Նոր մանրամասներ` Երևանում 3 պատանիներին դանակահարության դեպքի վերաբերյալ. հայտնի է կասկածյալի ինքնությունը
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության և անչափահասների գործերով բաժանմունքների ծառայողները՝ համատեղ իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, պարզել են երեկ՝ դեկտեմբերի 14-ին, դանակահարված վիճակում «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխված անձանց ամբողջական տվայլները, և թե որտեղից են նշվածները տեղափոխվել հիվանդանոց:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 13:20-ի սահմաններում, Խորենացու փողոցի 29 հասցեում գտնվող Ոսկու շուկայի մոտ նշված անձանց հետ վիճաբանություն է տեղի ունեցել Երևան քաղաքի Նորագյուղ թաղամասի բնակիչ, 17-ամյա Մարտիկ Ո.-ի հետ, ով էլ կասկածվում է Երևանի բնակիչներ, 18-ամյա Հովսեփ Մ.-ին, 17-ամյա Սերգեյ Ղ.-ին և 18-ամյա Էմիլ Կ.-ին դանակահարելու մեջ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական համատեղ գործողություններ՝ կասկածյալ Մարտիկ Ո.-ին և հանցագործության գործիք հանդիսացող դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 14-ին, ժամը 16:40-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոն էին տեղափոխվել 3 պատանի ՝ 17-ամյա Սերգեյ Ղ.-ն և 18-ամյա Հովսեփ Մ.-ն կրծքավանդակի կտրած-ծակած վերք ախտորոշմամբ, 18-ամյա Էմիլ Կ.-ն` դաստակի և ականջի մասում ստացած վնասվածքով:


















































Դանակահարել են ավտոբուսի վարորդին
Երևանում 18-ամյա երիտասարդը բանկում ձևակերպել է ոսկու գրավով վարկ․ ոսկին կեղծ է եղել
Էրեբունի-Աթոյան փողոցների խաչմերուկում կոտրել է երթևեկությունը կարգավորող լուսակիրը և հայտնվել երկաթե սյան մոտ
Առատ ձյան հետևանքով Սյունիքի Տանձավետ-Աղվանի ճանապարհին 1.5 ժամ է՝ վարորդները չեն կարողանում շարժվել
«Ford Transit»-ը ընկել է կամրջից
Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Առաջիկա օրերին Հայաստան կմատակարարվի իրանական հեղուկ գազ, ինչը կարող է նպաստել գների նվազմանը. Պապոյ...
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Ուկրաինական AI դրոնները կաթվածահար են անում մատակարարման ուղիները
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Եղբայրները կառուցվող մանկապարտեզից գողություն են կատարել
Երևանը պատրաստվում է COP17-ին