Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքը ՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ) Սպանելու դիտավորություն չի ունեցել Հայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կան Ամերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համար Ռանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են Ընդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. Գալյան Քննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարները Թուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Նեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցությունների Գոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունը

Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունիՆիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ)Սպանելու դիտավորություն չի ունեցելՀայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կանԱմերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համարՌանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում ենԸնդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. ԳալյանՔննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարներըԹուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրելՆեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցություններիԳոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունըԱրարատի նախկին մարզպետին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՄԻԵԴ-ի Մեծ պալատը մերժել է Ադրբեջանի ներկայացրած գանգատը՝ հօգուտ հայ դիմումատուների կայացված ՄԻԵԴ-ի վճռի դեմԴժվար մրցակցություն Amazon-ի ու Apple-ի հարթակների հետՀՀ գլխավոր դատախազության պատվիրակությունը ճանաչողական այցով մեկնել է ՍտրասբուրգՖինանսների նախարարը ԱԺ-ում ներկայացրել է 2027-ի պետբյուջեի օրենքի նախագծով մի շարք գերատեսչությունների տրամադրվելիք գումարները Բոլորն ասում են՝ ուժ չկա, ռեսուրսներ չկան, բոլորը հոգնել ենՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-7-ին աստիճանաբար կնվազիԵս միշտ քաղաքապետերին համարել եմ քաղաքականության հերոսներԿարդալ թղթի՞ց, թե՞ էկրանից․ ինչպե՞ս է ազդում ընթերցանության ձևն ուղեղի աշխատանքի վրա Բարսելոնան շարունակում է պայքարել ամենաբարձր տիտղոսների համարԻնքնաթիռի կործանման պատճառը դեռ հայտնի չէԱյժմ պատերազմը կանխելու քայլերը կախված են ԱՄՆ-իցԽամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելովԶապորոժիեի մարզում հումանիտար օգնության կենտրոնին ռուսական հարվածների հետևանքով 29 մարդ է զոհվելՎարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռոբերտա Մեցոլայի հետ (տեսանյութ)ՀՀ ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.0%Սրբուհի Գալյանը՝ ՔԿՀ-ներում մահվան դեպքերի մասինԻնչպե՞ս ստանալ նոր կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ․ տեղի կունենա Նելլի Դավթյանի և Ռեջիս Բուշյեի համատեղ ասուլիսըԹեհրանի հրթիռները կարող են հասնել նաև ԵվրոպաԳրենլանդիայի մասին հայտարարությունները դիտարկում եմ Թրամփին բնորոշ հաղորդակցման ոճի համատեքստումՎարչապետը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)Մի շարք արդյունավետ խորհրդակցություններ ենք ունեցել իրանական կողմի հետՎարչապետն աշխատանքային այցով ժամանել է ԲրյուսելԻ՞նչ գիտենք մեր նոր անձնագրի մասին (տեսանյութ)Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը և անվտանգությանը վերաբերող հարցերԴատավոր Գևորգ Մանուկյանին նկատողություն է հայտարարվել (տեսանյութ)Հայաստանի Հանրապետությունը երբեք չի հրաժարվելու իր շահերի պաշտպանությունն իրականացնել միջազգային որևէ ատյանումԽավիեր Տեբասը հերթական անգամ կոշտ քննադատության է ենթարկել Մադրիդի Ռեալի ղեկավարությանըՌուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըՔրեակատարողական հիմնարկներում տեղադրվել են տեսահսկողական համակարգերԱմերիկացիները նոյեմբերի 3-ին կմասնակցեն ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների2027-ին շարունակվելու են նոր Սահմանադրության նախագծի մշակման աշխատանքները. Սրբուհի ԳալյանՍևանա լճի բացարձակ նիշից ցածր 81 հողամասերում ապամոնտաժվել է 238 շենք- շինությունՖրանսիան թալիբների հետ բանակցում է աֆղանստանցի միգրանտների արտաքսման շուրջՀամիկ Սայադյանը նոյեմբերի 23-ից կնշանակվի Չինաստանում ՀՀ ռազմական կցորդՊարտադի՞ր է փոխարինել գործող փաստաթղթերը. ՆԳՆ-ն իրազեկում է (տեսանյութ)Արենի համայնքին կհատուցվի 5 միլիոն 251 հազար դրամՖինանսների նախարարի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվել
Քաղաքականություն

