Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի 18 թեկնածուի գրանցումը Քո ձայնը որոշիչ է. ԱԺ ընտրություններ 2026 Ուշադրության կենտրոնում է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացումը Չենք պատրաստվում ապահարզանի, կկողմնորոշվենք, երբ պահը գա ՇՎՏՄ-ն հորդորում է նշված լցակայանների ցանցից չօգտվել Ո՞ր գործակալներին է Ռուսաստանն ուղարկել Հայաստան՝ Փաշինյանի դեմ պայքարելու համար. The Insider-ի հետաքննությունը Գումար` հանրահավաքին մասնակցելու համար Ուշադրությո՛ւն՝ մտնում է Իտալիայի չեմպիոնը Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար Ես հեռանում եմ հավերժական հպարտությամբ՝ գիտակցելով, որ այս ակումբին տվել եմ ամեն ինչ Ժոզե Մոուրինյուի և «Ռեալի» միջև գործարքն արդեն փակված է

ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացիԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի 18 թեկնածուի գրանցումըՔո ձայնը որոշիչ է. ԱԺ ընտրություններ 2026Ուշադրության կենտրոնում է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացումըՉենք պատրաստվում ապահարզանի, կկողմնորոշվենք, երբ պահը գաՇՎՏՄ-ն հորդորում է նշված լցակայանների ցանցից չօգտվելՈ՞ր գործակալներին է Ռուսաստանն ուղարկել Հայաստան՝ Փաշինյանի դեմ պայքարելու համար. The Insider-ի հետաքննությունըԳումար` հանրահավաքին մասնակցելու համարՈւշադրությո՛ւն՝ մտնում է Իտալիայի չեմպիոնըՀրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համարԵս հեռանում եմ հավերժական հպարտությամբ՝ գիտակցելով, որ այս ակումբին տվել եմ ամեն ինչԺոզե Մոուրինյուի և «Ռեալի» միջև գործարքն արդեն փակված էԻրանի պատերազմի հետևանքները նման են «տնտեսական ցունամիի». ԷրդողանՂարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրով դիմումների ընդունումը շարունակվում էԴեսպան Մկրտչյանը ԱՄՆ Կոնգրեսում մասնակցել է ընտանիքների բարօրությանը նվիրված միջոցառմանըՔրեական ոստիկաններն ու պարեկները երիտասարդների մոտ 4 կիլոգրամ թմրամիջոց են հայտնաբերելԴատարանը մերժել է Իլոն Մասկի հայցն ընդդեմ OpenAI-իՎիկտորյա Ուլիխանյանն ու Գարիկ Հարությունյանը Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների մրցույթի հաղթողներն ենՇակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացելՏարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. ՊենտագոնԱմեն ինչ լավ է լինելու. Լիտվայի ԱԳ նախարարի՝ հայերեն տեսաուղերձըԼրացումներ եւ փոփոխություն «Ընտանեկան եւ կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան եւ կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքումՌԴ հետախուզությունը պնդում է, որ Ուկրաինան Լատվիայի տարածքից հարվածներ է նախապատրաստում Ռուսաստանի ուղղությամբ«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար»Պուտինը կարող է զղջալ. Ծինպինը՝ ԹրամփինՀայաստան-Թուրքիա ու Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացներն ընթանում են զուգահեռաբար. ՄամեդովԱդրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. ԲայրամովԳվարդիոլային կփոխարինի Մարեսկան. The Athletic25 ֆուտբոլիստների ցանկում է Հայաստանի գործող չեմպիոն «Նոայի» դարպասապահ Թիմոտի Ֆայուլուն«Տեխնոլոգիական նորարարությունների դերը կրթության մեջ» ուսուցչական համաժողովին մասնակցության հրավերԵրկու դեռահաս կրակ են բացել Սան Դիեգոյի ամենամեծ մզկիթումԱվելի քան 138.954 այցելու՝ «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառման շրջանակումԷլեկտրաէներգիայի մեծածախ շուկայի ազատականացման արդյունքները. ՀԾԿՀ-ն արձանագրել է շոշափելի առաջընթացՄԻՊ ներկայացուցիչները այցելել են ՁՊՎ՝ Արթուր Օսիպյանին տեսակցելու. նա հրաժարվել է առանձնազրույց ունենալ ԲԸՏՄ-ն Արմավիրի և Արագածոտնի մարզերում կասեցրել է 3 ջերմոցների ապօրինի ջրառն ու կաթսայատան շահագործումըՄիրզոյանը Լիտվայի ԱԳ նախարարին է ներկայացրել TRIPP նախագիծը և ձեռնարկվող քայլերը Հայաստանը և Լիտվան, այս պահից սկսած, ռազմավարական գործընկերներ են. ՄիրզոյանՀայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարների համատեղ մամուլի ասուլիսըՀայաստանի տարբեր շրջաններում շարունակվում է մշակաբույսերի ակտիվ աճըՍևան քաղաքի որոշ հասցեներում 8 ժամ գազ չի լինիԲանակցությունները չեն նշանակում հանձնվել«2 միլիոն 608». Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի գործով տեսանյութ է հրապարակելԱմբակում Գրիգորյանը նշանակվել է ՔԿ նախագահի խորհրդականՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 19.05.2026«Ուժեղ Հայաստան»-ից մի շարք ընտրողների բնակարանի վարձավճար են տվել«Անկախ դիտորդ»- ը պահանջում է ազատ արձակել Արթուր ՕսիպյանինԵրեւանում են քուրդ եւ թուրք մտավորականներ Մազլում Վեսեքը եւ Բուրչին ԳերչեքըՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Հորդանանի թագավորինՀՀ ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավարի հետԿառլեն Աբազյանը նշանակվել է ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնի պետ
Հայաստան

