Հերթական ծածուկ որոշումը. «վոյաժների» համար ֆինանասավորումն ավելացվել է, մինչ այս պահը ծախսվել է 2 մլն դոլար
«Հրապարակ» թերթը գրում է.
«Կառավարության երեկվա նիստի չզեկուցվող հարցերի թվում՝ 61-րդ հարցով իշխանությունը հերթական ծածուկ որոշումն է կայացրել։ Զեկուցողը եղել է ֆինանսների նախարարությունը։ Հարցը կոչվում է․ «ՀՀ 2019 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի որոշման մեջ փոփոխություններ կատարելու և գումար հատկացնելու մասին»։
Որոշվել է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին «Արտասահմանյան պաշտոնական գործուղումներին» 2019 թվին հատկացված գումարն ավելացնել 95 մլն դրամով։ Բացատրությունն այն է, որ հատկացված գումարները չեն բավարարել։ Իսկ 2019-ին պետական բյուջեով նախատեսված է եղել 350 մլն դրամ, ընդ որում՝ կառավարության նախկինում կայացված 3 որոշումներով նշված գումարն ավելացվել է 530 մլն դրամով՝ կազմել 880 մլն:
Մինչ այս պահը այդ 880-ից ծախսվել է 844.2 մլն-ն, սակայն մնացած 36 միլիոնը, պարզվում է, բավարար չէ մինչև տարեվերջ գործուղումների գնալու համար, ուստի ևս 95 միլիոն են ավելացրել: Այսինքն՝ պետական բյուջեից մոտ 2 միլիոն դոլար ծախսվել է վոյաժների վրա, ինչը փորձում են հանրությունից գաղտնի պահել»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Առաջիկա օրերին Հայաստան կմատակարարվի իրանական հեղուկ գազ, ինչը կարող է նպաստել գների նվազմանը. Պապոյ...
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
Եղբայրները կառուցվող մանկապարտեզից գողություն են կատարել
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Ուկրաինական AI դրոնները կաթվածահար են անում մատակարարման ուղիները
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Երևանը պատրաստվում է COP17-ին