Միֆերի ապամոնտաժումը. Լեգենդ 4. Քոչարյանը ստեղծեց «շինարարական փուչիկը»

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շուրջ բազմաթիվ ստահոդ լեգենդներ են հորինվել, որոնցից մեկն էլ վերաբերում է «շինարարական փուչիկին»: Այլ կերպ ասած, այն շինարարական բումը, որ կար երկրում, որն ապահովում էր տնտեսական աշխուժություն, որն ապահավում էր տնտեսական աճ, ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի, էկոնմիայի նախարար՝ Ն. Երիցյանի թեթեւ ձեռքով որակվեց որպես «շինարարական փուչիկ»: Ձևակերպումը շատ արագ հոգեհարազատ դարձավ մի շարք լրատվամիջոցների, Տեր-Պետրոսյանական իշխանության տնտեսագետների, որոնք այն այլևս բաց չթողեցին։

«Շինարարական փուչիկ» արտահայտությունը սկսվեց շրջանառվել 2009 թվականից համաշխարհային ճգնաժամի տարիներին։ «Շինարարական փուչիկ» հասկացությունը դարձավ հայկական տնտեսագիտական մտքի ամենաքննարկվող թեման: Եւ հիմա տեղին է մեկ անգամ եւս շեշտել, որ «շինարարական փուչիկը» տնտեսագիտական կատեգորիա չէ միայն այն պատճառով, որ փուչիկ չի կարող ձեւավորել այն գործունեությունը, որը հանգեցնում է իրական ակտիվների ստեղծմանը:

Աշխարհում չկա այնպիսի կառավարություն, որը շինարարության տեմպերը կասեցնելու ծրագրեր հղանա ու իրագործի: Ու չկա նաեւ այնպիսի տեսություն, որը վտանգավոր կհամարեր շինարարության արագ աճը: Չկար, բայց հայտնվեց Հայաստանում: Ավելին, դրա հետ մեկտեղ սկսեցին Ռոբերտ Քոչարյանին մեղադրել նրա համար, որ Հայաստանը տնտեսական վերելք էր ապրում:

Առհասարակ հեշտ է եւ սեփական տեսանկյունից առավել օբյեկտիվ է չկարողանալու պատճառով չստեղծած արդյունքը, դրա բացակայությունը վերագրել ուրիշին, գտնել այլ մեղավորի ու հերոսաբար հրեշտակային անմեղությամբ պայքարել նշանակված մեղավորի դեմ, մանավանդ, երբ «մեղավորը» քեզ հետ գլուխ դնելու ցանկություն կամ ժամանակ չունի։ Բայց այս դեպքում դժվար է Ռոբերտ Քոչարյանին մեղադրել իր նախագահության տարիներին երկրում համարժեքը չունեցող շինարարական աշխատանքների կատարման համար՝ դրանք որակելով որպես «շինարարական փուչիկ»։ Ընդհանրապես անհասկանալի եւ դատարկ են «շինարարական փուչիկ» հորինողների փաստարկները։

Ի՞նչ են ուզում ասել «շինարարական փուչիկի» սցենարիստները, ի՞նչ էր պետք անել այդ «չարիք» «շինարարական փուչիկը» վաղաժամ պայթեցնելու համար (եթե դա կար)։ Կանգնեցնե՞լ շինարարությունը երկրում, վիժեցնե՞լ ներդրումային նախագծերը։ Հետաքրքիր է, թե շինարարական փուչիկ արտասանողներից ո՞վ էր պայքարելու շինարարության դեմ, եթե պետության ղեկավար լիներ։ Անհասկանալի է, թե ինչպես կարելի է երկրում հսկայածավալ, լայնամասշտաբ ներդրումներ բերող գործընթացին՝ շինարարության ակիտվությանն, անվանել շինարարական փուչիկ եւ դրա վրա եզրակացություններ անել։