Այսուհետև «մեկ մուշտին» կպատժվի Քրեական օրենսգրքով. Նախազգուշացնում է Նիկոլ Փաշինյանը

Կառավարությունը հաստատեց ՀՀ քրեական օրենսգրքում և Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթը։ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշեց, որ բռնության կոչերի աճը կանխարգելելու նպատակով անձի կամ անձանց նկատմամբ սեռով, ռասայով կամ այլ խտրական հիմքով բռնության հրապարակային կոչերի, բռնությունը հրապարակային քարոզելու համար պետք է նախատեսվի ինքնուրույն քրեական պատասխանատվություն։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախազգուշացրեց բռնարարներին՝ Հայաստանում ոչ ոք չպետք է ենթարկվի բռնության, այսուհետ «մեկ մուշտին» կպատժվի Քրեական օրենսգրքով։ «Եթե մենք գնանք բռնության լեգիտիմացման թեկուզ տեղային ճանապարհով, մենք ուրիշ տեղ կհասնենք։ Ոմանց դուր չեն գալիս բոյովները, ոմանց դուր չեն գալիս ցածրահասակները, ոմանց դուր չեն գալիս ժուլյեն ուտողները, ոմանց՝ քյաբաբ ուտողները և այլն։ Եվ մենք ասում ենք, որ ՀՀ որևէ քաղաքացու նկատմամբ բռնություն չպետք է լինի։ Այդ թվում՝ երեխաների նկատմամբ բռնություն չպետք է գործադրվի։ Այնտեղ, որտեղ երեխաների նկատմամբ է բռնություն գործադրվում, պետությունն այդտեղ միջամտելու իրավունք ունի։

Պետք է կանանց նկատմամբ բռնություն չգործադրվի, և այնտեղ, որտեղ կանանց նկատմամբ բռնություն է գործադրվում, այո՛, պետությունը պետք է միջամտի։ Որևէ մեկի նկատմամբ բռնություն չպետք է գործադրվի։ Երբեմն ինձ դուր չի գալիս մեր կեցվածքը որոշ հարցերի վերաբերյալ։ Օրինակ՝ ՀՀ-ում արդեն երկար ժամանակ մարդիկ բռունցք են թափ տալիս, որ այս դավադիր կառավարությունն ուզում է Ստամբուլյան կոնվենցիան վավերացնի»,- ասաց վարչապետը՝ նախարար Բադասյանից հետաքրքրվելով՝ արդյոք ստացվե՞լ է միջազգային գնահատական, թե ինչի մասին է այդ կոնվենցիան, ում նկատմամբ բռնությունը կանխարգելելու մասին կոնվենցիա է:

Ռուստամ Բադասյանն ասաց, որ ստացել են Վենետիկի հանձնաժողովի իրավական կարծիքը և ընդգծեց, որ բոլոր շահարկումներն անտեղի են։

Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց՝ կոնվենցիան նրա մասին չէ՞, արդյոք , որ կանանց ու երեխաների նկատմամբ բռնություն գործադրել չի կարելի։ Նախարարը դրական պատասխան տվեց և հավելեց, որ բուն կոնվենցիայի կարգավորման առարկան ներկենցաղային բռնության կանխարգելումն է։ «Անընդհատ շահարկվում է, թե սա վերաբերում է միասեռական զույգերի ամուսնությանը կամ նրանց կողմից երեխա որդեգրելուն, բայց սևով սպիտակի վրա ԵԽ մարմինը հստակ ամրագրել է, որ դրա հետ կապ չունի»,- շեշտեց նախարարը։

Վարչապետը նշեց, որ պետք է հստակ արձանագրել՝ ՀՀ-ում բռնությունը կոռուպցիայի նման պետք է արմատախիլ արվի։ «Իսկ որպեսզի դա լինի, մենք չպետք է սպասենք, որ բռնությունը տեղի ունենա, հետո մենք գնանք ասենք՝ եկեք պատասխանատվության ենթարկենք։ Շատ կարևոր է կանխարգելման քաղաքականությունը, և այս առումով այս նախագծի ընդունումը շատ կարևոր է։ Ես ուզում եմ արձանագրել՝ անկախ որևէ կոնվենցիայից, ՀՀ-ում որևէ մեկի նկատմամբ բռնություն չպետք է գործադրվի։ Ինչո՞ւ եմ ասում՝ որոշակի լեգիտիմություն կա։ ՀՀ-ում բռնության ոչ բոլոր դեպքերն են ունենում դատական եզրափակում։ Ոչ բոլոր դեպքերում են, որ քրեական գործերը քննվում են այնպես, ինչպես պետք է քննվեին, որովհետև կա որոշակի պատկերացում՝ դե լավ, մի մուշտի է տվել կրկին, ի՞նչ է արել։ Հիմա մենք պետք է հստակ հասկանանք, որ «մի մուշտի տալը» ՀՀ-ում համարվում է քրեական հանցագործություն։

Իմիջիայլոց, նրանց համար, ովքեր լավ չեն հիշում այդ պատվածքը, ասեմ, որ մուշտիի հետևանքով մուշտիի օբյեկտը մահացել էր։ Բայց քանի որ կար լեգիտիմություն, ընտանիքում առանց կեսուրի թույլտվության շաքարամանից շաքար էր վերցրել, և դա իմացվել էր ընտանիքում, և նրան դրա համար մուշտի էին տվել, դրա համար մահացել էր: Եվ երբ արդեն հարցը դարձել էր հանրային սեփականություն՝ ի՞նչն էր եզրակացությունը՝ լավ դե, ինչ եք խառնվել իրար, մի հատ մուշտի է տվել ընդամենը»,- ասաց վարչապետը։