Այս իշխանությունը կճխլվի արցախյան բեռի տակ. Արմեն Աշոտյան
«Ադեկվադ-դիսկուրս» քննարկմանը ներկա է նաև ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն, ով ևս անդրադարձավ քննարկվող արցախյան հարցին և բանակցային գործընթացի զարգացումներին:
Նրա կարծիքով՝ Արցախյան բանակցությունների շուրջ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար մեր երկրին անհրաժեշտ են արտահերթ խորհրդարանական ընտրություններ:
«Իրենց շատ դժվար է լինելու այն հարցերում ասել «չէ», որտեղ Սերժ Սրագսյանն էր ասել «ոչ»: ՀՀ քաղաքական համակարգում կա դիսբալանս. Նիկոլ Փաշինյանը չգիտի՝ ում վրա հղում անի, երբ ինչ-որ հարցով ասի՝ «չէ»: Այս հարցը լուծելու համար օր առաջ անհրաժեշտ են արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Դրանք այսօր ավելի շատ պետք են գալու գործող իշխանություններին, որպեսզի իրենք գնալով չճխլվեն ղարաբաղյան բանակցությունների բեռի տակ»,- նշեց Աշոտյանը:
Աշոտյանը նաև անդրադարձավ վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի կողմից Թուրքիայի առաջին տիկնոջն Արցախ հրավիրելու հայտարարությանը: Նա ասաց, որ որպես ՀՀ քաղաքացի` ինքն իրեն վիրավորված է զգացել, երբ ընթերցել է ադրբեջանական մամուլի արձագանքն ուղղված Աննա Հակոբյանի վերջին դիսկուրսին: Նաև ընդգծեց, որ հայկական կողմից ոչ մի արձագանք չեղավ վարչապետի կնոջն ուղղված տարբեր վատ մեկնաբանություններին:
«Կապ չունի, որ ես չեմ կիսում Աննա Հակոբյանի ամուսնու քաղաքական հայացքները և չեմ ողջունում Հակոբյանի ցանկությունը՝ շահագործելու մարդուն տված մանդատը, բայց որպես հայ՝ շատ վիրավորական է, երբ «ազ» վերջածանցով տարբեր կայքեր ինչ աղբ ասես չթափեցին մեր վարչապետի կնոջ մասին, ու ոչ մի արձագանք չեղավ: Հասկանում եք՝ ինչ է սա նշանակում, մարդիկ անգամ իրենց պատիվը, թասիբը, նամուսը չեն ուզում պաշտպանել: Դրա փոխարեն նստել են ամբողջ ԱԺ-ով նայում են մեր հարցազրույցներն ու կպնում են մեզ Ղարաբաղի հարցով : Այ սա ես ոչ մի կերպ չեմ հասկանում»,- ասաց ՀՀԿ փոխնախագահը:


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձին
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում տեղի ունեցավ նորակոչիկ զինծառայողների երդման արարողություն