Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի 18 թեկնածուի գրանցումը Քո ձայնը որոշիչ է. ԱԺ ընտրություններ 2026 Ուշադրության կենտրոնում է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացումը Չենք պատրաստվում ապահարզանի, կկողմնորոշվենք, երբ պահը գա ՇՎՏՄ-ն հորդորում է նշված լցակայանների ցանցից չօգտվել Ո՞ր գործակալներին է Ռուսաստանն ուղարկել Հայաստան՝ Փաշինյանի դեմ պայքարելու համար. The Insider-ի հետաքննությունը Գումար` հանրահավաքին մասնակցելու համար Ուշադրությո՛ւն՝ մտնում է Իտալիայի չեմպիոնը Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար Ես հեռանում եմ հավերժական հպարտությամբ՝ գիտակցելով, որ այս ակումբին տվել եմ ամեն ինչ Ժոզե Մոուրինյուի և «Ռեալի» միջև գործարքն արդեն փակված է

ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացիԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի 18 թեկնածուի գրանցումըՔո ձայնը որոշիչ է. ԱԺ ընտրություններ 2026Ուշադրության կենտրոնում է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացումըՉենք պատրաստվում ապահարզանի, կկողմնորոշվենք, երբ պահը գաՇՎՏՄ-ն հորդորում է նշված լցակայանների ցանցից չօգտվելՈ՞ր գործակալներին է Ռուսաստանն ուղարկել Հայաստան՝ Փաշինյանի դեմ պայքարելու համար. The Insider-ի հետաքննությունըԳումար` հանրահավաքին մասնակցելու համարՈւշադրությո՛ւն՝ մտնում է Իտալիայի չեմպիոնըՀրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համարԵս հեռանում եմ հավերժական հպարտությամբ՝ գիտակցելով, որ այս ակումբին տվել եմ ամեն ինչԺոզե Մոուրինյուի և «Ռեալի» միջև գործարքն արդեն փակված էԻրանի պատերազմի հետևանքները նման են «տնտեսական ցունամիի». ԷրդողանՂարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրով դիմումների ընդունումը շարունակվում էԴեսպան Մկրտչյանը ԱՄՆ Կոնգրեսում մասնակցել է ընտանիքների բարօրությանը նվիրված միջոցառմանըՔրեական ոստիկաններն ու պարեկները երիտասարդների մոտ 4 կիլոգրամ թմրամիջոց են հայտնաբերելԴատարանը մերժել է Իլոն Մասկի հայցն ընդդեմ OpenAI-իՎիկտորյա Ուլիխանյանն ու Գարիկ Հարությունյանը Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների մրցույթի հաղթողներն ենՇակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացելՏարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. ՊենտագոնԱմեն ինչ լավ է լինելու. Լիտվայի ԱԳ նախարարի՝ հայերեն տեսաուղերձըԼրացումներ եւ փոփոխություն «Ընտանեկան եւ կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան եւ կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքումՌԴ հետախուզությունը պնդում է, որ Ուկրաինան Լատվիայի տարածքից հարվածներ է նախապատրաստում Ռուսաստանի ուղղությամբ«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար»Պուտինը կարող է զղջալ. Ծինպինը՝ ԹրամփինՀայաստան-Թուրքիա ու Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացներն ընթանում են զուգահեռաբար. ՄամեդովԱդրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. ԲայրամովԳվարդիոլային կփոխարինի Մարեսկան. The Athletic25 ֆուտբոլիստների ցանկում է Հայաստանի գործող չեմպիոն «Նոայի» դարպասապահ Թիմոտի Ֆայուլուն«Տեխնոլոգիական նորարարությունների դերը կրթության մեջ» ուսուցչական համաժողովին մասնակցության հրավերԵրկու դեռահաս կրակ են բացել Սան Դիեգոյի ամենամեծ մզկիթումԱվելի քան 138.954 այցելու՝ «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառման շրջանակումԷլեկտրաէներգիայի մեծածախ շուկայի ազատականացման արդյունքները. ՀԾԿՀ-ն արձանագրել է շոշափելի առաջընթացՄԻՊ ներկայացուցիչները այցելել են ՁՊՎ՝ Արթուր Օսիպյանին տեսակցելու. նա հրաժարվել է առանձնազրույց ունենալ ԲԸՏՄ-ն Արմավիրի և Արագածոտնի մարզերում կասեցրել է 3 ջերմոցների ապօրինի ջրառն ու կաթսայատան շահագործումըՄիրզոյանը Լիտվայի ԱԳ նախարարին է ներկայացրել TRIPP նախագիծը և ձեռնարկվող քայլերը Հայաստանը և Լիտվան, այս պահից սկսած, ռազմավարական գործընկերներ են. ՄիրզոյանՀայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարների համատեղ մամուլի ասուլիսըՀայաստանի տարբեր շրջաններում շարունակվում է մշակաբույսերի ակտիվ աճըՍևան քաղաքի որոշ հասցեներում 8 ժամ գազ չի լինիԲանակցությունները չեն նշանակում հանձնվել«2 միլիոն 608». Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի գործով տեսանյութ է հրապարակելԱմբակում Գրիգորյանը նշանակվել է ՔԿ նախագահի խորհրդականՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 19.05.2026«Ուժեղ Հայաստան»-ից մի շարք ընտրողների բնակարանի վարձավճար են տվել«Անկախ դիտորդ»- ը պահանջում է ազատ արձակել Արթուր ՕսիպյանինԵրեւանում են քուրդ եւ թուրք մտավորականներ Մազլում Վեսեքը եւ Բուրչին ԳերչեքըՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Հորդանանի թագավորինՀՀ ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավարի հետԿառլեն Աբազյանը նշանակվել է ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնի պետ
Հայաստան

