Բա ո՞վ պետք ա լիներ կանանց խորհրդի նախագահը․ վարչապետը՝ Ավինյանին
«Ձեր նշանակմամբ ես դարձել եմ կանանց հարցերով խորհրդի նախագահ, և դա բուռն քննարկումների առիթ է տվել, որովհետև տղամարդ է կանանց խորհրդի նախագահը»,-այսօր կառավարության նիստին կանանց նկատամբ բռնության թեմայի քննարկման ժամանակ իր նոր կարգավիճակը հիշեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
«Բա ո՞վ պետք ա լիներ»-զարմացավ վարչապետը։
«Դե, ես հուսով եմ, որ մենք ոչ շատ հեռավոր ապագայում կունենանք կին փոխվարչապետ, ով կլինի․․․»,-ասաց Ավինյանը։
Վարչապետն էլ արձագանքեց, թե ավելի լավ է՝ տղամարդկանց խորհուրդ ունենալ։
«Այնումանայնիվ, բոլոր նմանատիպ հարցերը քննարկվել են կանանց հարցերով խորհրդում, և անհատական փաթեթներ, կարծում եմ, մենք ունենալու ենք՝ նաև թիրախավորված, փաստերի վրա հիմնված, որն արդեն մեր ունեցած վիճակագրությանը համահունչ կլինի և մեր ունեցած վիճակագրույթունը կբարելավի»,-շարունակելով միտքը՝ հայտարարեց Տիգրան Ավինյանը։


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Առաջիկա օրերին Հայաստան կմատակարարվի իրանական հեղուկ գազ, ինչը կարող է նպաստել գների նվազմանը. Պապոյ...
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
Եղբայրները կառուցվող մանկապարտեզից գողություն են կատարել
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Ուկրաինական AI դրոնները կաթվածահար են անում մատակարարման ուղիները
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Երևանը պատրաստվում է COP17-ին