեւանգման օրը՝ դեկտեմբերի 12-ին, ես Լոնդոնում էի եւ գնում է օդանավակայան, որ թռչեմ Վիլնյուս ու այնտեղից էլ Ռիգա։ Ինձ զանգահարեցին մարդիկ եւ ասացին, որ պետք է շփվել մինչեւ ինքնաթիռ նստելս։ Վերջին անգամ ես այդ մարդկանց հետ շփվել էի ուղիղ երկու տարի առաջ։ Արդեն Լիվերպուլ սթրիթի կայարանում էի, ստիպված բաց թողեցի օդանավակայան տանող իմ գնացքը։ Ինձ տեղեկացրին, որ Ադրբեջանի Պետանվտանգության ծառայությունը Մերձբալթիկայի մի շարք երկրներ ու էլի մի երկու երկիր է ուղարկել հարցապնդում իմ կալանքի մասին։ Ոչ թե Ինտերպոլի, այլ հատուկ ծառայությունների միջեւ տեղեկատվության ներքին փոխանակման գծով։ Ինձ ասացին, որ իմ խնդիրը զգույշ լինելն է, եւ ցանկալի է, որ չեղարկեմ բոլոր պլաններս ու չգնամ Լատվիա եւ Լիտվա, որտեղ ուժեղ են կոռուպցիոն կապերն Ադրբեջանի հետ։ Հարցումը չի պարտավորեցնում այդ երկրների իշխանություններին ձերբակալել ինձ, բայց նրանք պետք է Բաքվին տեղեկություն տան իմ ելք ու մուտքերի մասին, իսկ նրանք արդեն, եթե որոշեն ձերբակալել, պետք է Ինտերպոլի միջոցով պաշտոնական հարցապնդում ներկայացնեն։ Այլ խոսքով՝ Եվրոպան Ուկրաինա չէ, որտեղ կարելի է պարզապես բռնել մարդուն եւ նույն օրը ուղարկել Բաքու։ Բայց կոռուպցիա նույնպես կա, եւ դա կարեւոր է հիշել։

Այնուամենայնիվ, ես լսեցի խորհուրդը եւ, միեւնույն է, թռա Մերձբալթիկա։ Բայց ես ստիպված էի հրաժարվել իմ մասնակցությունից Ռիգայում երեկ՝ դեկտեմեբրի 15-ի զբոսաշրջային համաժողովից։ Ինձ նախապես ասել էին, որ մեծ հավանականությամբ Ադրբեջանի դեսպանությունը Ռիգայում այնտեղ կուղարկի մարդիկ մոնիթորինգի համար։ Նրանք ուղարկել էին երկուսին, որոնք ներս չէին մտել ու կանգնած էին մուտքից ոչ հեռու, ձախ կողմից։ Այդ մարդիկ նկարահանվել են Mercury Riga հյուրանոցի տեսախցիկներով, եւ եթե ինձ թույլ տան վերցնել տեսանյութը, կտեղադրեմ, որ բոլորը տեսնեն։ Հյուրանոցից երկու փողոց հեռու կայանել էր մի ավտոմեքենա, որը հայտարարված է, որ գողացված է։ Հավանաբար, որպեսզի ինձ դրանով տանեին։ Ինչպես հասկանում եք, այս տեսագրությունները ես չունեմ, եւ այս ամենն իմացել եմ պոստֆակտում։ Ովքեր են այդ մարդիկ՝ դեսպանության աշխատակիցներ, թե տեղի ադրբեջանական համայնքի ակտիվիստներ, ես չգիտեմ։ Կարծում եմ, նրանց, ում պետք է՝ կիմանան։

Ոչ մի այլ տեղեկություն ես չունեմ։ Այն, ինչ կասեմ այսուհետեւ, իմ անձնական ենթադրություններն են։ Եվ այսպես, իմ կարծիքով, Ադրբեջանի Պետանվտանգության ծառայությունը հասկանում է, որ իմաստ չունի իմ հետախուզումը հայտարարել Ինտերպոլով։ Առնվազն երեք պետություն եւ մի քանի խոշոր հասարակական կազմակերպություններ լրջորեն շահագրգռված են, որպեսզի ես հայտնվեմ Բաքվում, եւ եթե հարցապնդումը հայտնվի տվյալների շտեմարանում, ինձ այդ մասին հաշված ժամերում կտեղեկացնեն։ Նաեւ, դատ է ընթանում ՄԻԵԴ-ում Ադրբեջանի իշխանությունների դեմ՝ մահափորձի մեղադրանքով, ինչը խիստ նվազեցնում է ինձ հանձնելու շանսերը, անգամ եթե ինձ ինչ-որ տեղ բռնեն։ Բացի այդ, ես անցած տարվա մարտին անձամբ եղել եմ Լիոնի Ինտերպոլի գլխավոր կոմիսարիատում, եւ նրանք տեղյակ են իմ մասին։ Ի՞նչ են մտածել ադրբեջանցիները։ Նրանք որոշել են աշխատել այլ խողովակով, ներքին հարցապնդումներով։ Այդ հարցապնդումները չեն երեւում Ինտերպոլի բազայում։ Նրանք հասկանում են, որ անգամ ներքին հարցապնդումները չեն երաշխավորում ոչ ձերբակալությունը, ոչ հետագա հանձնումը։ Բայց նրանք ռմբակոծում են հարցապնդումներով մի երկիրը մյուսի հետեւից՝ հույս ունենալով, որ եթե ինչ-որ պահի այնտեղ հայտնվեմ, որտեղ իրենք ազդեցություն ու կոռուպցիոն կապեր ունեն, այնտեղ էլ կձերբակալեն կամ կառեւանգեն։

ԱՄՓՈՓՈՒՄ

Լոնդոնում ինձ հարց տվեցին՝ «Ինչո՞ւ եմ ես նրանց պետք։ Նրանք այդքան օպերատիվ ռեսուրսներ են ծախսում քեզ հետ պայքարում», եւ ես չգիտեի ինչ պատասխանել։ Քանի որ Բաքվի համար ոչ մի սպառնալիք եւ օպերատիվ հետաքրքրություն չեմ ներկայացնում։ Ես ենթադրեցի, որ ինչ-որ խորապես անձնական բան կա Ալիեւից։ Նրանք ոչինչ չպատասխանեցին։

Առայժմ վերջ»։