Դավիթ Խաժակյանը դիմել է գլխավոր դատախազին եւ պահանջում է քրգործ հարուցել

Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին:

Նրա հաղորդման մեջ, մասնավորապես, ասվում է.


«Հարգելի՛ պարոն Դավթյան,

ս.թ. նոյեմբերի 26-ին Երեւանի ավագանու հերթական նիստին հանդես եկա հայտարարությամբ եւ ներկայացրեցի հաղորդում հանցագործության մասին։ Հայտարարությամբ ներկայացրեցի այն էական հանգամանքները, որոնք շարադրում եմ ստորեւ։ Բանն այն է, որ ս.թ. հոկտեմբերի 22-ից նոյեմբերի 8-ը Հայկ Մարությանը գտնվել է արձակուրդում։ Հոկտեմբերի 22-ից նոյեմբերի 4-ը Հայկ Մարությանի արձակուրդում գտնվելու ընթացքում Երեւանի քաղաքապետին փոխարինել է քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը, հիմք ընդունելով «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 48-րդ հոդվածի 2-րդ մասը։

Նույն ժամանակահատվածում՝ հոկտեմբերի 25-ին քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Հրաչյա Սարգսյանը 3975-Ա քաղաքապետի որոշմամբ Հրաչյա Սարգսյանին գործուղել է արտասահման նոյեմբերի 5-ից 13-ը ժամանակահատվածով։ Ինչպես քաղաքապետարանի պաշտոնական կայքից ծանոթանում ենք քաղաքապետի որոշումներին եւ կարգադրություններին Հայկ Մարությանի եւ Հրաչյա Սարգսյանի բացակայության ժամանակ քաղաքապետի լիազորությունները կատարել է քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը:

«Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի (այսուհետ Օրենքի) 48-րդ հոդվածի 2-րդ մասը հստակ ամրագրում է, որ «Քաղաքապետի առաջին տեղակալը փոխարինում է քաղաքապետին վերջինիս բացակայության ժամանակ»։ Սա քաղաքապետի առաջին տեղակալի բացառիկ իրավասությունն է, քանի որ վերջինս հանդիսանում է ավագանու անդամ, այդպիսով լինելով քաղաքապետից հետո գործադիր պաշտոն զբաղեցնող միակ պաշտոնյան, ով իրավասու է իրականացնելու քաղաքապետի բացառիկ լիազորթյունները, ինչպիսիք են քաղաքապետի որոշումներ եւ կարգադրություններ ընդունելը, ստորագրելը։

Ներկայացրած հանգամանքներից եւ Օրենքից բխում է, որ քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը չի կարող փոխարինել քաղաքապետին եւ չունի իրավասություն կատարելու քաղաքապետի բացառիկ լիազորությունները՝ մասնավորապես քաղաքապետի որոշումներ եւ կարգադրություններ ստորագրելը։ Մինչդեռ քաղաքապետարանի պաշտոնական կայքում հրապարակված որոշումներից եւ կարգադրություններից կարող ենք տեսնել, որ հիշյալ ժամանակահատվածում Հայկ Սարգսյանը ստորագրել է 7 տասնյակից ավել այդպիսի փաստաթղթեր։