1997 թվականի կապիտալ շինարարության ծավալները, 57 մլրդ դրամից աճելով, հասել են 2007-ին 667,3 մլրդ դրամի (2004-ին՝ 276,4 մլրդ, 2005-ին՝ 435,1 մլրդ, 2006-ին՝ 643,8 մլրդ)։

Օտարերկրյա ներդրումների՝ 1991-1997թթ․ գումարային ծավալը 125.9 մլն դոլար, 1998-2007թթ․՝ 3,651 մլրդ դոլար։

1998-2006թթ․ ընթացքում աղետի գոտու վերականգնման ծրագրերի շրջանակներում իրականացված շինարարական աշխատանքների շնորհիվ ավելի քան 20.000 ընտանիք բարելավել է բնակարանային պայմանները։

Ընդամենը փոքրիկ հիշեցում նրանց համար, ովքեր մոռացել են եւ տեղեկանք նրանց համար, ովքեր չգիտեն. Ռոբերտ Քոչարյանի ջանքերի շնորհիվ ամբողջովին, հիմնովին նորոգվել են Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահը, Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնը, Արամ Խաչատրյանի անվան մեծ համերգասրահը, կառուցվել է Բարեկամության էստակադան (մի պահ պատկերացրեք, թե ինչ կլիներ երթեւեկության հետ այդ հատվածում հիմա, եթե այն ժամանակին կառուցված չլիներ), ամբողջությամբ թարմացվեց, նորոգվեց Հանրապետության հրապարակն ու Աբովյան փողոցը, Սախարովի հրապարակը, Իսակովի փողոցը, կառուցվեց Էրեբունին Արաբկիրին կապող ավտոճանապարհը, որով բեռնաթափվեց կենտրոնական հատվածի երթեւեկությունը:

Շատերն այսօր ձեւացնում են, թե չեն հիշում, որ Հյուսիսային պողոտայի կառուցման նախաձեռնությունը պատկանում է հենց Ռոբերտ Քոչարյանին: Երեւանի կենտրոնը խարխուլ, առնետներով լեցուն տնակների եւ կածան հիշեցնող փողոցների փոխարեն ստացավ մի կառույց, որով հիանում են մեր քաղաքի հյուրերը:

Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման օրոք կառուցվեցին միջպետական նշանակության ունեցող ճանապարհներ, դրանք հիմնովին նորոգվեցին, կառուցվեց Դիլիջանի ոլորանների թունելը, որի կառուցումը խորհրդային տարիներին այդպես էլ չավարտվեց:

Այնքան շինարարություն, որքան եղել է Քոչարյանի ժամանակ Հայաստանում, աղետի գոտում, չի եղել ոչ մի ժամանակ։ Եվ դատելով զարգացումներից՝ այն երկար ժամանակ դեռ մնալու է չհաղթահարված ցուցանիշ։

Ցանկացած իշխանություն նախ պետք է կարողանա այսպիսի ցուցանիշներ ապահովել, հետո պնդել, որ տնտեսական հեղափոխություն է անում, կախարդական փայտիկ էլ ունի։ Ծրագրված 4,9 տոկոս տնտեսական աճով տնտեսական հեղափոխությո՞ւն, թե՞ խոստումներով լի կախարդական փուչիկ։

Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին սկսվեց բնակելի շենքերի բուռն կառուցումը, որը թույլ տվեց շատ-շատերին լուծել բնակարանային խնդիրը, թույլ տվեց խուսափել սոցիալական խորը ճգնաժամից, քանի որ հետխորհրդային շրջանում չէր կառուցվել ոչ մի նոր շենք, իսկ տասնյակ հազարավոր երիտասարդ ընտանիքներ բնակարանի խնդիր ունեին:

Ի վերջո, շինարարաության վերելքը նպաստեց նաեւ իրական ներդրումների աճին: Ընդ որում, այնպիսի եւ հսկայածավալ, որի արդյունքներն իրենց վրա զգում էին երկրի բնակչության գրեթե բոլոր շերտերի ներկայացուցիչները:

Հատուկ պետք է ընդգծել, որ եթե չլիներ շինարարության ծավալների կտրուկ աճը, ապա երկրում չէին աշխուժանա այնպիսի ճյուղեր, ինչպիսիք են շինանյութերի արտադրությունը, կահույքագործությունը, կենցաղային տեխնիկայի շուկան, շինգործիքների արտադրությունը, բացի այդ չէին աշխուժանա կերամիկական առարկաների, սանտեխնիկայի, շատ ու շատ այլ բիզնեսներ:

Միաժամանակ այս ամենը հանգեցրեց նրան, որ կտրուկ նվազեց գործազրկությունը, կարելի է ասել վերացավ գործազրկությունը բարձրորակ եւ միջին շինարարների, էլեկտրիկների, սանտեխնիկների շրջանում: Այդ տարիներին իր գործի լավ մասնագետ գտնելը լուրջ խնդիր էր եւ սա էլ հանգեցրեց նրան, որ բազմաթիվ երիտասարդներ, որոնք այս կամ այն պատճառով մասնագիտություն չունեին, արհեստի չէին տիրապետում, սովորեցին այս կամ այն գործը:

Տնտեսագիտության մեջ գոյություն չունի «շինարարական փուչիկ», բայց գոյություն ունի «հիփոթեքային փուչիկ» հասկացությունը, որին մենք արդեն իսկ բախվում ենք:

Հիփոթեքային վարկերի տոկոսադրույքներն իջնում են, իսկ բնակարանների, տների գներն աճ են արձանագրում, քանի որ շինարարություն գոյություն չունի: Հիփոթեքային վարկով տուն գնողների թիվն այս կամ այն պատճառով աճում է, իսկ նոր բնակարաններ, նոր տներ անհրաժեշտ կամ բավարար քանակով չեն կառուցվում:

Եւ հիմա Հայաստանը բախվում է «հիփոթեքային փուչիկի» հետ: Բացի այդ, շուկան ծանր հարված է ստանալու նաեւ կառավարության կողմից իրականացվող անհասկանալի գործողությունների արդյունքում: Երբ որոշում ես գնալ գույքահարկի բարձրացման ճանապարհով, երբ ամեն ինչ անում ես, որ տուն, բնակարան պահելու ծախսերը կտրուկ աճեն, ապա բնակարան գնելու ցանկություն քչերը կունենան, բացի այդ, նրանք, ովքեր բնակարաններ ունեն, բայց ապրում եւ աշխատում են Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Ղազախստանում, Ֆրանսիայում, ԱՄԷ-ում, հաստատ ամեն ինչ անելու են այդ բեռից ազատվելու համար: Շուկան քանդվելու է, փլվելու է, որի մասին պոպուլիստ իշխանությունները, կարծես թե, չեն էլ մտածում:

Եւ վերջում ամենակարեւորի մասին՝ բուռն շինարարությունը, ոմանց կողմից հեգնանքով շեշտվող «շինարարական փուչիկը» հանգեցրեց նրան, որ արտագաղթը, բառիս բուն իմաստով կանխվեց, սկսվեց ներգաղթ: Ավելին, նույնիսկ այլեւս Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնողների թիվը կտրուկ նվազեց: Հաճելի եւ օգուտով էր Հայաստանում մնալը եւ խոսելը: Սրանում համոզվելու համար, ուղղակի նայեք վիճակագրական չոր թվերը. Միայն և միայն 2005-2007 թվականներին է Հայասանում եղել ներգաղթ։ Ինչու՞. Որովհետեւ եղել է աշխատանք, այդ թվում բուռն զարգացող շինարարական ոլորտում։

Սա է իրականությունը, իսկ մնացածը սեփական տապալումները ուրիշի վրա բարդելու պարզ ցանկություն։ ՉԻ ստացվելու։

Վիգեն Երեմյան

«Իմ ձայնը» նախագիծ

myvoice.am