Այն երկրում, որտեղ միլիոնավոր չարված գործեր կան, և մեծ բեռ է դրված իշխանության ուսերին, այս անձինք որտեղից են ժամանակ գտնում «չաշխատելու» համար
«Հրապարակը» գրում է. «Պրոդուկտիվ, ստեղծագործական, նվիրված աշխատանքն ահռելի ժամանակ և ուժերի մեծ լարում է պահանջում։ Այն տեղ չի թողնում ինտրիգների, բամբասանքի, Ֆեյսբուքում «թափառելու», փաբեր ու սրճարաններ այցելելու, անգամ՝ անձնական կյանքի համար։ Առավել ևս, եթե այն պատասխանատու աշխատանք է՝ վարչապետի, նախարարի, փոխնախարարի, պատգամավորի ու բարձրաստիճան իրավապահի պաշտոնում։ Դժվար է պատկերացնել, թե այս անձինք որտեղից են ժամանակ գտնում «չաշխատելու» համար։ Իսկ ինտրիգներն ու բանսարկությունները, բամբասանքն ու Ֆեյսբուքում «ստատուս-քոմենթ» գրելը հսկայական ժամանակ ու էնեգիա են խլում մարդուց։
Աշխատող մարդը չի կարող, չպետք է ժամանակ գտնի այդ ամենի համար։ Մանավանդ՝ մեր երկրի նման երկրում, որտեղ միլիոնավոր չարված գործեր կան, և մեծ բեռ է դրված իշխանության մեջ գտնվողների ուսերին։ Ահա՝ քաղաքապետարանից «վառված» անձը պատմում է, որ ամիսներ շարունակ մի պարզ թույլտվություն է փորձում ստանալ պատասխանատուներից՝ շինարարությունը կանգնած է, վարկերի տոկոսներն աճում են, իսկ չինովնիկները հոգուն են հասցրել՝ թույլ չեն տալիս, որ գործն ավարտին հասցնի։ Այս մյուս բողոքավորը պատմում է, որ մեկ տարուց ավելի կառուցվածքային փոփոխությունների փուլում են, դեռևս օգոստոսին պետք է ավարտված լիներ կառուցվածքի ձևավորումը՝ այսօր դեկտեմբերն է, ու դեռ վերջը չի էլ երևում։
Երրորդ զրուցակիցս պատմում է, որ դեռևս փետրվարին ընդունելության է արժանացել անձամբ վարչապետի կողմից, ներկայացրել իրենց կառույցի բոլոր խնդիրները, որոնք, հուրախություն իրեն, երկրի թիվ մեկ պաշտոնյայի կողմից լիարժեք հավանության են արժանացել, առայսօր նշված խնդիրներից ոչ մեկն իրականություն չի դարձել։ Հիմա չգիտի, թե ում դիմի՝ «վարչապետից բարձր ինստանցիա կարծես թե չկա»»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Առաջիկա օրերին Հայաստան կմատակարարվի իրանական հեղուկ գազ, ինչը կարող է նպաստել գների նվազմանը. Պապոյ...
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
Եղբայրները կառուցվող մանկապարտեզից գողություն են կատարել
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Ուկրաինական AI դրոնները կաթվածահար են անում մատակարարման ուղիները
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Երևանը պատրաստվում է COP17-ին