Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի 18 թեկնածուի գրանցումը Քո ձայնը որոշիչ է. ԱԺ ընտրություններ 2026 Ուշադրության կենտրոնում է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացումը Չենք պատրաստվում ապահարզանի, կկողմնորոշվենք, երբ պահը գա ՇՎՏՄ-ն հորդորում է նշված լցակայանների ցանցից չօգտվել Ո՞ր գործակալներին է Ռուսաստանն ուղարկել Հայաստան՝ Փաշինյանի դեմ պայքարելու համար. The Insider-ի հետաքննությունը Գումար` հանրահավաքին մասնակցելու համար Ուշադրությո՛ւն՝ մտնում է Իտալիայի չեմպիոնը Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար Ես հեռանում եմ հավերժական հպարտությամբ՝ գիտակցելով, որ այս ակումբին տվել եմ ամեն ինչ Ժոզե Մոուրինյուի և «Ռեալի» միջև գործարքն արդեն փակված է

ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացիԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի 18 թեկնածուի գրանցումըՔո ձայնը որոշիչ է. ԱԺ ընտրություններ 2026Ուշադրության կենտրոնում է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացումըՉենք պատրաստվում ապահարզանի, կկողմնորոշվենք, երբ պահը գաՇՎՏՄ-ն հորդորում է նշված լցակայանների ցանցից չօգտվելՈ՞ր գործակալներին է Ռուսաստանն ուղարկել Հայաստան՝ Փաշինյանի դեմ պայքարելու համար. The Insider-ի հետաքննությունըԳումար` հանրահավաքին մասնակցելու համարՈւշադրությո՛ւն՝ մտնում է Իտալիայի չեմպիոնըՀրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համարԵս հեռանում եմ հավերժական հպարտությամբ՝ գիտակցելով, որ այս ակումբին տվել եմ ամեն ինչԺոզե Մոուրինյուի և «Ռեալի» միջև գործարքն արդեն փակված էԻրանի պատերազմի հետևանքները նման են «տնտեսական ցունամիի». ԷրդողանՂարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրով դիմումների ընդունումը շարունակվում էԴեսպան Մկրտչյանը ԱՄՆ Կոնգրեսում մասնակցել է ընտանիքների բարօրությանը նվիրված միջոցառմանըՔրեական ոստիկաններն ու պարեկները երիտասարդների մոտ 4 կիլոգրամ թմրամիջոց են հայտնաբերելԴատարանը մերժել է Իլոն Մասկի հայցն ընդդեմ OpenAI-իՎիկտորյա Ուլիխանյանն ու Գարիկ Հարությունյանը Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների մրցույթի հաղթողներն ենՇակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացելՏարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. ՊենտագոնԱմեն ինչ լավ է լինելու. Լիտվայի ԱԳ նախարարի՝ հայերեն տեսաուղերձըԼրացումներ եւ փոփոխություն «Ընտանեկան եւ կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան եւ կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքումՌԴ հետախուզությունը պնդում է, որ Ուկրաինան Լատվիայի տարածքից հարվածներ է նախապատրաստում Ռուսաստանի ուղղությամբ«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար»Պուտինը կարող է զղջալ. Ծինպինը՝ ԹրամփինՀայաստան-Թուրքիա ու Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացներն ընթանում են զուգահեռաբար. ՄամեդովԱդրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. ԲայրամովԳվարդիոլային կփոխարինի Մարեսկան. The Athletic25 ֆուտբոլիստների ցանկում է Հայաստանի գործող չեմպիոն «Նոայի» դարպասապահ Թիմոտի Ֆայուլուն«Տեխնոլոգիական նորարարությունների դերը կրթության մեջ» ուսուցչական համաժողովին մասնակցության հրավերԵրկու դեռահաս կրակ են բացել Սան Դիեգոյի ամենամեծ մզկիթումԱվելի քան 138.954 այցելու՝ «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառման շրջանակումԷլեկտրաէներգիայի մեծածախ շուկայի ազատականացման արդյունքները. ՀԾԿՀ-ն արձանագրել է շոշափելի առաջընթացՄԻՊ ներկայացուցիչները այցելել են ՁՊՎ՝ Արթուր Օսիպյանին տեսակցելու. նա հրաժարվել է առանձնազրույց ունենալ ԲԸՏՄ-ն Արմավիրի և Արագածոտնի մարզերում կասեցրել է 3 ջերմոցների ապօրինի ջրառն ու կաթսայատան շահագործումըՄիրզոյանը Լիտվայի ԱԳ նախարարին է ներկայացրել TRIPP նախագիծը և ձեռնարկվող քայլերը Հայաստանը և Լիտվան, այս պահից սկսած, ռազմավարական գործընկերներ են. ՄիրզոյանՀայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարների համատեղ մամուլի ասուլիսըՀայաստանի տարբեր շրջաններում շարունակվում է մշակաբույսերի ակտիվ աճըՍևան քաղաքի որոշ հասցեներում 8 ժամ գազ չի լինիԲանակցությունները չեն նշանակում հանձնվել«2 միլիոն 608». Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի գործով տեսանյութ է հրապարակելԱմբակում Գրիգորյանը նշանակվել է ՔԿ նախագահի խորհրդականՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 19.05.2026«Ուժեղ Հայաստան»-ից մի շարք ընտրողների բնակարանի վարձավճար են տվել«Անկախ դիտորդ»- ը պահանջում է ազատ արձակել Արթուր ՕսիպյանինԵրեւանում են քուրդ եւ թուրք մտավորականներ Մազլում Վեսեքը եւ Բուրչին ԳերչեքըՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Հորդանանի թագավորինՀՀ ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավարի հետԿառլեն Աբազյանը նշանակվել է ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնի պետ
Հայաստան