Այս գործողությունները անհրաժեշտ ենք համարում դիտարկել Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի ներքո, քանի որ Հայկ Սարգսյանի կողմից իրացվել է մի լիազորություն, որը վերջինիս Օրենքով վերապահված չէ, այդպիսով անցնելով պաշտոնեական լիազորությունները։ Նկատի ունենալով այն հանգամանքը, որ իր լիազորությունները Հայկ Սարգսյանին փոխանցվել են առանց իրավական պատշաճ հիմքերի, նույն հոդվածի շրջանակներում պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպք պետք է դիտարկել նաեւ քաղաքապետի կողմից։

Քրեական օրենսգրքի 309 հոդվածը պաշտոնեական լիազորությունները անցնելու դեպք է համարում պաշտոնատար անձի կողմից դիտավորությամբ այնպիսի գործողություն կատարելը, որը ակնհայտորեն դուրս է նրա լիազորությունների շրջանակից եւ էական վնաս է պատճառել հասարակության կամ պետության օրինական շահերին։

Քաղաքապետի խորհրդական Կարեն Համբարձումյանը նույն օրվա ավագանու նիստի ընթացքում արեց հետեւյալ հայտարարությունը «օրենքը չի կարգավորում այն դեպքերը, երբ ինչ-ինչ պատճառներով քաղաքապետի տեղակալը եւս կարող է բացակայել։ Դրանք կարող են լինել բազմաթիվ այլ հանգամանքներով պայմանավորված...»։ Սա նշանակում է, որ Հայկ Սարգսյանին քաղաքապետի լիազորությունները փոխանցելիս քաղաքապետարանը գիտակցել է, որ օրենքը չի կարգավորում նման դեպք, ինչը նշանակում է, որ այդ գործողությունը կատարվել է գիտակցաբար։

Կ. Համբարձումյանը շարունակելով միտքը նշում է, որ այդուհանդերձ «հիմք է ընդունվել Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին օրենքի 48-րդ հոդվածի 7-րդ մասը, որի հիման վրա դուք (քաղաքապետը) հանձնարարել եք քաղաքապետի (առաջին) տեղակալ Հրաչյա Սարգսյանին անհետաձգելի դեպքերի ի հայտ գալու կամ գործուղման մեկնելու դեպքում նշանակել փոխարինող Հայկ Սարգսյանին»։

Օրենքի 48-րդ հոդվածի 7-րդ մասը սահմանում է, որ «Քաղաքապետի հանձնարարությամբ քաղաքապետի տեղակալները կարող են իրականացնել նաեւ այլ լիազորություններ»։ Այս դրույթի հիման վրա Հայկ Սարգսյանի կողմից քաղաքապետի փոխարինումը ոչ միայն իրավական առումով է հիմնազուրկ, այլ նաեւ դուրս է տրամաբանության շրջանակներից, քանի որ այդ դատողությունից բխում է, որ ցանկացած անձ ում քաղաքապետը կարղ է հանձնարարել իրականացնել «այլ լիազորություններ», վերջինիս կարող է վերապահվել քաղաքապետի բացառիկ լիազորությունները։ Այս դատողության հիպոթետիկ ճշմարտացիության դեպքում քաղաքապետը իր օգնականներին եւս կկարողանար վերապահել քաղաքապետին փոխարինելու լիազորությունը, որի հետեւանքը եւ իշխանության հեղինակությանը հասցված վնասը կարող է լինել նույն չափ, որքան քաղաքապետի առաջին տեղակալ չհանդիսացող տեղակալների կողմից քաղաքապետի փոխարինումը։

Այսպիսով հիմք ընդունելով վերոգրյալը գտնում եմ, որ.

