Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի 18 թեկնածուի գրանցումը Քո ձայնը որոշիչ է. ԱԺ ընտրություններ 2026 Ուշադրության կենտրոնում է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացումը Չենք պատրաստվում ապահարզանի, կկողմնորոշվենք, երբ պահը գա ՇՎՏՄ-ն հորդորում է նշված լցակայանների ցանցից չօգտվել Ո՞ր գործակալներին է Ռուսաստանն ուղարկել Հայաստան՝ Փաշինյանի դեմ պայքարելու համար. The Insider-ի հետաքննությունը Գումար` հանրահավաքին մասնակցելու համար Ուշադրությո՛ւն՝ մտնում է Իտալիայի չեմպիոնը Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար Ես հեռանում եմ հավերժական հպարտությամբ՝ գիտակցելով, որ այս ակումբին տվել եմ ամեն ինչ Ժոզե Մոուրինյուի և «Ռեալի» միջև գործարքն արդեն փակված է

ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացիԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի 18 թեկնածուի գրանցումըՔո ձայնը որոշիչ է. ԱԺ ընտրություններ 2026Ուշադրության կենտրոնում է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացումըՉենք պատրաստվում ապահարզանի, կկողմնորոշվենք, երբ պահը գաՇՎՏՄ-ն հորդորում է նշված լցակայանների ցանցից չօգտվելՈ՞ր գործակալներին է Ռուսաստանն ուղարկել Հայաստան՝ Փաշինյանի դեմ պայքարելու համար. The Insider-ի հետաքննությունըԳումար` հանրահավաքին մասնակցելու համարՈւշադրությո՛ւն՝ մտնում է Իտալիայի չեմպիոնըՀրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համարԵս հեռանում եմ հավերժական հպարտությամբ՝ գիտակցելով, որ այս ակումբին տվել եմ ամեն ինչԺոզե Մոուրինյուի և «Ռեալի» միջև գործարքն արդեն փակված էԻրանի պատերազմի հետևանքները նման են «տնտեսական ցունամիի». ԷրդողանՂարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրով դիմումների ընդունումը շարունակվում էԴեսպան Մկրտչյանը ԱՄՆ Կոնգրեսում մասնակցել է ընտանիքների բարօրությանը նվիրված միջոցառմանըՔրեական ոստիկաններն ու պարեկները երիտասարդների մոտ 4 կիլոգրամ թմրամիջոց են հայտնաբերելԴատարանը մերժել է Իլոն Մասկի հայցն ընդդեմ OpenAI-իՎիկտորյա Ուլիխանյանն ու Գարիկ Հարությունյանը Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների մրցույթի հաղթողներն ենՇակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացելՏարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. ՊենտագոնԱմեն ինչ լավ է լինելու. Լիտվայի ԱԳ նախարարի՝ հայերեն տեսաուղերձըԼրացումներ եւ փոփոխություն «Ընտանեկան եւ կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան եւ կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքումՌԴ հետախուզությունը պնդում է, որ Ուկրաինան Լատվիայի տարածքից հարվածներ է նախապատրաստում Ռուսաստանի ուղղությամբ«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար»Պուտինը կարող է զղջալ. Ծինպինը՝ ԹրամփինՀայաստան-Թուրքիա ու Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացներն ընթանում են զուգահեռաբար. ՄամեդովԱդրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. ԲայրամովԳվարդիոլային կփոխարինի Մարեսկան. The Athletic25 ֆուտբոլիստների ցանկում է Հայաստանի գործող չեմպիոն «Նոայի» դարպասապահ Թիմոտի Ֆայուլուն«Տեխնոլոգիական նորարարությունների դերը կրթության մեջ» ուսուցչական համաժողովին մասնակցության հրավերԵրկու դեռահաս կրակ են բացել Սան Դիեգոյի ամենամեծ մզկիթումԱվելի քան 138.954 այցելու՝ «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառման շրջանակումԷլեկտրաէներգիայի մեծածախ շուկայի ազատականացման արդյունքները. ՀԾԿՀ-ն արձանագրել է շոշափելի առաջընթացՄԻՊ ներկայացուցիչները այցելել են ՁՊՎ՝ Արթուր Օսիպյանին տեսակցելու. նա հրաժարվել է առանձնազրույց ունենալ ԲԸՏՄ-ն Արմավիրի և Արագածոտնի մարզերում կասեցրել է 3 ջերմոցների ապօրինի ջրառն ու կաթսայատան շահագործումըՄիրզոյանը Լիտվայի ԱԳ նախարարին է ներկայացրել TRIPP նախագիծը և ձեռնարկվող քայլերը Հայաստանը և Լիտվան, այս պահից սկսած, ռազմավարական գործընկերներ են. ՄիրզոյանՀայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարների համատեղ մամուլի ասուլիսըՀայաստանի տարբեր շրջաններում շարունակվում է մշակաբույսերի ակտիվ աճըՍևան քաղաքի որոշ հասցեներում 8 ժամ գազ չի լինիԲանակցությունները չեն նշանակում հանձնվել«2 միլիոն 608». Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի գործով տեսանյութ է հրապարակելԱմբակում Գրիգորյանը նշանակվել է ՔԿ նախագահի խորհրդականՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 19.05.2026«Ուժեղ Հայաստան»-ից մի շարք ընտրողների բնակարանի վարձավճար են տվել«Անկախ դիտորդ»- ը պահանջում է ազատ արձակել Արթուր ՕսիպյանինԵրեւանում են քուրդ եւ թուրք մտավորականներ Մազլում Վեսեքը եւ Բուրչին ԳերչեքըՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Հորդանանի թագավորինՀՀ ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավարի հետԿառլեն Աբազյանը նշանակվել է ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնի պետ
Հայաստան