Պետք է անձի հաղորդակցության իրավունքը ոտնահարելու գայթակղությունը բացառվի.Մելոյանը՝ գաղտնալսման նախագծի մասին

«Օպերատիվ հետախուզական գործունեության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծն ուղղակիորեն առնչվում է անձի անձնական սահմանադրական կարեւորագույն իրավունքներից մեկին, որի սահմանափակումը պետք է հնարավորինս համաչափորեն իրականացվի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Գոհար Մելոյանը։

Նշենք, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանն օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկել է գաղտնալսելու հնարավորություն տալ նաեւ ոստիկանությանը։ Գործող կարգավորումներով գաղտնալսելու հնարավորություն ունի միայն Ազգային անվտանգության ծառայությունը:


Ըստ Գոհար Մելոյանի՝ առաջարկվող կարգավորումն առնչվում է անձնական իրավունքին, այն է՝ հաղորդակցության ազատությունն ու գաղտնիությունը. «Մասնավորապես, Սահմանադրությամբ սահմանված է, որ յուրաքանչյուր ոք ունի նամակագրության, հեռախոսային խոսակցությունների և հաղորդակցության այլ ձևերի ազատության և գաղտնիության իրավունք և հստակ սահմանված են այս իրավունքի սահմանափակման նպատակները»։

Սահմանադրագետի կարծիքով՝ նմանաբնույթ փոփոխության իրականացման որոշումը պետք է կայացնի օրվա իշխանությունը, և դա նպատակահարմարության հարց է: Սակայն մինչ նախագիծն հավանության արժանացնելն անհրաժեշտ է ապահովել բոլոր իրավական գործընթացները.

«Ցանկալի է, որպեսզի ապահովվեն հանրային քննարկումներ, նախագիծն անհրաժեշտ է քննարկել շահագրգիռ կողմերի հետ՝ առանց որևէ շտապողականության: Նախագծով առաջարկում է Ոստիկանությունում ստեղծել համապատասխան ստորաբաժանում՝ գաղտնալսումներն իրականացնելու նպատակով. կարելի է նախագծի անցումային դրույթներով սահմանել միջոցառումներ՝ տվյալ ստորաբաժանմանն այդ գործառույթի իրականացմանը նախապատրաստելու նպատակով, որից հետո միայն ընդունվելու դեպքում այդ օրենքը կգործի: Մի խոսքով պետք է անհրաժեշտ գործիքակազմ ներդրվի, որպեսզի ապահովվի անձի հաղորդակցության ազատության և գաղտնիության իրավունքի երաշխավորումը, և այն ոտնահարելու գայթակղությունը բացառվի: Իրապես կարեւորագույն իրավունքներից մեկի հետ գործ ունենք, որի սահմանափակումը պետք է իրականացվի սահմանադրական կարգավորումներին համապատասխան, այլապես՝ եթե այդ գործիքակազմը չարաշահվի, առաջ կգա իրավական անվտանգության խնդիր, և իրենց գնահատականը չեն ուշացնի միջազգային կառույցները»։

Մելոյանն ընդգծեց. «Նախագծի ընդունման արդյունքում, եթե երաշխավորվելու են անձի սահմանադրական իրավունքները, ինչպես նաեւ ապահովվելու է դատական վերահսկողությունը և դատախազական հսկողությունը տվյալ օպերատիվ գործունեության պատշաճ իրականացման նկատմամբ, ապա, ըստ էության, որևէ խնդիր նախագծի ընդունման և Ոստիկանությանը նման լիազորություն ընձեռելու հետ կապված չեմ տեսնում»։

Գոհար Մելոյանն անդրադարձավ նաեւ միջազգային փորձին. «Տարբեր երկրներում տարաբնույթ կարգավորումներ են առկա։ Օրինակ՝ ԱՄՆ-ի նահանգներում, միմյանցից կտրուկ տարբերակված կարգավորումներ են առկա։ Ուշագրավ էր 2001 թվականին հայտի իրադարձություններին հաջորդիվ ընդունված Պատրիոտի ակտը՝ որպես ահաբեկչության դեմ գործիքակազմ, որի հիման վրա բավականին չարաշահումներ թույլ տրվեցին՝ արձանագրելով գաղտնիության իրավունքի համատարած ոտնահարումներ»։