Լավատեսությունը նվազել է
«Հրապարակ» թերթը գրում է.
«Ամերիկյան միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) կատարած սոցիոլոգիական հարցումների հայաստանյան գործընկերը սոցիոլոգ Գևորգ Պողոսյանն է, ով կհրապարակի այդ կասկածելի հարցումների արդյունքները։ Իսկ այլ սոցիոլոգներ արդեն համեմատական են անցկացնում IRI-ի այսօր և նախորդ տարի հրապարակած թվերի ու արդյունքների միջև։
«Այսպես` կառավարության մեծագույն ձեռքբերումը, այն է` պայքար կոռուպցիայի դեմ հարցմանը դրական պատասխան են տվել. անցյալ հոկտեմբերին` 37, այս տարի՝ 30 տոկոս հարցվողները: Ի՞նչ է փոխվել երկրում ժողովրդավարության մասով․ անցյալ տարի դրական է արձագանքել 20, այս տարի՝ 13 տոկոսը:
Հավատո՞ւմ եք, որ երկրում ամեն ինչ շատ լավ է լինելու․ անցյալ տարի` 44, այս տարի՝ 28: Անցած տարի պետական ինստիտուտներից վստահության ամենաբարձր վարկանիշն ուներ վարչապետը` 85 տոկոս, այս տարի նա երրորդն է՝ 76 տոկոս: Անցյալ տարի երկրորդ տեղում բանակն էր` 81 տոկոս, այս տարի առաջին տեղում է` 91 տոկոս:
Անցյալ տարի երրորդ տեղում էր նախագահի ինստիտուտը` 78 տոկոս, այս տարի նախագահն առաջ է եկել վարչապետից՝ 81 տոկոս: Աճել է եկեղեցու վարկանիշը. անցյալ տարի՝ 60, այս տարի` 74: Կուսակցությունների վարկանիշը. «Իմ քայլը» - անցյալ տարի՝ 60, այս տարի` 55, ԲՀԿ-ն - անցյալ տարի՝ 10, այս տարի՝ 19, ԼՀԿ-ն - անցյալ տարի՝ 9, այս տարի՝ 6, ՀՀԿ-ն - անցյալ տարի՝ 2, այս տարի՝ 4, ՀՅԴ-ն - անցյալ տարի՝ 2, այս տարի՝ 3։ «Սասնա ծռերն» անցյալ տարի առաջատարների մեջ էր, այս տարի՝ 1 տոկոսից պակաս»,- ասացին մեզ»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Առաջիկա օրերին Հայաստան կմատակարարվի իրանական հեղուկ գազ, ինչը կարող է նպաստել գների նվազմանը. Պապոյ...
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
Եղբայրները կառուցվող մանկապարտեզից գողություն են կատարել
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Ուկրաինական AI դրոնները կաթվածահար են անում մատակարարման ուղիները
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Երևանը պատրաստվում է COP17-ին