Մասիս Մայիլյանը Անջեյ Կասպշիկի հետ քննարկել է Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակը
Դեկտեմբերի 13-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկին։ Այս մասին տեղեկացնում է ԱՀ ԱԳՆ-ն:
Հանդիպման ընթացքում քննարկվել է Արցախի Հանրապետության և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակը։ Այս համատեքստում Մասիս Մայիլյանն անդրադարձ է կատարել ս.թ. նոյեմբերի 29-ին Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի կոպիտ խախտման դեպքին, որի արդյունքում ծանր վիրավորում է ստացել պաշտպանության բանակի զինծառայող Ռաֆայել Ազիզյանը: ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ նման միջադեպերը ևս մեկ անգամ վկայում են, որ անհրաժեշտ է կյանքի կոչել հրադադարի ռեժիմի միջազգային վերահսկման մեխանիզմների ներդրման ուղղությամբ ստանձնած պարտավորությունները։
Զրուցակիցները նաև քննարկել են նոյեմբերի 17-21-ը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի միջնորդությամբ կազմակերպված Արցախի Հանրապետությունից, Հայաստանի Հանրապետությունից և Ադրբեջանից լրագրողների փոխայցերի արդյունքները։ Մասիս Մայիլյանը կարևորել է այն հանգամանքը, որ նմանատիպ նախաձեռնությունները չպետք է ինքնանպատակ բնույթ կրեն, այլ՝ առավելագույնս նպաստեն կողմերի միջև վստահության մթնոլորտի ձևավորմանը, ինչն առանցքային նշանակություն ունի խաղաղ կարգավորման գործընթացի առաջմղման համար։ Այս համատեքստում ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ վերջին շրջանում ադրբեջանական կողմի գործողությունները, մասնավորապես՝ ս. թ. դեկտեմբերի 3-ին Ադրբեջանի կողմից ԵԱՀԿ-ում տարածված հուշագիրը հակասում են վստահության մթնոլորտի ստեղծմանն ուղղված նախաձեռնությունների տրամաբանությանը։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձին
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում տեղի ունեցավ նորակոչիկ զինծառայողների երդման արարողություն