Ես կողմ եմ եղել, որ Վանեցյանն ընտրվեր ՀՖՖ նախագահ. Ռուբեն Հայրապետյան

Ես հրաժարական չեմ տվել, այդ միտքն անընդհատ պտտվում է, եթե իշխանափոխությունը չլիներ էլ, ես չէի առաջադրվելու, մինչեւ վերջ կշտացել էի ֆուտբոլից։ Այս մասին 168TV-ի «Պրեսսինգ» հաղորդման ընթացքում ասել է ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը։

«Ով ուզում է դառնալ ՀՖՖ նախագահ, թող չդառնա, որովհետեւ այդպիսի անշնորհակալ աշխատանք չկա, հավաքականը հաղթում է, ասում են՝ ապրեն ֆուտբոլիստներն ու մարզիչը, հավաքականը պարտվում էր, աշխարհի ամենավատ մարդը Հայրապետյան Ռուբենն էր: Իմ ամենասիրած խաղն էր, բայց հիմա հեռուստացույցով չեմ էլ ուզում նայել, երբ ֆուտբոլ է, որովհետեւ ֆուտբոլի երեսից ես այնքան եմ տուժել ու կորցրել։ Իմ երեխեքի միլիոնավոր դոլարները տարել դրել եմ ֆուտբոլի մեջ, թող գնան ստուգեն։ Հավաքականը չարտերային թռիչքներով թռել է տարբեր երկրներ, թող ստուգեն՝ ֆեդերացիան վճարե՞լ է այդ չվերթների համար, թե՞ ոչ: 4 արտասահմանցի մարզիչներ ենք ունեցել, թող մի հատ տեսնեն՝ այդ մարզիչներին մի կոպեկ վճարե՞լ է ֆեդերացիան: Ես կապել եմ այնպիսի պայմանագրեր, որ ֆեդերացիան այլեւս փողի կարիք չի ունեցել։ Մարդուն անհասկանալի մեղադրանքներ են հնչեցնում, որը միայն կառուցել է։ Դե թող կառուցեն... Լավ, ես ամենավատն եմ ձերբակալեք ինձ, ի՞նչ է, հավաքականը դադարելո՞ւ է պարտություններ կրել, թե՞ էլի ես էի մեղավոր, որ 9:1 պարտվեցին։


Երբ հավաքականը պարտվեց, ասում են՝ 20 տարի քանդել են ֆուտբոլը, 3 օր հետո հավաքականը Մակեդոնիային հաղթում է, այսինքն՝ 3 օրվա քանդածը սարքեցին»,- ասաց Ռուբեն Հայրապետյանը։

Հայրապետյանը նշեց, որ ՀՖՖ–ում Արմեն Մելիքբեկյանին ու Արմեն Նիկողոսյանին աշխատանքի ընդունելն իր ճակատագրական սխալն է եղել. «Ֆուտբոլային հանրությունը կարող է ինձ մեղադրել։ Ներողություն եմ խնդրում Սուրեն Բաղդասարյանից, որ իրեն չեմ լսել։ Արմեն Նիկողոսյանն ու Արմեն Մելիքբեկյանը միշտ երազել են ՀՖՖ նախագահին մոտիկից տեսնել, հիմա ինչի՞ են հավակնում: Նիկողոսյան Արմենին էնքան լավ բան եմ արել, իրեն, իր ընտանիքին...»։

Նա պատմեց, որ Արմեն Մելքիբեկյանին ինքն է աշխատանքից հանել ֆեդերացիայի հատկացրած գումարներն այլ բաների վրա ծախսելու համար. «Նա Իսպանիայից եկավ եւ հայտարարեց, որ իր քարտը գողացել են եւ վրայի գումարները քաշել են։ Ես էդ գումարները փակել եմ ու ասել եմ՝ ռադդ քաշի գնա։ Երբ Վանեցյանի ընտրություններն էր, ու ինքը գործկոմի անդամ էր ընտրվում, նույնիսկ կոշիկի տակ չուներ, այն հենց այդ ժամանակ պոկվեց, ծիծաղի առարկա էր դարձել»։

Գործարարն ասաց, որ ներկայումս մի ֆուտբոլիստի չեն կարողանում մի ակումբից բերել հավաքական. «Ինչ կա իմ ստեղծած ֆուտբոլիստներն են։ Փյունիկում քանի՞ հայ է խաղում։ Եղել եմ այդքան տարի ՀՖՖ-ի նախագահ, գրել եմ ֆուտբոլի զարգացման ծրագիր, այդ ծրագրով շարժվել ենք, հավաքականը տասնյակ հաղթանակներ է տարել»։

Անդրադառնալով ՀՖՖ-ի նախագահի 3 թեկնածուներին՝ Հայրապետյանը նշեց, որ Արմեն Նիկողոսյանն իրավունք չունի ՀՖՖ նախագահի թեկնածու առաջադրվելու, որովհետեւ վերջին 5 տարվա ընթացքում 2 տարի անընդմեջ չի զբաղվել ֆուտբոլով. «Երկու թեկնածուներն էլ «ֆեյք» են։ Սակայն իշխանությունների կողմից ոչ մի արձագանք չկա։ Կատարվում է բացահայտ անօրինականություն ֆուտբոլում, բայց ես խոսք եմ տալիս ֆուտբոլ չեմ վերադառնա։ Արմենը Մելիքբեկյան, Վանեցյան, Թովմաս Գրիգորյան, Արմեն Նիկողոսյանը մի թիմ են եղել, որոնք իմ դեմ են պայքարել։ Արմենը Մելիքբեկյանը ՀՖՖ-ն դարձրել է իր սեփականությունը, աներ, զոքանչ հավաքականի հետ թռնում են Լյուքսեմբուրգ։ Որոշել էի ֆուտբոլից հեռու մնամ, բայց սրանից հետո, առավոտից իրիկուն խոշորացույցով հետեւելու եմ Արմեն Նիկողոսյանի եւ Արմենը Մելիքբեկյանի աշխատանքին»։

Հայրապետյանի կարծիքով՝ ՀՖՖ նախկին նախագահ Արթուր Վանեցյանի նախագահ ընտրվելուն կողմ է եղել, քանի որ մտածել է՝ այդ պաշտոնին պետք է լինի «ազդեցիկ» պետական պաշտոնյան.

«Ինչու եմ ուզել, որ Վանեցյանը լինի, որովհետեւ սիրելով ֆուտբոլը, մտածել եմ՝ թող լինի այնպիսի ուժեղ պաշտոն ունեցող պետական պաշտոնյա, որովհետեւ գիտեի ֆուտբոլի բարքերը։ Իրականում Արմեն Նիկողոսյան– Արմեն Մելիքբեկյան փոքրիկների զույգն է ղեկավարել Վանեցյանի՝ ՀՖՖ նախագահ եղած շրջանում։

Նայեք, մի իրավիճակ է լինում, որ ակումբի տերերից մեկը, բարձրախոսը վերցնում ու ասում է՝ հանեք դուրս այս թիմին, որովհետեւ մրցավարն իմ սրտով չի ու հանում է, խաղը՝ տապալում։ Բոլոր սորոսականներին բերել, լցրել է ՀՖՖ։ Ում ես վռնդել եմ ֆեդերացիայից, մտցրել է ֆեդերացիա։ Ո՞ւմ են դրել գլխավոր մարզիչ, էն մարդուն, որը Ռոման Բերեզովսկիի, Հարություն Վարդանյանի, Սարգիս Հովսեփյանի ներկայությամբ ինձ զանգել է եւ ինձ 1 միլիոն դոլար փող էին առաջարկում՝ խաղը Հունաստանին ծախելու համար, ու այդ մարդուն Հունաստանի խաղին նրան դնում են երկրորդ մարզիչ՝ Երվանդ Սուքիասյանին։ Ձայնագրությունները մինչեւ հիմա պահում եմ, թե ինչպես էր ինձ փորձում կաշառել։ Վանեցյանը կարող էր չիմանալ, բայց Արմեն Նիկողոսյանն ու Արմենը Մելիքբեկյանը գիտեին։ Իմ ժամանակ էն մարդիկ, ովքեր մեղադրվել են տատալիզտրի մեջ, իմ կողմից խիստ պատժվել են, սկսած Գյումրիի ակումբի մարզիչներից, հիմա այդ մարդիկ ֆեդերացիայում շոկոլադի մեջ են»։