ա) քաղաքապետը ակնհայտորեն անցել է իր լիազորությունները հանձնարարելով Հրաչյա Սարգսյանին քաղաքապետի փոխարինող նշանակել Հայկ Սարգսյանին,

բ) քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը ակնհայտորեն անցել է իր լիազորությունները ստորագրելով քաղաքապետի տասնյակ որոշումներ եւ կարգադրություններ։

Գտնում եմ, որ անհրաժեշտ է Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի հիման վրա հարուցել քրեական գործ՝ վերհանելու նկարագրածս հանգամանքները եւ գնահատելու հասարակության եւ պետության օրինական շահերին հասցված վնասը։

Ձեր ուշադրությունն եմ հրավիրում նաեւ մեկ այլ հանգամանքի վրա, որը հիմք է Քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի հատկանիշներով քրեական գործ հարուցելու համար։ Բանն այն է, որ խնդրո առարկա հանդիսացող քաղաքապետի կարգադրությունով քաղաքապետը մեկնել էր արձակուրդի հոկտեմբերի 22-ից նոյեմբերի 8-ը ժամանակահատվածով, մինչդեռ թե՛ ավագանու անդամներիս, թե՛ հանրությանը հայտնի էր, որ քաղաքապետը պետք է վերադառնար աշխատանքի նոյեմբերի 4-ին։ Իմ ունեցած տեղեկություններով կեղծվել է քաղաքապետի կարգադրության փաստաթուղթը՝ հետին թվով ստորագրելով այն եւ վերացնելով մինչեւ նոյեմբերի 4-ը արձակուրդ գնալու նախնական կարգադրությունը(ները)։

Այն որ քաղաքապետի արձակուրդից վերադառնալը ի սկզբանե նախատեսված է եղել նոյեմբերի 4-ին փաստում են մի շարք հանգամանքներ.

ա) «Հայկական ժամանակ» լրատվական կայքին քաղաքապետի մամլո խոսնակ Հակոբ Կարապետյանը հայտնել էր, որ Մարությանը արձակուրդից կվերադառնա նոյեմբերի 4-ին, նույնն է փաստում նաեւ «Հրապարակ» լրատվական կայքի մեկ այլ հրապարակում,

բ) քաղաքապետարանի պաշտոնական կայքում հրապարակված նոյեմբերի 4-ին քաղաքապետի որոշումների ցանկում կարող ենք տեսնել տասնյակ որոշումներ, որոնց տակ գրված է Հայկ Մարությանի անունը, ինչը հիմք է տալիս կատարելու ողջամիտ ենթադրություն առ այն, որ աշխատակազմը, որը պատրաստել է քաղաքապետի որոշումները այդ օրը ստորագրելու համար ակնկալել է իր վերադարձը հենց այդ օրը։

Ձեր կողմից համակողմանի քննությամբ կարծում եմ հնարավոր է նաեւ ստանալ եւ համադրել Հայկ Մարությանի կողմից գնված ավիատոմսերը, որով նախնական վերադարձը նախատեսված էր այնպես, որ նա պետք է աշխատանքի անցներ նոյեմբերի 4-ին։

Այս հանգամանքների վերհանումը ցույց կտա, որ նոյեմբերի 4-ին, երբ պարզ է դարձել, որ քաղաքապետ չի վերադառնալու աշխատանքի այդ օրը, վերացվել է նախկին կարգադրությունը եւ կեղծվել նորը՝ ինչ-ինչ պատճառներով նպատակ ունենալով քողարկել այն հանգամանքը, որ քաղաքապետը չի վերադարձել աշխատանքի նախատեսված օրը։

Տեղեկացնում եմ նաեւ, որ ս.թ. դեկտեմբերի 16-ին հարցմանս ի պատասխան ինձ տրամադրվել է քաղաքապետի արձակուրդի վերաբերյալ կարգադրությունը, որտեղ տեսանելի է Մարությանի ստորագրությունը: Տեղեկացնում եմ, որ ինձ մոտ է նույն փաստաթղթի նախնական տարբերակը, որն իմ պնդմամբ կեղծվել է հենց նոյեմբերի 4-ին, որը սակայն եւս փոխարինվել է եւ կարծես քաղաքապետն անձամբ է ստորագրել նոր տպված կարգադրությունը:

Հիմք ընդունելով վերոգրյալը խնդրում եմ հարուցել քրեական գործ եւ համակողմանիորեն քննել ներկայացվածը, քանզի գործ ունենք բարձրաստիճան պաշտոնյաների կողմից պաշտոնեական լիազորությունների անցման եւ փաստաթղթերի կեղծման հիմնավոր կասկածի հետ։

Հայտնում եմ իմ պատրաստակամությունը աջակցելու քննությանը եւ մատնանշելու բազմաթիվ այլ հանգամանքներ»: